Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Ըմպելիք, որն օգնում է քաղցկեղի դեմ պայքարում. գիտնականներ. 1in.am

Ըմպելիք, որն օգնում է քաղցկեղի դեմ պայքարում. գիտնականներ. 1in.am

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են կանաչ թեյի օգտակար հատկությունները, ինչը հնարավորություն է տվել բուժիչ միացություններ հայտնաբերել քաղցկեղի և ՄԻԱՎ-ի դեմ: Կլինիկական փորձարկումներն արդեն հուսադրող արդյունքներ են ունեցել: Ուրախացնող է, որ հայտնաբերված նյութերը` նույնիսկ մեծ քանակությամբ, ոչ մի կողմնակի ազդեցություն չեն ունենում: Գիտնականներն իրենց բացահայտած տեղեկությունները հրապարակել են Journal of Clinical Oncology պարբերականում:

Գիտնականները հակաուռուցքային ազդեցություն են հայտնաբերել Epigallocatechin gallate – EGCG նյութում, որը պարունակում է կանաչ թեյը: Այն դադարեցնում է քաղցկեղային բջիջների բազմացումը, մասնավորապես` արյան բջիջներում:

Հակաօքսիդանտի ազդեցությունը ստուգել են նախ լաբորատոր կենդանիների, ապա 33 լեյկեմիայով հիվանդների վրա: Մեկ ամիս հիվանդներն ընդունել են կանաչ թեյի 400-2000 մգ բաղադրիչով պատիճներ: Արդյունքում հիվանդների մեկ երրորդի մոտ լիմֆոցիտների (իմունային համակարգի բջիջներ) թիվն ավելացել է ավելի քան 20%-ով, իսկ մեծացած ավշահանգույցները կրկնակի նվազել են:

Գիտնականները չեն բացառում, որ նույն կերպ EGCG-ն կարող է ազդել վարակների, օրինակ՝ ՄԻԱՎ-ի վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. relax.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ