Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Օրական մեկ ձուն կաթվածի հավանականությունը նվազեցնում է 12 տոկոսով. news.am

Օրական մեկ ձուն կաթվածի հավանականությունը նվազեցնում է 12 տոկոսով. news.am

Հավկիթը եւ դրա հիմքով մթերքներն օգտակար են ուղեղի անոթների համար: Օրական ընդամենը մեկ ձուն բավարար է տարեց տարիքում 12 տոկոսով կաթվածի ավանականությունը նվազեցնելու համար: Այս մասին են վկայում Էնն-Արբորի EpidStat ինստիտուտի ամերիկացի գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքները:

Հետազոտողները նշել են, որ ձուն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են բջիջների վրա թթվածնային «ճնշման» մակարդակը եւ զսպում են բորբոքային գործընթացները: Դրանից զատ, այդ մթերքը սպիտակուցների հրաշալի աղբյուր է, որոնք անոթներում նվազեցնում են ճնշումը:

Եզրահանգումներ կատարելիս գիտնականները հիմք են ընդունել 7 հետազոտության արդյունքները, որոնք կատարվել են սրտի եւ անոթների վրա տարբեր մթերքների, այդ թվում՝ հավկիթի ազդեցությունը պարզելու նպատակով:

Տվյալների համաձայն՝ պարզվել է, որ ձվի օգտագործումը կապված է ո՛չ միայն կաթվածի առաջացման հավանականության նվազման հետ, այլեւ սրտի հիվանդության զարգացման հետ (հավանականությունը նվազել է 3-10 տոկոսով):

Ուշագրավ է, որ առողջության վրա այս մթերքի արդյունավետությունը տարբերվել է տղամարդկանց եւ կանանց մոտ: Այսպես՝ կաթվածի դեպքում ձվի օգտագործումը տղամարդկանց դեպքում ավելի բարերար ազդեցություն է ունեցել, քան կանանց դեպքում: Ինչ վերաբերում է սրտի հիվանդություններին, ապա նկատվել է հակառակ միտումը՝ այն կանանց ավելի շատ է օգնել, քան ուժեղ սեռի ներկայացուցիչներին:

Նշվում է, որ սննդաբաժնում մեծ թվով ձվի ներառումը երկու հիվանդությունների դեպքում էլ զարգացման նվազման չի հանգեցրել:

Հետազոտության վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Journal of the American College of Nutrition պարբերականում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ