Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Սոխի մեջ առկա նյութը խոչընդոտում է ձվարանների քաղցկեղի տարածմանը. news.am

Սոխի մեջ առկա նյութը խոչընդոտում է ձվարանների քաղցկեղի տարածմանը. news.am

Սոխի մեջ կա նյութ, որն ընդունակ է պայքարելու ձվարանների քաղցկեղի դեմ եւ խոչընդոտել քաղցկեղային բջիջների աճին ու տարածմանը: Սա պարզել են Ճապոնիայի Կումամոտո համալսարանի գիտնականները:

Ձվարանների էպիթելիալ քաղցկեղը ձվարանների քաղցկեղի տարածված տեսակներից է: Այս քաղցկեղի դեպքում հնգամյա կյանքը կազմում է միայն 40 տոկոս, իսկ քիմիաթերապիայի կուրս անցած հիվանդների 80 տոկոսի մոտ հետեւանքներ են առաջանում: Այս ամենը ցույց է տալիս, որ հիվանդության բուժման ավելի արդյունավետ միջոցներ են անհրաժեշտ:

Հետազոտողներն ուսումնասիրել են, թե սոխի մեջ պարունակվող օնիոնին A-ն ինչպես է ազդում ուռուցքային բջիջների աճի վրա: Նրանք պարզել են, որ նյութի ներարկումը դանդաղեցնում է ձվարանների էպիթելիալ քաղցկեղի բջիջների աճը: Նախկինում պարզվել էր, որ այս բջիջները ճնշում են հակաուռուցքային իմունային պատասխանի զարգացումը: Հակաուռուցքային պատրաստուկների հետ միաժամանակ օիոնին A-ի ներարկումն ուժեղացնում է դեղերի ազդեցությունը` ճնշելու քաղցկեղային բջիջների բազմացումը:

Հեղինակները օնիոնին A-ն փորձարկել են ո՛չ միայն աճող բջիջների, այլեւ ձվարանների քաղցկեղով տառապող մկների վրա: Օնիոնին A ստացած կենդանիները ավելի երկար են ապրել, քան նրանց այն ցեղակիցները, որոնք այդ նյութը չեն ստացել: Հետազոտողները նաեւ նկատել են, որ այդ մկների մոտ ուռուցքները զգալիորեն փոքրացել են:

Գիտնականները նյութի օգտագործման ընթացքում որեւէ կողմնակի ազդեցություն չեն հայտնաբերել: Նրանք կարծում են, որ օնիոնին A-ն կարելի է կիրառել գոյություն ունեցող բուժումը լրացնելու համար, որը թույլ կտա ձվարանների ուռուցքների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. centr-molodosti.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ