Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Որն է ամենաօգտակար ընկույզը սրտանոթային առողջության համար. 1in.am

Որն է ամենաօգտակար ընկույզը սրտանոթային առողջության համար. 1in.am

Պիստակը դրական ազդեցություն է ունենում սրտանոթային առողջության վրա՝ զգալիորեն կրճատելով բորբոքային գործընթացներն օրգանիզմում: Փեն-Սթեյթ համալսարանի կենսաբանները պնդում են, որ պիստակն օժտված է պոտենցիալով՝ ընդդեմ սրտի գործառույթի վնասման: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:

Այն պարունակում է շատ կարևոր սննդանյութեր՝ նշում են ամերիկացի բժիշկները, որոնք ուսումնասիրել են պիստակի օգտագործման ազդեցությունը 30-70 տարեկան մարդկանց վրա:

Բժիշկները վերահսկել են խոլեսթերինի, լիպիդների, լիպոպրոտեինների մակարդակը փորձի մասնակիցների արյան մեջ, նրանց զարկերակային ճնշումը, սրտի ռիթմը և արյան հոսքը զարկերակներում:

Չափվել է նաև բորբոքային մարկերների ակտիվությունը: Ամենօրյա սննդակարգին պիստակ ավելացնելը նպաստել է արյան մեջ խոլեսթերինի, վնասակար ճարպերի, շաքարի, ճնշման զգալի նվազեցմանը, նաև նվազեցրել է բորբոքումը բջջային մակարդակում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. bestwom.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ