ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Երկրորդ տեսակի դիաբետը հնարավոր է բուժել սննդակարգի միջոցով. news.am
Ցածր կալորիականություն ունեցող սննդակարգի միջոցով նիհարելու արդյունքում հնարավոր է ազատվել դիաբետից, պնդում են Նյուքասլի համալսարանի գիտնականները: Նրանց տվյալների համաձայն, դիաբետից տառապող մարդիկ, ովքեր ցածր կալորիականություն ունեցող սննդակարգի շնորհիվ հաջողությամբ կորցնում են քաշը, երկար ժամանակ առողջ են զգում, չնայած այն բանին, որ դիաբետը, այդ թվում նաեւ` երկրորդ տեսակը, քրոնիկական եւ անբուժելի է համարվում:
Պարզվել է, որ ենթաստամոքսային գեղձում կուտակվող ճարպը, որն այդտեղից հեռացվում է ցածր կալորիականությամբ սննդակարգի միջոցով, հետագայում այլեւս չի խոչընդոտում, որ օրգանը նորմալ եղանակով ինսուլին արտադրի:
«Մենք ապացուցել ենք, որ դիաբետի զարգացումը հնարավոր է հետ շրջել, նույնիսկ եթե ավելի քան 10 տարի տառապում են այդ հիվանդությունից,- հայտնել է հետազոտության հեղինակ, Նյուքասլի համալսարանի պրոֆեսոր Ռոյ Թեյլորը: Դա շատ լավ լուր է դիաբետով միլիոնավոր հիվանդների համար, ովքեր համակերպվել են հիվանդությանը»:
Յուրաքանչյուր մարդ անհատական ցուցանիշ ունի այն բանի, թե քաշի ինչ ծավալ կարող է կրել առանց նյութափոխանակության ախտաբանական փոփոխությունների, որոնք դիաբետի են հանգեցնում: Հենց այդ նշաձողը բարձրանում է, օրգանիզմում երկրորդ տեսակի դիաբետ է սկսվում: Մինչեւ վերջերս ընդունված էր համարել, որ հիվանդությունն անշրջելի է, բայց ներկայում ապացուցված է, որ նիհարելը դիաբետով հիվանդներին հնարավորություն է տալիս առողջանալու:
24.03.2016 Կարդացեք նաև
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ