ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Նարնջի թարմ քամված հյութը` հիպերտոնիայի եւ ուղեղի կաթվածի դեմ. news.am
Զարկերակային բարձր ճնշումից տառապող մարդկանց սննդակարգում անհրաժեշտ է օրական մեկ բաժակ նարնջի հյութ ներառել: Գիտնականները պարզել են, որ ցիտրուսային մրգերը նվազեցնում են ուղեղի կաթվածի ռիսկը:
Նրանց այդ ազդեցությունը բացատրվում է գեսպերիդին կոչվող ֆիտոնուտրիենտով, որը նպաստում է ամբողջ օրգանիզմին, ներառյալ` ուղեղին, արյան մատակարարումը: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ից հետազոտողները:
Հետազոտության հեղինակներն օգտագործել են դոպլերյան հոսքաչափ կոչվող սարքը` լազերային ճառագայթի օգնությամբ գնահատելու մաշկի տակ արյան հոսքի մակարդակը: Եթե հետազոտության ընթացքում մարդուն նրան գեսպերիդինի որոշակի քանակություն պարունակող լուծույթ տան, որը հավասարարժեք է երկու բաժակ նարնջի հյութի, զարկերակային ճնշումը կնվազի, իսկ արյան հոսքի մակարդակը կաճի, ցույց են տվել փորձարկումները:
Երբ փորձարկման մասնակիցներն ուղղակի նարնջի հյութ են օգտագործել, ոչ թե գեսպերիդին լուծույթ, նրանց արյան շրջանառությունն ավելի է բարելավվել: Այլ խոսքով, ուղեղի կաթվածի կանխարգելման արդյունքը միայն գեսպերիդինով չի բացատրվում: Գիտնականների կարծիքով, արյան հոսքի վրա ցիտրուսների դրական ազդեցությունը պայմանավորված է առողջության համար օգտակար մի շարք նյութերով:
Հենց այն պատճառով զարկերակային բարձր ճնշումից եւ հիպերտոնիայից տառապող մարդկանց սննդակարգում պիտի անպայման առկա լինի նարինջը` ինչպես ամբողջական, այնպես էլ` հյութի տեսքով: Բնական է, որ նախընտրելի է թարմ քամված հյութը, ոչ թե փաթեթավորվածները, որոնք շաքարի ավելի մեծ քանակություն են պարունակում:
04.03.2016 Կարդացեք նաև
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ