ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Բրոկկոլին կարող է դադարեցնել կրծքի քաղցկեղի բջիջների աճը. news.am
Սուլֆորաֆեն միացությունը, որն առկա է բրոկկոլիի, կաղամբի, ինչպես նաեւ մի շարք այլ խաչածաղկավոր բանջարեղենների մեջ, կարող է դանդաղեցնել կրծքի քաղցկեղի բջիջների աճը: Այդ մասին տեղեկացնում են Oregon Health and Science University-ի եւ Oregon State University-ի (OSU) գիտնականները:
Սուլֆորաֆանի կանխարգելիչ հատկանիշների մասին գիտնականներին վաղուց էր հայտնի, սակայն այժմ գիտնականներն ապացուցել են, որ այդ նյութը կարող է ոչ միայն կանխարգելել քաղցկեղային բջիջների առաջացումը, այլեւ դանդաղեցնել արդեն առաջացածների աճը:
Վերոհիշյալ գիտնականների իրականացրած հետազոտությանը մասնակցել է 54 կին, որոնց մոտ կրծքի քաղցկեղ էր ախտորոշվել: Նրանցից ոմանք պլացեբո էին ընդունում, մյուսները սուլֆորաֆանի որոշ քանակություն էին ստանում, որը մոտավորապես հավասար էր օրական մեկ գավաթ բրոկկոլիի: Հետազոտության արդյունքում ստացված տվյալները փորձագետներին թույլ են տվել եզրակացնել, որ սուլֆորաֆանն, իրոք, դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը:
«Մեր արդյունքները հուսադրում են: Եթե քաղցկեղի պարագայում դիետիկ մոտեցումներն ավանդաբար սահմանափակվում են տվյալ հիվանդության կանխարգելմամբ, նոր տվյալները մատնանշում են, որ ճիշտ սնունդը կարող է օգնել նաեւ դանդաղեցնել արդեն գոյություն ունեցող ուռուցքների աճը», - նշել են մասնագետները:
Այդ հետազոտության մասին պատմում է Cancer Prevention Research ամսագիրը: Այն իրականացրել են National Institute of Environmental Health Sciences-ի, National Cancer Institute-ի եւ National Institutes of Health-ի օգնությամբ:
19.02.2016 Կարդացեք նաև
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ