ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Հավի ապուրն, իրոք, արդյունավետ է մրսածության բուժման դեպքում. news.am
Շատերը մրսածության ժամանակ խորհուրդ են տալիս հավի արգանակ խմել: Պարզվում է, որ այս խորհուրդն այդքան էլ անօգուտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից. մի քանի հետազոտություններ հաստատել են այդ արգանակի արդյունավետությունը մրսածության բուժման գործընթացում: Այդ արգանակը, գիտնականների խոսքով, ո՛չ միայն օգնում է պայքարել ինֆեկցիայի դեմ, այլեւ հեշտացնում է շնչառությունը:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հավի տաք ապուրն ավելի արդյունավետ է առատ քթարտադրության դեպքում, քան տաք ջուրը, չնայած այդ արդյունավետության մեխանիզմը նրանք դեռ չեն կարողանում բացատրել:
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ հավի ապուրի գործածումը թույլ է տալիս նվազեցնել թոքերում լորձի քանակը, նաեւ ուժեղացնում է լեյկոցիտների՝ հարբուխի վիրուսի դեմ պայքարելու ունակությունը՝: Վերջապես, հավի մեջ կա կալցիում, որը չափավոր հակաբորբոքային է, ինչը վաղուց է հայտնի գիտությանը:
Ահա թե ինչու մեկ ափսե հավի տաք ապուրը կամ էլ պարզապես արգանակը կարող է, իրոք, արժեքավոր լինել հարբուխի դեմ պայքարում, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ ոչ մի արդյունավետ դեղ այդ հիվանդության դեմ գիտությունը դեռ չի ստեղծել: Հարբուխի բուժման համար բոլոր գոյություն ունեցող դեղերը սիմպտոմատիկ են, ու հաճախ էլ մարդու իմուն համակարգին խանգարում են հաղթահարել հիվանդությունը: Նույնիսկ կոդեին պարունակող դեղերի արդյունավետությունն ապացուցված չէ, ավելին, այդ դեղերը կարող են նաեւ շատ վտանգավոր լինել` երկարատեւ ընդունելու դեպքում:
30.12.2015 Կարդացեք նաև
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYtCE7Uq' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ