ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Սնկերն ու ծովային ջրիմուռները կարող են պաշտպանել մաշկի քաղցկեղից. news.am
Սնկերն ու ծովային ջրիմուռները կարող են կանխարգելել մաշկի քաղցկեղի զարգացումը: Այդ մասին տեղեկացնում են Sanford Burnham Prebys Medical Discovery Institute-ի հետազոտողները: Հազվագյուտ շաքարը, որը պարունակվում է այդ մթերքներում, կանխարգելում է մելանոմայի տարածումը:
Այս շաքարը, որը հայտնի է L-ֆուկոզա անվանումով, գիտնականներն առաջին անգամ կապել են մելանոմայի` մաշկի քաղցկեղի վտանգավոր տարատեսակի հետ: Հետազոտողները պարզել են, որ նյութափոխանակության մեջ L-ֆուկոզայի վրա ազդելով` հնարավոր է ճնշել մելանոմայի տարածումը:
«Այս նյութն ազդում է ո'չ միայն ուռուցքների վրա, այլեւ դրանք շրջապատող միկրոմիջավայրի, այսինքն` կողքին գտնվող բջիջների, որոնք կարեւոր դեր են խաղում քաղցկեղի պահպանման վրա, ասել է բժիշկ Ռեեւ Զոնայը, որը հետազոտության առաջատար հեղինակն է: Դա մեր բացահայտումն է'լ ավելի կարեւոր է դարձնում մաշկի քաղցկեղի բուժման գործում»:
Շաքարները, որոնց թվին են պատկանում գլյուկոզան եւ սուկրալոզան, մեր օրգանիզմի կողմից տարբեր կերպ են օգտագործվում: Դրանցից որոշները, ինչպես օրինակ, L-ֆուկոզան, բջիջների մակերեւույթին սպիտակուցների համար կարեւոր նիշ են: Որոշակի բջիջներում L-ֆուկոզայի թվի փոփոխությունը կապվել է նաեւ կաթնագեղձի եւ ստամոքսի քաղցկեղի հետ:
Մելանոմայով հիվանդ մկների մոտ գիտնականները բարձրացրել են L-ֆուկոզայի պարունակությունը` խմելու ջրի մեջ հավելումների միջոցով կամ էլ գենետիկական մակարդակում: Այդ երկու մեթոդիկան էլ օգնել են ճնշել ուռուցքների եւ դրանց մետաստազների աճը:
15.12.2015 Կարդացեք նաև
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ