Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Բրոկոլին ինչպես եւ ինչու է օգնում քաղցկեղի դեմ պայքարում. news.am

Բրոկոլին ինչպես եւ ինչու է օգնում քաղցկեղի դեմ պայքարում. news.am

Բրոկոլին ո՛չ միայն օգնում է կանխարգելել քաղցկեղի զարգացումը, այլեւ օգտակար է դրա բուժման համար: Բրոկոլիում առկա նյութերը զսպում են աղիքների  եւ շագանակագեղձի չարորակ ուռուցքների բջիջների զարգացումը` թերապիան առավել արդյունավետ դարձնելով:  Այդ մասին տեղեկացնում են Թեքսասի  A&M առողջության կենտրոնի մասնագետները:

Բոլոր մարդկանց, սեռից ու տարիքից անկախ, վաղուց խորհուրդ են տալիս կանաչ բանջարեղեն օգտագործել, որոնց առողջության համար օգտակար հատկանիշների թվարկումը վերջ չունի: Սակայն այժմ վերոհիշյալ կենտրոնի գիտնականների խումբը բրոկկոլիի եւս մեկ օգտակար հատկանիշ է հայտնաբերել. սուլֆորաֆան նյութը, որը պարունակում է  այդ բանջարեղենը, ո;չ միայն օգնում է կանխարգելել քաղցկեղը, այլեւ բուժումն առավել արդյունավետ է դարձնում:

Իհարկե, դա չի նշանակում, թե բրոկոլիի մզվածքը կարող է օգտագործվել ավանդական քիմիաթերապիայի կամ ճառագայթման փոխարեն: Բոլոր այդ միջամտություններն անհրաժեշտ է շարունակել, միաժամանակ, ցանկալի է հնարավորինս շատ բրոկոլի ուտել, խորհուրդ են տալիս գիտնականները:

Սուլֆորաֆան նյութը հանդիպում է նաեւ այլ խաչածաղկավոր բանջարեղենների մեջ, օրինակ`  սպիտակ եւ բրյուսելյան կաղամբի մեջ, սակայն ավելի շատ այդ նյութը պարունակվում է հենց բրոկոլիում: Այդ իսկ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս սեփական սննդի մեջ ներառել այդ բանջարեղենը կամ դրանց հիմքի վրա ստեղծված սննդային հավելումներ:

Քաղցկեղի բուժման գործում բրոկոլիի արդյունավետության վերաբերյալ հետազոտության մասին տեղեկացնում է Clinical Epigenetics-ը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.likefoods.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև


Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3669): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1