ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Սեւ կետերով հասուն բանանները կարող են պաշտպանել քաղցկեղից. news.am
Սեւ կետերով հասուն բանանները կարող են օրգանիզմը պաշտպանել քաղցկեղային հիվանդություններից: Տոկիոյի համալսարանի ճապոնացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ հասուն բանանը ակտիվացնում է իմունային համակարգի բջիջները, նվազեցնում քաղցկեղի հիմնական սադրիչ հանդիսանող բորբոքային գործընթացները:
Գիտնականների խոսքով, ամբողջությամբ հասունացած՝ սեւացած կաշվով կամ սեւ կետերով, բանանում առկա նյութերը նպաստում են նեյտրոֆիլների եւ մակրոֆագերի ակտիվացմանը. այս բջիջները պատասխանատու են ուռուցքային գործընթացները ճնշելու ընդունակ հակաբորբոքային սպիտակուցի արտադրության համար:
«Այդ պտուղները խթանում են ՖՆՈ-ալֆա սպիտակուցի մեծ խտություն պարունակող բջիջների արտադրությունը. այդ բջիջները ուռուցքների դեմ հզոր պայքարողներ են: Բանանները պիտի բավականաչափ հասուն լինեն: Որքան ավելի մուգ է բանանը, այնքան շատ են նրա մեջ այն բնական նյութերը, որոնք ակտիվացնում են արյան սպիտակ գնդիկների աշխատանքը, եւ դա՝ ի տարբերություն կանաչ ու խակ պտուղների», - բացատրել են գիտնականները:
Հիշեցնենք, որ արյան սպիտակ գնդիկները՝ լեյկոցիտները, կարեւորագույն դեր են խաղում առողջության պահպանման եւ օրգանիզմը շատ հիվանդություններից պաշտպանելու գործում:
Գիտնականները միաժամանակ ընդգծում են, որ իրենց հայտնագործությունը դեռեւս լուրջ ստուգման կարիք ունի: Չնայած բանանները մեծ ներուժ ունեն եւ օգտակար են առողջության համար, դրանց օգտագործումը որոշակի սահմանափակումներ է ենթադրում: Օրինակ, այն մարդիկ, ովքեր երիկամների հետ կապված խնդիրներ ունեն, ինչպես նաեւ դիաբետով հիվանդները, պիտի հնաարավորինս հազվադեպ բանան ուտեն:
01.09.2015 Կարդացեք նաև
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYI50TJt' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ