ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Հիմնային ջուրը՝ հոգնածությունից զերծ մնալու միջոց. med.news.am
                            Փողոցում հաճախ ենք ջրի շշով« զինված մարդկանց տեսնում: Պարբերաբար մի քանի կում ջուր խմելով շատերն են փորձում ջրազրկումից խուսափելու միջոց գտնել: Սակայն, բազմաթիվ փորձագետների համոզմամբ, առողջության պահպանմանը միտված այս եղանակը կարող է հենց ջրազրկման պատճառ դառնալ, հաղորդում է NewsMax Health-ը:
Բայց ինչպե՞ս:
Բանը նրանում է, որ նման դեպքերում բարձր թթվայնություն ունեցող ջուր է կիրառվում: Իսկ լուծումը կարող է միայն հիմնային ջուրը լինել, որ վերջին շրջանում հարաճուն հեղինակություն է վայելում ջրազրկմամբ մտահոգված սպառողների շրջանում: Ավելին՝ նրանք պնդում են, որ կենդանի ջրի շնորհիվ նոր շունչ են ստացել՝ կյանքը վայելելու համար:
Հիմնային ջուրը բնականից կամ հավելումների շնորհիվ միջավայրի բարձր pH-ով է աչքի ընկնում և կարող է ծառայել օրգանիզմում հավելյալ թթվայնության՝ ացիդոզի չեզոքացման միջոց: Այլընտրանքային բժշկություն քարոզող փորձագետներից շատերի համոզմամբ, հենց թթվայնության ավելցուկն է հոգնածության և էներգիայի պակասի պատճառը: Ավելին՝ նրանք կարծում են, թե արևմտյան սննդակարգի շնորհիվ մարդու օրգանիզմում առկա բնական pH-ի ցուցանիշը« թեթևակի հիմնայինից  մեղմ թթվայինի է վերածվել:
Հրաշագործ pH-ը և բազմաթիվ այլ թեմատիկ գրքերի հեղինակ Ռոբերտ Յանգը բազմիցս է նշել, որ ներկայումս կիրառության մեջ գտնվող թթվային ջուրն ի զորու չէ ջրազրկման, հետևապես՝ հոգնածության դեմ պայքարի միջոց ծառայել:
Նրա համոզված է որ, ացիդոզը որոշ դեպքերում կարող է ողջ օրգանիզմի բորբոքման, սրտի պսակաձև զարկերակներում աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացման և քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ:
pH սանդղակի միջոցով հեղուկի թթվայնությունը կամ հիմնայնությունն է որոշվում: Ընդ որում, ամենացածր ցուցանիշը՝ 0-ն առավելագույն թթվայնություն է ենթադրում, 7-ը՝ չեզոքություն և 14-ը՝ առավելագույն հիմնայնություն:
Օրգանիզմի բնական pH-ը 7,367 է, այսինքն այն թեթևակի հիմնային է, - նշել է փորձագետը՝ հավելելով, որ արհեստականորեն թթվայնացված խմիչքների շնորհիվ այն, այնուամենայնիվ որոշակի թթվայնություն է ձեռք բերել: Հենց այստեղ է, որ հիմնային ջուրը կարող է լավագույն միջոց ծառայել: 
Աղբյուրի ջուրը 8-ից 8.5 pH ունի, քանի որ ապարների միջով անցնելիս հիմնայնացնող  միներալներ է ձեռք բերում: Շշալցված ջուր գնելիս համոզվեք, որ այն աղբյուրից է ստացվել:
Կարելի է նաև 200 գրամանոց բաժակով թորած ջրի մեջ մեկ կամ երկու թեյի գդալ խմորի սոդա ավելացնել: Պարզապես հիշեք, որ հիմնային ջուրը խորհուրդ չի տրվում սնունդ ընդունելիս խմել՝ այդ կերպ կարող եք, ստամոսքի թթվային միջավայրի վրա ազդելով, մարսողության խանգարում հրահրել: Բացի այդ, վերը հիշատակված եղանակով պատրաստված ջրի օգտագործման ծավալը 2 բաժակից չպետք է անցնի:
Նույն եղանակով՝ թորած ջրին կարելի է նաև երեք կաթիլ հիմնայնացնող խտանյութ ավելացնել:
Ռոբերտ Յանգի համոզմամբ, հիմնային ջուրը թե կարճաժամկետ, և թե երկարաժամկետ օգտակարություն ապահովող հատկանիշներ ունի.
- 20 րոպե անց՝ մտքի պարզություն,
 - 24 ժամ անց՝ անհրաժեշտ էներգիայի առկայություն,
 - 72 ժամ անց՝ բարձր տրամադրություն և որակյալ քուն,
 - 4 օր անց՝ բարձր ֆիզիկական դիմադրողականություն,
 - 1 շաբաթ անց՝ մեջքի ցավի մեղմում,
 - 2 շաբաթ անց՝ հոդացավերի մեղմում,
 - 4 շաբաթ անց՝ մինչեւ 5 կգ քաշի կորուստ:
 
07.08.2014                    Կարդացեք նաև
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ