Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն

Օգտակար միջոցներ ատամի ցավի ու բերանի այլ հիվանդությունների դեմ

Օգտակար միջոցներ ատամի ցավի ու բերանի այլ հիվանդությունների դեմ

Եթե ցավում է ատամը, ապա անպայման պետք է դիմել ատամնաբույժին, բայց, եթե ինչ-ինչ պատճառներով այդ պահին հնարավոր չէ, ապա գոնե պետք է փորձել մեղմել ցավը: Վերցնում ենք 1 ճաշի գդալ եղեսպակի մանրացրած տերեւներ, լցնում 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու եռացնում 10րոպե: Սառեցնելուց հետո կատարում ենք ողողումներ այնքան ժամանակ, մինչեւ ցավը կանցնի:

 

Ատամի ցավին շատ լավ օգնում է նաեւ բրգաձեւ սոճու ձեթը: Բամբակի կտորին կաթեցնել 6-7 կաթիլ սոճու ձեթ եւ 10 րոպե թողնել ատամի վրա: Սկզբից՝ ատամի մի մասին, հետո՝ մյուս մասին: Չի կարելի չարաշահել, որովհետեւ հնարավոր է այրեք լինդը: Պրոցեդուրան կրկնել 5-6 ժամ հետո, ատամի ցավի դեպքում: Արդյունավետ միջոց է մեղրամոմը: Վերցնել ոլոռի չափ բնական մեղրամոմի մի կտոր ու դնել ցավող ատամի անցքում: Որպեսզի մեղրամոմը փափկի, կարելի է մի քիչ տաքացնել:

 

Կարիեսի ժամանակ պրոֆիլակտիկ միջոց է 50 գրամ դաղձի խոտի, 25 գրամ սրոհունդի խոտի եւ 25 գրամ սովորական խնկածաղկի խոտի խառնուրդից պատրաստված թուրմով ողողումները: Այս խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու թողնել 2-3 րոպե թույլ կրակի վրա: 1-2 ժամ հետո քամել եւ կատարել ողողումներ: Այն նաեւ վերացնում է բերանի տհաճ հոտը: Թարախակալված լնդերին ու ատամներին շատ է օգնում սովորական մեղրամոմ ծամելը:

 

Արյունահոսող լնդերին շատ լավ օգնում է կաղնու կեղեւով պատրաստված թուրմը: Վերցնել 60 գ կաղնու կեղեւ եւ 40 գ լորու ծաղիկներ: Այս խառնուրդից 1 թեյի գդալ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թրմել 15-20 րոպե եւ ողողումներ անել արյունահոսող լնդերի դեպքում: Սրոհունդի ձեթը եւս շատ օգտակար է բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ: Ձեթը պատրաստելու համար վերցնում ենք 1 բաժին սրոհունդի քրքրված ծաղիկներ, 2 բաժին դրա տերեւներից ու լցնում այս ամենը 4 բաժին զեյթունի ձեթի մեջ: Այս բոլորը թափանցիկ շշով 2 շաբաթ թողնել արեւի տակ: 2 շաբաթ հետո քամել ստացված կարմրավուն ձեթը, տաքացնել մինչեւ 60 աստիճան ու թողնել, որ սառի: Թաթախել բամբակն այս ձեթով ու օրվա մեջ 5-6 անգամ մաքրել հիվանդ մասերը: Արդյունքը շատ արագ կզգացվի: Ցանկալի է անել բժշկի ցուցումով:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարեն

30.03.2013

մինչև եղեսպակի մանրացրած տերեւ, սոճու ձեթ, դաղձի խոտ, կաղնու կեղեւ ու մնացած բաները ճարեմ, էնա միանգամից կդիմեմ ատամնաբույժի...

Նազարյան Լիլիթ

30.09.2011

Երբ ատամդ ցավում է, խորհուրդն արդեն իսկ օգնում է:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ