Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն

92 ցելյուլոզային սպունգերն ընդամենը 20 վայրկյանում կարող են կլանել կես լիտր արյուն. tert.am

92 ցելյուլոզային սպունգերն ընդամենը 20 վայրկյանում կարող են կլանել կես լիտր արյուն. tert.am

Նորարարությունը, որը կոչվում է XStat, արտաքուստ նման է ներարկիչի: Այն առաջարկվում է օգտագործել արյունահոսության արագ դադարեցման համար: RevMedx  ընկերության մասնագետները պնդում են, որ XStat-ը կարող է կանգնեցնել արյունահոսությունն ընդամենը 20 վարկյանում: Սարքի օգնությամբ վերքի մեջ ներարկվում են 92 մանր սպունգեր, որոնք ուռչում են և դադարեցնում արյունահոսությունը՝ ձևավորելով յուրահատուկ «խտանյութ»: Սպունգները պատրաստված  են բջջանյութից և պատված են խիտոզանով (բնական պոլիամինոշաքար), որոնք կանխում են բակտերիալ վարակների զարգացումը:

 

Յուրաքանչյուր ներարկման ժամանակ սպունգը կարող է կլանել մոտավորապես կես լիտր արյուն, և կարելի է կատարել երեք այդպիսի ներարկում: Սպունգերը կարող են մնալ վերքի շրջանում մինչև չորս ժամ, որից հետո նրանք պետք է հեռացվեն:

XStat-ն արդեն օգտագործման հավանություն է ստացել Պարենի և դեղերի վերհսկման վարչության կողմից (FDA): FDA փորձագետներնը նշում են, որ նոր սարքն առաջարկվում է օգտագործել այն դեպքերում, երբ անհնար  է լարանի  օգտագործումը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ