ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն
Նանոմասնիկներով զինված սպեղանին վերքերը մանրէներից ազատելու ներուժ ունի. news.am

Գիտնականները հատուկ ցանցեր են մշակում՝ նանոթելերից, որոնց օգնությամբ վերքերից ցավեր առաջացնող մանրէները հեռացնելու եւ, արդյունքում, ապաքինման գործընթացն արագացնելու հնարավորություն կարող է ընձեռնվել: Բացահայտման շուրջ մանրամասն զեկույց է ընթերցվել՝ Ամերիկյան վակուումային ընկերակցության 61-րդ կոնգրեսի շրջանակում, իսկ Science News-ին առավել ամփոփ տվյալներ են փոխանցվել:
Նանոթելերն արդեն վաղուց են կենսաբանական հյուսվածքների աճեցման հիմքում գործարկվում: Սկզբունքի վրա հենվելով, գիտնականներն այս անգամ բաց վերքերից մանրէներ հեռացնելու ունակ նանոցանցերի մշակում են նախաձեռնել: Տարբեր չափերի թելերի ազդեցությունը փորձարկելով, գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ մանրէներն առավել հեշտությամբ տրամագծով իրենց չափերի հետ համատեղելի կառույցների ուղղությամբ են տեղաշարժվում:
Պետրիի անոթում իրականացված փորձարկման ընթացքում, մասնավորապես, ոսկեգույն ստաֆիլակոկը (մի շարք հիվանդությունների առաջացում հրահրող մանրէ), առավել ծավալուն տարրերն անտեսելով, արագորեն 500 նանոմետր լայնությամբ թելերի մակերեսն է ծածկել: Բացի այդ, գիտնականները նաեւ տարատեսակ ծակույթներ են փորձարկել՝ պարզելու համար, որ աղիքային ցուպիկները (որոնք չփակվող վերքերի գլխավոր պատասխանատուն են համարվում) լավագույն պատրաստակամությամբ ալիլամինով (անգույն օրգանական միացություն) ծածկված նանոթելիկների հետ են շփվում, բայց եւ խուսափում են աքրիլաթթվի մեջ թաթախվածներին հպվել:
Ներկայումս գիտնականները մտադիր են նանոցանցերը կառույցով մարդու մաշկը հիշեցնող բարդ նյութերի նկատմամբ փորձարկել: Նրանց նպատակն է՝ այնպիսի «խելացի սպեղանի» ստեղծել, որն ինֆեկցիաների զարգացման կանխումը կարող է ապահովել: Հիվանդին վարակումից զերծ պահելու համար բժշկից միայն նանոսպեղանու՝ վնասված հատվածին տեղակայումը եւ, րոպեներ անց, հեռացումը կպահանջվի:


Կարդացեք նաև

Նոր հետազոտության համաձայն՝ շատ հեշտ է հաղթահարել քթի քրոնիկ արյունահոսությունները: Այդ պայքարում արդյունավետ կլինի նույնիսկ սովորական ֆիզիոլոգիական լուծույթը...



Նորարարությունը, որը կոչվում է XStat, արտաքուստ նման է ներարկիչի: Այն առաջարկվում է օգտագործել արյունահոսության արագ դադարեցման համար: RevMedx ընկերության մասնագետները պնդում են, որ XStat-ը կարող է կանգնեցնել...



Անկախ նրանից՝ ունե՞ք արդյոք ալերգիաներ միջատների խայթոցներից, թե՝ ոչ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ, եթե խայթոցը դեմքի, քթի, բերանի կամ...



Շատ մարդիկ սրտի կաթված են ստանում, երբ միայնակ են, և օգնություն ցուցաբերող ոչ-ոք չկա: Ինչպես գրում է Top Healthy Life-ը` սրտի կաթվածի ժամանակ...



Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» եւ «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը...



Ավստրալական Chironex fleckeri տեսակի կուբոմեդուզայում կա բավարար քանակությամբ թույն, որն ընդամենը 3 րոպեում կարող է սպանել 60 մարդու: Այդ իսկ պատճառով 2-մետրանոց մեդուզայի այրոցը դեպքերի մեծ մասի դեպքում հանգեցնում է սերֆինգիստի...



Ահաբեկչական հարձակման վայր, ցունամիի կամ երկրաշարժի հետևանքներ, այս ամենը նաև հնարավորություն է գիտնականների համար,
Սոցիոլոգ Տրիշա Ուոքենդորֆն ավերված վայրեր է այցելում՝ ուսումնասիրելու, թե ինչպես ապագայում կարելի է փրկել մարդկանց կյանքը...



2004թ-ից մինչ օրս արձանագրվել է գազից թունավորման և հրդեհի 1651 դեպք, որոնց արդյունքում 109 զոհ և 1843 վիրավոր։ Այս տարի արդեն զոհվել է 10 մարդ, 181-ը թունավորմամբ հոսպիտալացվել։ Գազաֆիկացված է գազ չունեցող Հայաստանի 97%-ը։ Գազով սարքավորումների...



Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 7 դեպք: Մահվան ելքով դեպքեր, բարեբախտաբար, չկան: Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Մարինե Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետության բոլոր բուժհաստատությունները և մարզերում, և Երևանում ապահոված են անտիգյուրզինով: Դեղորայքով ապահովածության վերաբերյալ տվյալներին, ըստ մեր զրուցակիցի...



Վնասվածքների և բաց վերքերի ժամանակ թանկ է յուրաքանչյուր վայրկյանը: Ուժեղ արյունահոսությունը կանգնեցնելուն խանգարում է արյան դժվար լերդացումը...



Մարդու ամբողջ մարմինը պատված է անհամար արյունատար անոթներով: Առավել խոշոր արյունատար անոթները, որոնց միջոցով արյունը սրտից հոսում է դեպի մարմնի զանազան մասերը, կոչվում են զարկերակներ...



Ձմռանը փողոցում կարելի է մրսել հաշված րոպեների ընթացքում: Առաջարկում ենք միջոցներ, որոնք եւ կտաքացնեն, եւ կկանխեն մրսածությունը: Դրսում եթե շատ ցուրտ է, աշխատեք շնչել դանդաղ, բայց ոչ խորը: Այս վարժությունը հանգստացնում է նյարդային,,,






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
-
Հղիություն. 1-ին ամիս
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ