ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն
Աղետների ապակոդավորումը
Ահաբեկչական հարձակման վայր, ցունամիի կամ երկրաշարժի հետևանքներ, այս ամենը նաև հնարավորություն է գիտնականների համար,
Սոցիոլոգ Տրիշա Ուոքենդորֆն ավերված վայրեր է այցելում՝ ուսումնասիրելու, թե ինչպես ապագայում կարելի է փրկել մարդկանց կյանքը:
«Մենք փորձում են ուսումնասիրել աղետները՝ գիտության մեջ ներդրում կատարելու ինչպես նաև արտակարգ իրավիճակները ապագայում ավելի լավ կառավարելու համար», - ասում է Ուոքենդորֆը:
Գիտության ազգային հիմնադրամի աջակցությամբ Դելավեր նաանգի համալսարանի Աղետների հետազոտության կենտրոնն ուսումնասիրում է և քննարկում զոհերի և ճգնաժամի ընթացքում ու դրանից հետո տուժածներին օգնություն տրամադրող փրկարար ծառայությունների աշխատողների հետ: Կենտրոնի աշխատանքի արդյունքի շնորհիվ բարելավվել է վերականգնումը և զոհերի հայտնաբերումը՝ նպաստելով նվիրատվությունների և մատակարման առավել լավ կառավարմանը: Այն նպաստել է նաև փոքր ձեռնարկությունների արագ վերաբացմանը:
Ուոքենդորֆը քննարկումներում նախ և առաջ ներգրավվել է սեպտեմբերի 11-ին առաջին արձագանքողների հանդիպումներին:
«Նրանք կորցրել էին ընկերներ, ընտանիքի անդամներ, սակայն պատրաստակամ էին պատասխանել մեր հարցերին, օգնել մեզ՝ հասկանալու տեղի ունեցածը: Նրանք ասում էին՝ եկեք այստեղ, լսեք այս պատմությունը, սովորեք այս դեպքից, և ասացեք, թե ինչն է սխալ, ինչը՝ ճիշտ», - ասում է նա:
Ուոքենդորֆի համաձայն, շարքային քաղաքացիները հաճախ էական են աղետներին արձագանքելու ժամանակ: Նա ուսումնասիրել է այդ օրը գրեթե կես միլիոն մարդկանց տարհանումը Մանհեթընից, ներառյալ քարշանավերի, զբոսաշրջիկների նավերի և նավակների ինքնաբուխ և հաջողությամբ ավարտված ջանքերը:
Ուոքենդորֆի բացահայտումները օգնում են արտակարգ իրավիճակների փորձագետներին ավելի լավ ծրագրել տարհանման ռազմավարությունը: Նա ռիսկերի վերլուծություն է տրամադրում ճարտարագետներին՝ ցունամիի և փոթորիկի նման բնական աղետների գոտում գտնվող շենքերի արդյունավետ կոդավորման համար:
«Ես և ինժեներները հիմնականում կենտրոնանում ենք օգնության ռազմավարության վրա՝ նախքան դեպքի պատահելը: Գիտենք, որ փոթորիկներն անընդհատ տեղի են ունենում, ուստի նախ վնասից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել առավել դիմացկուն ենթակառուցվածք», - ասում է Ուոքենդորֆը:
Ըստ նրա՝ վերջնական նպատակը համոզվելն է, որ աղետներից քաղած դասերը չեն մոռացվում և կիրառվում են այլոց օգնելու համար՝ նոր աղետներ դիմավորելուն պատրաստ լինելու նպատակով:
23.08.2012 Կարդացեք նաև
Նոր հետազոտության համաձայն՝ շատ հեշտ է հաղթահարել քթի քրոնիկ արյունահոսությունները: Այդ պայքարում արդյունավետ կլինի նույնիսկ սովորական ֆիզիոլոգիական լուծույթը...
16.09.2016
Նորարարությունը, որը կոչվում է XStat, արտաքուստ նման է ներարկիչի: Այն առաջարկվում է օգտագործել արյունահոսության արագ դադարեցման համար: RevMedx ընկերության մասնագետները պնդում են, որ XStat-ը կարող է կանգնեցնել...
23.12.2015
Անկախ նրանից՝ ունե՞ք արդյոք ալերգիաներ միջատների խայթոցներից, թե՝ ոչ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ, եթե խայթոցը դեմքի, քթի, բերանի կամ...
24.07.2015
Շատ մարդիկ սրտի կաթված են ստանում, երբ միայնակ են, և օգնություն ցուցաբերող ոչ-ոք չկա: Ինչպես գրում է Top Healthy Life-ը` սրտի կաթվածի ժամանակ...
16.06.2015
2004թ-ից մինչ օրս արձանագրվել է գազից թունավորման և հրդեհի 1651 դեպք, որոնց արդյունքում 109 զոհ և 1843 վիրավոր։ Այս տարի արդեն զոհվել է 10 մարդ, 181-ը թունավորմամբ հոսպիտալացվել։ Գազաֆիկացված է գազ չունեցող Հայաստանի 97%-ը։ Գազով սարքավորումների...
19.12.2011
Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 7 դեպք: Մահվան ելքով դեպքեր, բարեբախտաբար, չկան: Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Մարինե Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետության բոլոր բուժհաստատությունները և մարզերում, և Երևանում ապահոված են անտիգյուրզինով: Դեղորայքով ապահովածության վերաբերյալ տվյալներին, ըստ մեր զրուցակիցի...
03.06.2011
Մարդու ամբողջ մարմինը պատված է անհամար արյունատար անոթներով: Առավել խոշոր արյունատար անոթները, որոնց միջոցով արյունը սրտից հոսում է դեպի մարմնի զանազան մասերը, կոչվում են զարկերակներ...
20.05.2010
Fatal error: The table 'article' is full in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1360















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ