ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից վերահաստատել է տուբերկուլոզի վերացման` ՀՀ հանձնառությունը

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում` տուբերկուլոզին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ունեցած ելույթում, խոսել է մեր երկրում տուբերկուլոզի դեմ պայքարի, այս առումով առկա խնդիրների ու ձեռքբերումների մասին: Նախարար Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատում է տուբերկուլոզը մինչև 2025 թվականը վերացնելու հանձնառությունը՝ համահունչ կայուն զարգացման օրակարգին:
Նախարարն ընդգծել է Հայաստանում վերջին տարիներին առողջապահական բարեփոխումների շնրոհիվ տուբերկուլոզի նոր դեպքերի կտրուկ կրճատման կարևոր ցուցանիշը, միաժամանակ, սակայն, շեշտելով, որ այս հիվանդությունը շարունակում է մնալ առողջապահական լուրջ խնդիրներից մեկը:
Մեր երկրում տուբերկուլոզի դեպքերը 1990-ական թվականներին աճի միտում ունեին, սակայն 2000-ական թվականներին իրավիճակը կայունացել է, իսկ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է գրեթե կիսով չափ կրճատել տուբերկուլոզով նոր հիվանդների թիվը և նվազեցնել մահացությունը ավելի քան 3 անգամ:
«Այդուհանդերձ, տուբերկուլոզի նոր և կրկնվող դեպքերի ցուցանիշը դեռևս բարձր է, իսկ բուժման արդյունավետությունը դեռ ցածր է, մոտ 81%՝ դեղերի հանդեպ զգայուն և 50%-ից պակաս՝ տուբերկուլոզի դեղակայուն ձևերի դեպքում: Հայաստանը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում դեղակայուն տուբերկուլոզի բարձր բեռ ունեցող երկրների շարքում է: Ընդհանուր առմամբ, տուբերկուլոզով հիվանդների ընդհանուր թվի մոտ 30 տոկոսը բուժվում է հիվանդության այս ձևից»,-փոխանցել է նախարարը:
Հայաստանի ազգային հակատուբերկուլոզային ռազմավարությունը համապատասխանում է WHO END TB (ԱՀԿ-ն վերջ է դնում տուբերկուլոզին) ռազմավարությանը, ինչը հաստատում է ազգային մակարդակով տուբերկուլոզի դեմ պայքարի մեր հանձնառությունը: Նախարարը հաստատել է տուբերկուլոզի համաճարակը մինչև 2025 թվականը մեր երկրում վերացնելու հանձնառությունը՝ համահունչ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգին: Նախարարի ելույթն ամբողջությամբ` այստեղ:
Տուբերկուլոզի բուժման քաղաքականությունը վերանայվել է 2015թ.՝ փորձարկելով, ապա ներդնելով նոր, պակաս կողմնակի ազդեցություն ունեցող և առավել արդյունավետ տուբերկուլոզի դեղեր: Ավելի լավ դեղամիջոցների օգտագործումը, հետևելով դրանց ընդունման և խելամիտ կիրառման վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցներին, կարևոր առաջընթաց քայլ էր մեր երկրի համար:
Հայաստանը ներկայացրել է հիվանդանոցներում հակատուբերկուլոզային ծառայությունների ֆինանսավորման նոր մեխանիզմ՝ հոսպիտալացման վերանայված և հստակեցված չափորոշիչներով: Դա հանգեցրել է հիվանդների ընդունելության զգալի կրճատման` 10 տարվա ընթացքում մոտ 60%-ով: Նաև զգալիորեն կրճատվել են հիվանդանոցային բուժման տևողությունն ու ծախսերը` առանց բացասաբար ազդելու բուժման արդյունավետ ցուցանիշերի վրա:
Հայաստանում տարվող հակատուբերկուլոզային քաղաքականության մասին պանելային քննարկման ժամանակ ելույթով հանդես է եկել նաև առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

|
Կարդացեք նաև

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կոնգրեսին ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը օրեր առաջ Վիեննայում հանդես է եկել...


Միջոցառումն անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում...


Երկու հաջողակ տղամարդ՝ մեկը հայտնի սրտաբան եւ Բոստոնի համալսարանի նախկին նախագահ, մյուսը՝ Բոստոն Փոփսի հայտնի կլարնետահար, փոխեցին Բոստոնի համալսարանի պատմության ընթացքը, գրում է BU Today-ը...


Անցյալ տարի համաշխարհային առաջնորդները հանդիպեցին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում և համաձայնության եկան ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ: Հայաստանի Հանրապետությունը...


ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Սոչիում մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ»...


ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են...


Բազել քաղաքում ընթանում է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական քառօրյա համաժողովը, որին մասնակցում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը...


Շվեդիայի մայրաքաղաքում այսօր հրապարակվել են բժշկագիտության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Շվեդական թագավորական ինստիտուտի կազմում գործող Նոբելյան կոմիտեի որոշմամբ այս տարվա...


Սեպտեմբերի 28-ից ֊հոկտեմբերի 2-ը Մադրիդում կայացավ Եվրոպական ռեսպիրատոր միության տարեկան կոնգրեսը: Եվրոպական ռեսպիրատոր միության կազմում Հայաստանն ընդգրկված է դեռևս 2014 թվականից: Եվ, չնայած մինչ այդ շատ...


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական...


Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է գործընկերոջը` Վալերի Մալաշկոյին: Բելառուսի առողջապահության նախարարը ներկայացրել է համակարգի ձեռքբերումները...


ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Թեհրանում, մասնակցել հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին...


Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքում`Ա.Ֆ.Ցիբի անվան Ռադիոլոգիայի ազգային կենտրոնում անցկացվել է հերթական հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ առողջապահության...


Հայ-ռուսական առողջապահական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «Սերգեյ Բերեզինի անվան կենսաբանական համակարգերի Միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշման...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն