ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
Նոբելյան շաբաթը սկսվում է բժշկության ոլորտում մրցանակաբաշխությունից. news.am
Հերթական Նոբելյան շաբաթը հոկտեմբերի 3-ին Ստոկհոլմում կսկսվի ֆիզիոլոգիայի ու բժշկության ոլորտում մրցանակաբաշխության հաղթողի անվան հրապարակումից։ Իր կտակում Ալֆրեդ Նոբելը ֆիզիոլոգիայի ու բժշկության ոլորտում դափնեկրի ընտրությունը վստահել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտին, որը ստեղծվել է 1810թ․ եւ հիմա աշխարհի առաջատար կրթական ու գիտական բուժկենտրոններից է։
Ամեն տարի Thomson Reuters գործակալությունը փորձում է կանխատեսել, թե ով կստանա մրցանակը` հիմք ընդունելով հետազոտությունների հղումների քանակը։ Այս սեզոնին «բժշկություն» անվանակարգի ցուցակում երեք հայտնագործություն է ընդգրկվել։ Դրանք են գիտնականների երկու խմբերի աշխատությունները, որոնց շնորհիվ ապագայում հնարավոր է հաջողվի քիմիաթերապիան փոխարինել իմունաթերապիայով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Առաջին թիմը, որի կազմում են ամերիկացիներ Ջեյմս Էլլիսոնն է, Ջեֆրի Բլյուսթոունը ու Քրեյգ Թոմփսոնը, կարողացել է բացատրել, թե լիմֆոցիտների ձեռքբերովի իմունիտետի համար պատասխանատու Т- բջիջների արտադրման խթանման համար անհրաժեշտ CD28 եւ CTLA-4 սպիտակուցները ինչպես են ձեւավորում իմունային պատասխանը։ Երկրորդ խումբը, որի կազմում են Գորդոն Ֆրիմենը, Առլին Շարփը՝ ԱՄն-ից ու Տասուկու Խոնձյոն՝ Ճապոնիայից, բացահայտել է PD1 սպիտակուց իմունագլոբուլինի աշխատանքային մեխանիզմը, որը ծրագրավորում է բջջի մահը։
mTOR ներբջջային պրոտեինի հետազոտությունը, որը կարգավորում է մյուս սպիտակուցների սինթեզը, այդ թվում՝ կապված բջիջների աճի ու բազմացման հետ, կարող են մրցանակ ապահովել ամերիկացիներ Մայքլ Հոլլին, Դեւիդ Սաբատինիին ու Ստյուարտ Շրայբերուին, կարծում է գործակալությունը։
Շվեդ փորձագետները կարծում են, որ այս տարի դափնեկիր դառնալու շանսեր ունեն նաեւ օպտոգենետիկայի պիոներներից՝ Կառլ Դայսերոտան (ԱՄՆ), հեպատիտ С-ի հետազոտողներ Չառլզ Ռայսը, Հարվի Օլթերը (ԱՄՆ), Մայքլ Հոտոնը (Մեծ Բրիտանիա) ու քաղցկեղի իմունաթերապիայի ոլորտի մասնագետ Մայքլ Սադելեյնը (ԱՄՆ)։
Նոբելյան մրցանակաբաշխության ֆիզիոլոգիայի ու բժշկության ոլորտի 2015թ. դափնեկիրներն էին ԱՄՆ-ում աշխատող իռլանդացի Ուիլյամ Քեմփբելը, ճապոնացի պրոֆեսոր Սատոսի Օմուրան ու չին հետազոտող Տու Յույուն՝ պարազիտների ու մալյարիայի դեմ պայքարի մեթոդների հայտնագործության համար։
Առաջիկա օրերին հայտնի կդառնան նաեւ այլ անվանակարգերում հաղթողների անունները՝ հոկտեմբերի 4-ին հայտարարվել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան հանձնաժողովի որոշման մասին, իսկ հոկտեմբերի 5-ին՝ քիմիայի։ Հոկտեմբերի 7-ին Օսլոյում կհրապարակվի խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը։
Տնտեսության ոլորտում Նոբելի հիշատակին 1968-ին Շվեդիայի Պետական բանկի կողմից ստեղծված մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին։ Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում դափնեկրի անունը կհայտնի հոկտեմբերի 13-ին։
Մրցանակների հանձնումը կանցնի Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան օրը։
04.10.2016
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանում ներկայացվել են քրեակատարողական հիմնարկներում իրականացվող առողջապահության ոլորտի բարեփոխումները...
22.04.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր»...
16.04.2025
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կոնգրեսին ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը օրեր առաջ Վիեննայում հանդես է եկել...
03.10.2023
Միջոցառումն անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում...
22.11.2022
Երկու հաջողակ տղամարդ՝ մեկը հայտնի սրտաբան եւ Բոստոնի համալսարանի նախկին նախագահ, մյուսը՝ Բոստոն Փոփսի հայտնի կլարնետահար, փոխեցին Բոստոնի համալսարանի պատմության ընթացքը, գրում է BU Today-ը...
30.09.2022
Անցյալ տարի համաշխարհային առաջնորդները հանդիպեցին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում և համաձայնության եկան ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ: Հայաստանի Հանրապետությունը...
03.08.2022
ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Սոչիում մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ»...
29.06.2021
ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են...
12.11.2019
Բազել քաղաքում ընթանում է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական քառօրյա համաժողովը, որին մասնակցում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը...
11.11.2019
Շվեդիայի մայրաքաղաքում այսօր հրապարակվել են բժշկագիտության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Շվեդական թագավորական ինստիտուտի կազմում գործող Նոբելյան կոմիտեի որոշմամբ այս տարվա...
11.10.2019
Սեպտեմբերի 28-ից ֊հոկտեմբերի 2-ը Մադրիդում կայացավ Եվրոպական ռեսպիրատոր միության տարեկան կոնգրեսը: Եվրոպական ռեսպիրատոր միության կազմում Հայաստանն ընդգրկված է դեռևս 2014 թվականից: Եվ, չնայած մինչ այդ շատ...
11.10.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական...
10.04.2019
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է գործընկերոջը` Վալերի Մալաշկոյին: Բելառուսի առողջապահության նախարարը ներկայացրել է համակարգի ձեռքբերումները...
30.01.2019
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Թեհրանում, մասնակցել հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին...
14.12.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYwWM4wN' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







