ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
Մոսկվայում անցկացվել է ներհիվանդանոցային վարակներին նվիրված կոնֆերանս
Ռուսաստանում բժշկական ձեռնոցների ամենահայտնի արտադրող և անհատական պաշտպանական միջոցների միջազգային առաջատար «Էնսըլ Հելֆքեր»-ը (Ansell Healthcare) ընկերությունը ապրիլի 8-ին մաշկի խնամքի՝ Ռուսաստանում առաջատար արտադրող «Բենտուս Լաբորատորի»-ի (Бентус Лаборатории) հետ համատեղ ներկայացրեց «Ձեռքերի հիգիենան և ձեռնոցների օգտագործումը տարբեր պրոֆիլների հիվանդանոցներում» շնորհանդեսը` «Ներհիվանդանոցային վարակները տարբեր պրոֆիլների հիվանդանոցներում, բարդությունների բուժումը» IX գիտա-գործնական կոնֆերանսի շրջանակներում, որը Մոսկվայում անցկացվեց ապրիլի 4-5-ին:
Մոսկվա քաղաքի Առողջապահության վարչության կողմից կազմակերպվող ամենամյա բժշկական գիտաժողովը համախմբեց 700-ից ավելի գիտնականների՝ Մոսկվայի և Մոսկովյան տարածաշրջանի, Սանկտ-Պետերբուրգի և այլ տարածաշրջանների գլխավոր համաճարակագետներին և վարակաբաններին, ՌԴ Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության ներկայացուցիչներին, առաջատար փորձագետներին, առաջատար բժշկական բուհերի ամբիոնների և բժշկական կենտրոնների վարիչներին՝ մեգապոլիսների հիվանդանոցներում ներհիվանդանոցային խնդիրները, դրանց դեմ պայքարելու ժամանակակից մեթոդները և ժամանակակից բժշկական տեխնոլոգիաները կլինիկական պրակտիկայում քննարկելու համար:
Բժշկական վերջին նորույթները ներկայացվեցին հատուկ ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր գիտաժողովի շրջանակներում: Բժշկական և դեղագործական ավելի քան 50 արտադրողներ և դիստրիբյուտորներ ներկայացրեցին ախտահանման և ստերիլիզացման ժամանակակից միջոցներ, վարակիչ հիվանդությունների կլինիկական լաբորատոր ախտորոշման համար գործիքներ և հետազոտության ռեագենտներ:
Գիտաժողովի շրջանակներում Էնսըլը(Ansell) Բենտուս Լաբորաթորիսի (Bentus Laboratories) հետ համատեղ ներկայացրեցին «Ձեռքերի հիգիենան և ձեռնոցների օգտագործումը տարբեր պրոֆիլների հիվանդանոցներում» զեկույցը, որը շեշտում էր բժշկական սպիրտի հիման վրա ստեղծված ախտահանիչ ձեռքի գելերի օգտագործման կարևորությունը և որակյալ բժշկական ձեռնոցների ճիշտ օգտագործումը՝ բժշկական անձնակազմի անվտանգության և հիվանդին ներքին վարակից պաշտպանելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ներհիվանդանոցային վարակների վտանգը սպառնում է աշխարհում միլիոնավոր մարդկանց և կարող է հանգեցնել առավել լուրջ հետևանքների՝ հիվանդանոցում մնալու ժամկետի երկարացում և երկարատև անաշխատունակություն: Ռուսաստանը ևս զերծ չի մնում. տարբեր տվյալներով` նորածինների 15%-ի և հիվանդների 16%-ի մոտ վիրահատությունից հետո հայտնաբերել էին ներհիվանդանոցային վարակներ:
Այդուհանդեձ, այս ցուցանիշները կարելի է նվազեցնել այն պարզ փաստից ելնելով, որ համաձայն բազմաթիվ հետազոտությունների` ձեռքերի հիգիենան վարակվելու վտանգի նվազեցման գլխավոր միջոցներից մեկն է: Չնայած այս միջոցի պարզությանը՝ բժշկական անձնակազմի կողմից ախտահանման ռեժիմի խախտումը աշխարհի տարբեր մասերում շարունակում է մնալ տարածված երևույթ:
Էնսըլի բժշկական առաջատար խորհրդատու Ալեքսանդր Մարչենկոն հայտարարել է. «Մենք չափազանց կարևոր ենք համարում առողջապահության մասնագետների տեղեկացվածության բարձրացումը հիգիենայի ժամանակակից մեթոդների և անհատական պաշտպանության վերաբերյալ, քանի որ այն պարզապես քննարկման նեղ թեմա չէ առողջապահության բնագավառի մասնագետների համար, այլ շատ ավելի լայն է և վերաբերում է յուաքանչյուրին, ով երբևէ դիմել է կամ դիմելու է բժշկական հաստատություն՝ օգնության համար»:
Զեկույցը Ալյանսի «Արդյունաբերողներ՝ բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության համար» ուսուցողական ծրագրի մի մասն է, որ հիմնվել է 2007 թ. Էնսըլ Հելֆքեըի և Բենտուս Լաբորատորիի կողմից, որում նրանք միավորել են իրենց ջանքերը` ռուսական շուկայում ուսուցողական գործունեությամբ, նպաստելով` հիգիենայի ժամանակակից միջոցների և ձեռքերի պաշտպանության, որպես ներհիվանդանոցային վարակների կանխման հիմնական միջոցի, վաճառքին:
13.04.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանում ներկայացվել են քրեակատարողական հիմնարկներում իրականացվող առողջապահության ոլորտի բարեփոխումները...
22.04.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր»...
16.04.2025
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կոնգրեսին ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը օրեր առաջ Վիեննայում հանդես է եկել...
03.10.2023
Միջոցառումն անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում...
22.11.2022
Երկու հաջողակ տղամարդ՝ մեկը հայտնի սրտաբան եւ Բոստոնի համալսարանի նախկին նախագահ, մյուսը՝ Բոստոն Փոփսի հայտնի կլարնետահար, փոխեցին Բոստոնի համալսարանի պատմության ընթացքը, գրում է BU Today-ը...
30.09.2022
Անցյալ տարի համաշխարհային առաջնորդները հանդիպեցին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում և համաձայնության եկան ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ: Հայաստանի Հանրապետությունը...
03.08.2022
ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Սոչիում մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ»...
29.06.2021
ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են...
12.11.2019
Բազել քաղաքում ընթանում է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական քառօրյա համաժողովը, որին մասնակցում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը...
11.11.2019
Շվեդիայի մայրաքաղաքում այսօր հրապարակվել են բժշկագիտության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Շվեդական թագավորական ինստիտուտի կազմում գործող Նոբելյան կոմիտեի որոշմամբ այս տարվա...
11.10.2019
Սեպտեմբերի 28-ից ֊հոկտեմբերի 2-ը Մադրիդում կայացավ Եվրոպական ռեսպիրատոր միության տարեկան կոնգրեսը: Եվրոպական ռեսպիրատոր միության կազմում Հայաստանն ընդգրկված է դեռևս 2014 թվականից: Եվ, չնայած մինչ այդ շատ...
11.10.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական...
10.04.2019
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է գործընկերոջը` Վալերի Մալաշկոյին: Բելառուսի առողջապահության նախարարը ներկայացրել է համակարգի ձեռքբերումները...
30.01.2019
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Թեհրանում, մասնակցել հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին...
14.12.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







