Վիտամիններ և միներալներ
Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի
Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է խանգարում կալցիումի նորմալ յուրացմանը, և ինչպես է ճիշտ ընդունել այս միներալը:
1. ԿԱԼՑԻՈՒՄ ԵՎ ՎԻՏԱՄԻՆ D
Կալցիումի լավ յուրացման համար անհրաժեշտ է օրգանիզմ բավարար քանակությամբ վիտամին D-ի մատակարարում: Սննդամթերքում վիտամին D-ի քանակը շատ քիչ է, այդ պատճառով խորհուրդ են տրվում զբոսանքներ արևային եղանակին, քանի որ այս վիտամինն առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ:
2.ԿԱԼՑԻՈՒՄ, ՖՈՍՖՈՐ ԵՎ ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐ
Լավագույն ձևով կալցիումը յուրացվում է ֆոսֆորի և միկրոտարրերի հետ: Կալցիում և միկրոտարրեր մեծ քանակությամբ պարունակվում են հետևյալ մթերքներում՝ բնական կաթնաշոռ, թարմ կանաչի, ձուկ և ծովամթերք:
3.ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵՔ ԿԱԼՑԻՈՒՄԸ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՂ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Այդ մթերքների թվին են պատկանում սուրճը, թրթնջուկը, աղը, խավարծիլը, սպանախը, ճակնդեղը և գազավորված ըմպելիքները: Թրթնջկաթթուն, որը պարունակվում է կանաչ տերևավոր շատ բանջարեղեններում, կալցիումի հետ առաջացնում է օքսալատներ (աղեր), որոնց մի մասը դուրս է գալիս օրգանիզմից, իսկ մի մասն էլ կուտակվում է քարերի ձևով երիկամներում և հոդերում:
4.ԿԱՐԳԱՎՈՐԵՔ ՍՏԱՄՈՔՍԻ ԹԹՎԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Ստամոքսի թթվայնության խանգարումը կարող է ընկճել կալցիումի յուրացումը: Բարակ աղու հիվանդությունները նույնպես կարող են խանգարել արյան հոսքի մեջ բավարար քանակությամբ կալցիումի ներծծմանը:
5. ԿԱԼՑԻՈՒՄԸ ԵՎ ՀՈՐՄՈՆԱՅԻՆ ՖՈՆԸ
Կալցիումի նորմալ յուրացման համար անհրաժեշտ է նորմալացնել օրգանիզմի հորմոնային ֆոնը: Աճի հորմոնի, պարաթիրեոիդ հորմոնի կամ էստրոգենների բարձր կամ ցածր պարունակությունը վատթարացնում է արյան հոսքի մեջ կալցիումի ներծծման որակը:
6.ԵՐԻԿԱՄՆԵՐԻ, ԼՅԱՐԴԻ և ԵՆԹԱՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԳԵՂՁԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կալցիումի նորմալ յուրացմանը կարող են խոչընդոտել լյարդի, ենթաստամոքսային գեղձի և երիկամների հիվանդությունները: Այս հիվանդությունների բուժումը թույլ կտա լուծել կալցիումի հետ կապված խնդիրը:
7.ՈՐՈՇ ԴԵՂՈՐԱՅՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Հաճախ կալցիումի վատ յուրացման պատճառը հանդիսանում է որոշ դեղորայքի ընդունումը, օրինակ, հակացնցումային դեղորայքի, ստերոիդային հորմոնների, լուծողականների և միզամուղների:
8. ԿԱԼՑԻՈՒՄԸ և ՍՊՈՐՏԸ
Ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են լվանալ կալցիումը, որը դուրս է գալիս օրգանիզմից քրտինքի միջոցով: Կալցիումի պակասը լրացնելու համար խորհուրդ է տրվում խմել 1-2 բաժակ կեֆիր կամ ուտել 100-200 գ կաթնաշոռ:
9. ՍԹՐԵՍԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
Կալցիումի լավ յուրացման համար անհրաժեշտ է խուսափել սթրեսներից: Հուզական լարվածության դեպքում արտադրվում է կորտիզոլ հորմոն, որը նպաստում է մեզի միջոցով կալցիումի դուրս գալուն:.
10. ՊՐԵՊԱՐԱՏԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Եթե դուք կալցիումը ընդունում եք հաբերի ձևով, ապա նրա յուրացումը հաճախ պայմանավորված է պրեպարատի քիմիական բաղադրությամբ: Օրինակ, կալցիումի ցիտրատը լավ է յուրացվում անկախ սննդի ընդունումից:.Կալցիումի կարբոնատը ավելի լավ է ընդունել ուտելու ընթացքում , իսկ ամենավատը յուրացվում է կալցիումի գլյուկոնատը:
09.02.2017 Կարդացեք նաև
Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...
25.09.2021
Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...
21.09.2021
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
16.07.2021
Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...
13.04.2021
Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...
11.01.2021
Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...
05.08.2020
Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...
23.07.2020
B խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...
29.07.2019
Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...
16.02.2018
Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...
23.01.2018
Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...
23.01.2018
Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...
28.11.2017
Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...
15.06.2017
Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...
08.12.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYyPzQIo' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ