Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիտամիններ և միներալներ

Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի ավելցուկը կարող է հանգեցնել ազատ ռադիկալների ավելացման, որոնք խախտում են ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների ինսուլին արտադրելու ընդունակությունը:

Երկաթը մարդուն անհրաժեշտ կարեւորագույն միկրոտարրերից է: Այն մասնակցում է հիմնական սպիտակուցների եւ ֆերմենտների ձեւավորման գործընթացին, ինչպիսին են՝ պերոօքսիդազները, ցիտոքրոմները եւ հեմոգլոբինը: Սակայն օրգանիզմում դրա չափից ավելի մեծ պարունակությունը առողջության համար վտանգավոր է եւ գլյուկոզայի նյութափոխանակության մասնակցող պերիֆերիկ հյուսվածքներում ու օրգաններում նվազեցնում է ինսուլինի հանդեպ զգայունությունը:

Նախորդ հետազոտությունների համաձայն՝ տղամարդկանց շրջանում II տիպի շաքարախտի տարածվածությունը` կանանց համեմատությամբ, 61 տոկոսով բարձր է, իսկ այդ հիվանդության առաջացման հավանականությունը բարձր է 46 տոկոսով: Ֆինն գիտնականներն իրենց գիտական աշխատությամբ պարզել են այս օրինաչափության պատճառականությունը. տղամարդու օրգանիզմում ավելի շատ երկաթ է կուտակվում, քան` կնոջ (հավանաբար, պատճառն այն է, որ կանայք դաշտանի ժամանակ երկաթ շատ են կորցնում): Գիտնականների խոսքով՝ տղամարդու օրգանիզմում երկաթի պաշարի անվտանգ չափաքանակն արյան շիճուկում ֆերիտինի 30-200 մկգ/լիտրն է:

Նշենք նաեւ, որ երկաթի ավելցուկային կուտակումը II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը զգալիորեն մեծացնում է ժառանգական հեմոքրոմատոզով մարդկանց շրջանում (այս խանգարումը մարմնին ստիպում է սննդից չափից ավելի շատ երկաթ կլանել եւ կուտակել):

II տիպի շաքարախտի եւ դրա բարդությունների հետեւանքով կյանքի որակի նվազումը եւ մահացության թվի ավելացումը վերջին շրջանում առաջացնում է մասնագետների լուրջ անհանգստությունը: Այս ախտորոշմամբ հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի է մեծանում. գիտնականների հաշվարկներով՝ 2040 թվականին նրանց թիվը կհասնի 642 մլն-ի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. km.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ