Վիտամիններ և միներալներ
Երկաթի պակասը լրացնող սննդամթերք. tert.am
Երկաթի պակասն օրգանիզմում ևս հիվանդություն է և եթե չբուժվի, կարող է հանգեցնել լուրջ առողջական բարդությունների, ինչպես օրինակ` սակավարյունության: Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառը երկաթի ցածր պարունակությամբ սննդի օգտագործումն է: Սակավարյունությունը կամ անեմիան արտահայտվում է քրոնիկ թուլությամբ, քնկոտությամբ, մազաթափությամբ, գունատությամբ, հաճախացած սրտխփոցով, գլխացավերով, կոտրվող եղունգներով:
Ինչպես ներկայացնում է Healthy Food Team-ը` սակավարյունության բուժման լավագույն տարբերակը օրգանիզմում երկաթի մակարդակի բարձրացումն է: Դեղեր ընդունելուց բացի անհրաժեշտ է կանոնավորել սննդակարգը: Աղբյուրը ներկայացնում է երկաթի պարունակության ավելացմանը նպաստող սննդամթերքի ցանկը:
Սպանախ: Այն հարուստ է նաև A և E վիտամիններով, կալցիումով, բուսական մանրաթելերով և սպիտակուցներով:
Ոսպ: Այն ևս հարուստ է երկաթով, մանրաթելերով, և ստիպում է հագեցած մնալ երկար ժամանակ:
Դդմի սերմեր: Դրանք ապահովում են օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ սնուցիչները: Երկաթից բացի դրանք հարուստ են մագնեզիումով, մանգանով, ֆոսֆորով և ցինկով:
Կարմիր միս: Այն հարուստ է երկաթով, B վիտամինով: Փորձագետները խորհուրդ են տալիս երկաթի պարունակության բարձրացման համար շաբաթական երեք անգամ կարմիր միս օգտագործել, սակայն չարաշահել դրա օգտագործումը խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է վատ ազդեցություն թողնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա և դառնալ որոշ տեսակի քաղցկեղի առաջացման պատճառ:
Սև շոկոլադ: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով ու հանքանյութերով:
Քունջութ: Առողջ սննդի մաս կազմող այս համեմունքը երկաթի իրական աղբյուր է: Այն նաև հարուստ է վիտամին E-ով, ֆոսֆորով, կալցիումով, ցինկով և օգնում է կանխել օստեպորոզի առաջացումը:
16.05.2016 Կարդացեք նաև
Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...
25.09.2021
Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...
21.09.2021
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
16.07.2021
Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...
13.04.2021
Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...
11.01.2021
Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...
05.08.2020
Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...
23.07.2020
B խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...
29.07.2019
Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...
16.02.2018
Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...
23.01.2018
Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...
23.01.2018
Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...
28.11.2017
Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...
15.06.2017
Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...
09.02.2017
Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...
08.12.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ