Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիտամիններ և միներալներ

B3-ը՝ երիտասարդ մնալու լավագույն վիտամին. գիտնականներ. 1in.am

B3-ը՝ երիտասարդ մնալու լավագույն վիտամին. գիտնականներ. 1in.am

Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի հետազոտողները մի շարք փորձերից հետո պարզել են, որ B3 վիտամինը 10%-ով նպաստում է կյանքի տևողության ավելացմանը, հետևաբար, երկարացնելով մարդու երիտասարդությունը: Գիտնականները կարծում են, որ այդ վիտամինը և դրա միացությունները խոչընդոտում են օրգանիզմում ազատ ռադիկալների ձևավորմանը, հայտնում է med2.ru-ն:

Ազատ ռադիկալները թթվածնի անկայուն մոլեկուլներ են, որոնց ակտիվություը մարդու օրգանիզմում հանգեցնում է ագրեսիվ օքսիդացման, ինչը վնասում է բջիջներն ու խախտում նորմալ կենսաքիմիական գործընթացները: Համարվում է, որ դրանց չեզոքացման համար օգտակար է հակաօքսիդանտների ընդունումը: Սակայն, ինչպես ցույց է տվել պրոֆեսոր ՄայքլՌիսթոուի հետազոտությունը, ազատ ռադիկալների գործունեությունն արգելափակել կարող են նաև, օրինակ, պոլիֆենոլները, որոնց թվին է պատկանում B3-ը:

Հետազոտողները փորձեր են կատարել Caenorhabditiselegans որդերի վրա, որոնց կյանքի տևողությունը մոտ մեկ ամիս է: Որդերի սննդին ավելացնելով В3-ով հավելումներ՝ գիտնականները համոզվել են, որ դրանց առողջարար ազդեցությունը նման է սպորտով զբաղվող մարդկանց հետ փորձերի արդյունքներին. երկու դեպքում էլ չեղարկվում է ազատ ռադիկալների ինտենսիվ ձևավորումը:

Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Ռիսթոուի խոսքով՝ որդերի վրա կատարված փորձերը կապ ունեն նաև մարդու հետ, քանի որ դրանց վրա В3-ի ազդեցությունը շատ նման է բարձրագույն օրգանիզմների վրա ազդեցությանը: Փորձագետը հիշեցրել է, որ В3 պարունակվում է մսի, լյարդի, ձկան, գետնանուշի, բրնձի մեջ: Դրանց պարբերական օգտագործումն ունենում է ֆիզիկական վարժության ազդեցություն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. charter97.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ