Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիտամիններ և միներալներ

Սխտորի գաղտնիքները (գերմանիում)

Սխտորի գաղտնիքները (գերմանիում)

Սխտորի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան: Բույսի բուժիչ ազդեցության ոլորտը շատ լայն է, հայտնի են հարյուրավոր բարադրատոմսեր, որոնց մի մասը հրապարակվել է «Մոգական բուժարարներ» մատենաշարի թիվ 1 «Սոխը եւ սխտորը՝ որպես դեղամիջոց» գրքույկում, որի վերջին օրինակները դեռ կան վաճառքում: Սխտորի սոխուկն ու տերեւը հարուստ են միկրո- եւ մակրոտարրերով: Ստորեւ ներկայացված են դրանց չափաքանակները 100 գ հումքի մեջ ու, նաեւ, թե որքան է բավարարում մարդու օրվա պահանջարկը (%): Տվյալները վերցված են Скурихин И.М., Тутельян В.А. «Таблицы химического состава и колорийности российских продуктов питания», Справочник, М. 2007г. գրքից եւ այլ սկզբնաղբյուրներից:

 

ՍՈԽՈՒԿ ՏԵՐԵՎ
Ծծումբ՝ 50 - 373 մգ, 23 %: 162 մգ, 15.6 %:
Ֆոսֆոր՝ 153 մգ, 19 %: 199 մգ, 24.9 %:
Կալցիում՝ 181 մգ, 18 %: 134 մգ, 12.2%:
Կալիում՝ 401 մգ, 16 % 774 մգ, 31% :
Մագնեզիում՝ 25 մգ, 6 % : 82 մգ, 20.5% :
Սիլիցում՝ 2.6 մգ , 8.5 %: 13 մգ, 43.3 %:
Նատրիում՝ 17 մգ, 1% : 137 մգ , 10.5 %:
Քլոր՝ 30 մգ, 1.3 %: 141.6 մգ, 6.2%:
Գերմանիում՝ 3.26 մգ, 815 % : 512 մկգ, 129.5% :
Մանգանեղ՝ 1.67 մգ, 84% : 1.8 մգ, 89 %:
Կոբալտ՝ 7.9 մկգ, 80 %: 10.1 մկգ, 101.0 %:
Քրոմ՝ 40 մկգ, 80 %: 51.9 մկգ, 103.8 % :
Մոլիբդեն՝ 70 մկգ, 71 %: 74.4 մկգ, 106.3 %:
Ռուբիդիում՝ 63 մկգ, 63 %: 96.3 մկգ, 96.3 %:
Բոր՝ 31.2 մկգ, 44.6%: 289 մկգ, 56.6 %:
Սելեն՝ 14.2 մկգ, 26 %: 19.1 մկգ, 19.4 %:
Նիկել՝ 17 մկգ, 11 %: 14.5 մկգ, 9.7 %:
Վանադիում՝ 4 մկգ, 10 % : 30.2 մկգ, 75.5 %:
Ցինկ՝ 1.16 մգ, 10 % : 2.025 մգ, 16.9 %:
Երկաթ՝ 1.7 մգ, 9 %: 2.3 մգ, 15.3 %:
Յոդ՝ 17 մկգ, 8.7 % : 14.5 մկգ, 9.7 %:
Լիտիում՝ 3 մկգ, 3 %: 8.2 մկգ, 8.2 %:
Ստրոնցիում՝ 0 % : 61 մկգ, 7.6 %:


ԳԵՐՄԱՆԻՈՒՄ


Մարդուն անհրաժեշտ է օրական 0.4-1.5 մգ գերմանիում: Այս միկրոտարրը հեշտությամբ է յուրացվում ու գրեթե հավասարապես տեղաբաշխվում է ներ-եւ միջբջջային ծավալներում: Այդ հանգամանքը վկայում է, որ գերմանիումն ունի համակարգային նշանակություն:

  • Դանդաղեցնում է էլեկտրոնների շարժումը նյարդային բջիջներում, որի շնորհիվ նվազում է ցավը: 
  • Նպաստում է թթվածնի տարածմանն օրգանիզմում, վերահսկում է հեմոգլոբինի քանակը էրիթտրոցիտներում, կանխարգելում է արյան թթվածնային «քաղցի» (հիպոքսիա) առաջացումը:
  • Ունի ճնշող ազդեցություն մի շարք միկրոբների վրա, խթանում է իմունային համակարգն ուժեղացնող մակրոֆագների ակտիվացմանը:
  • Խթանում է ինտերֆերոն կոչվող նյութի գոյացմանը, որը ճնշում է օրգանիզմ ներթափանցած սնկերի, վարակների ու բակտերիաների բազմացումը:
  • Շրջափակում է «էլեկտրոններ փնտրող» ազատ ռադիկալների շարժումը. գերմանիումը հզոր հակաօքսիդանտ է:
  • Չեզոքացնում է ուռուցքների վրա գտնվող բացասական լիցքերը, դանդաղեցնում է ուռուցքների աճը:
  • Գերմանիումը նպաստում է արյան, ավշի ու օրգանիզմի այլ հեղուկ միջավայրերի թթվա-հիմնային հավասարակշռության պահպանմանը:
  • Գերմանիումն անհրաժեշտ է ոսկրերի կառուցվածքային ամբողջականությունը պահպանելու համար, որի պակասի դեպքում կարող է առաջանալ օստեոպորոզ՝ ոսկրերի հյուսվածքների փխրունություն:
  • Գերմանիումը նպաստում է սելենի յուրացմանն (տես, Med. Practic,«Մակրոտարրերն արեւածաղկում», հեղինակ՝ Ջ. Ս. ) ու՝ հակառակը:
  • Իրոք, կարեւորված է գերմանիումի դերը: Այս միկրոտարրը կարծես հեռակառավարման վահանակի դեր է կատարում՝ ղեկավարում է էլեկտրական լիցքերի ընթացքն ու վերաբաշխումն օրգանիզմում: 
  • Հայտնի է նաեւ, որ գերմանիումը մեծ կիրառում ունի էլեկտրոնային սարքերում:
  • Սխտորի չարաշահումը կարող է առաջացնել մաշկի գրգռվածություն, լյարդի ու երիկամների ֆունկցիայի խանգարում:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am
Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am

Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...

Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am
Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am

Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...

Թերապիա
B խմբի վիտամիններ. nairimed.com
B խմբի վիտամիններ. nairimed.com

B  խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...

Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am
Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am

Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...

Սնունդը և առողջությունը
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...

Մարմնի խնամք
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am

Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...

Սնունդը և առողջությունը
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am

Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...

Սնունդը և առողջությունը
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am

Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...

Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի
Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի

Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...

Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am
Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...

Ներզատաբանություն
Սելենով հարուստ 7 մթերք. news.am
Սելենով հարուստ 7 մթերք. news.am

Սելենը վահանաձեւ գեղձի աշխատանքի կարգավորման, տեստոստերոնի արտադրման, իմունիտետի ամրապնդման եւ մաշկի առողջության պահպանման համար առանցքային դերակատարում ունեցող տարր է...

Սնունդը և առողջությունը
Երկաթի պակասը լրացնող սննդամթերք. tert.am
Երկաթի պակասը լրացնող սննդամթերք. tert.am

Երկաթի պակասն օրգանիզմում ևս հիվանդություն է և եթե չբուժվի, կարող է հանգեցնել լուրջ առողջական բարդությունների, ինչպես օրինակ` սակավարյունության: Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառը երկաթի ցածր...

Երկաթի 5 հրաշալի աղբյուր. news.am
Երկաթի 5 հրաշալի աղբյուր. news.am

Երկաթն անհրաժեշտ է իմունիտետի, ուղեղի, ինչպես եւ ամբողջ օրգանիզմի նորմալ գործունեության համար: Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք հարուստ են երկաթով...

Սնունդը և առողջությունը
B3-ը՝ երիտասարդ մնալու լավագույն վիտամին. գիտնականներ. 1in.am
B3-ը՝ երիտասարդ մնալու լավագույն վիտամին. գիտնականներ. 1in.am

Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի հետազոտողները մի շարք փորձերից հետո պարզել են, որ B3 վիտամինը 10%-ով նպաստում է կյանքի տևողության ավելացմանը, հետևաբար, երկարացնելով մարդու երիտասարդությունը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ