Վիտամիններ և միներալներ
Մոլիբդեն
Մոլիբդենը մարդու օրգանիզմում հանդես է գալիս որպես օրգանիզմից թունավոր նյութերը հեռացնող խմորիչների բաղկացուցիչ մաս կամ, այլ կերպ` կոֆակտոր: Մեծապես ազդում է օրգանիզմում պահեստավորված երկաթի վերաբաշխման վրա:
Ակտիվացնում է ծծումբ պարունակող ամինաթթուների փոխանակումը, որոնք կարեւոր են նյարդային համակարգի եւ ուղեղի բնականոն գործունեության համար:
Նպաստում է օրգանիզմ ներմուծվող ֆտորի չափաքանակի պահեստավորմանը, որի շնորհիվ ամրանում է ատամների արծնը:
Չափահասին անհրաժեշտ է օրը 75 – 250 մկգ մոլիբդեն, ըստ որոշ հետազոտողների՝ 300- 400 մկգ: Կախված օրգանիզմի առանձնահատկություններից՝ յուրացվում է ներմուծվող մոլիբդենի 25- 80%-ը: Ծծմբով հարուստ սննդակարգը երբեմն նպաստում է ադսորբված մոլիբդենի քանակի ավելացմանը:
Արյան մեջ անցած մոլիբդենի 80%-ը կապված է ալբումինի ու այլ սպիտակուցների հետ:
Մոլիբդենի հիմնական մասը գտնվում է երիկամներում ու լյարդում, որտեղից դուրս է բերվում հիմնականում մեզի ու, մասամբ, լեղու հետ:
Միկրոտարրի հիմնական ֆիզիոլոգիական նշանակությունը կայանում է հետեւյալում. ազդում է քսանտինօքսիդազ ֆերմենտի ակտիվության վրա, որն իր հերթին խթանում է պուրինների փոխանակումը միզաթթվի: Քսանտինօքսիդազ ֆերմենտի բարձր ակտիվության դեպքում արյան մեջ առաջանում է միզաթթվի ավելցուկ, որի հետեւանքով ի հայտ են գալիս ցավեր հոդերում ու, հատկապես, ոտքերի բութ մատում, որոնք հոդատապի ախտանիշներն են:
ԷՆԴԵՄԻԿ ՀՈԴԱՏԱՊ: Հայաստանը մոլիբդենի հանքանյութ արտահանող երկիր է: Անցյալ դարի կեսերին պրոֆեսոր Վ.Վ. Կովալսկին ախտորոշել ու նկարագրել է Հանքավանի տարածաշրջանի հողում մոլիբդենի բարձր պարունակության հետեւանքով առաջացող «մոլիբդենային հոդատապ» կոչված էնդեմիկ հիվանդությունը, որի պարագայում նկատվում է նաեւ լորձաթաղանթների գրգռվածություն, քաշի նվազում եւ այլն:
Մոլիբդենն ակտիվացնում է հակաօքսիդանտների, հատկապես՝ C վիտամինի, սելենի, ֆլավոնների ազդեցությունը: Մեծապես նպաստում է երկաթի լիարժեք յուրացմանը:
Մոլիբդենի սակավության պարագայում խաթարվում են անաբոլիկ գործընթացները, նվազում է օրգանիզմի դիմադրողականությունը: Մարդը դառնում է դյուրագրգիռ, խանգարվում է գիշերային տեսողությունը (հավկուրություն), սրտի ռիթմերը (տախիկարդիա), մեծանում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը, կարող են առաջանալ քարեր երիկամներում: Խանգարվում է մետիոնինի ու ցիստեինի փոխանակման գործընթացքը:
Չինաստանի Խէնան ու ՀԱՀ Թրանսքեյ նահանգներում նկատվել է կերակրափողի քաղցկեղով հիվանդների թվի աճ:
Մոլիբդեն պարունակող էնզիմներից է նաեւ սուլֆիտօքսիդազը, որի սակավության դեպքում խանգարվում է ցիստեինի փոխանակումը: Ցիստեինն ամինաթթու է, որի սակավության (երբեմն՝ բնածին) հետեւանքով վնասվում են ուղեղի բջիջները, խախտվում է աչքի բյուրեղիկի դիրքը: Առատանում է սուլֆիտի ու նվազում է սուլֆատի արտազատումը մեզի հետ, որի հետեւանքով առաջանում է մահաբեր կոմա:
Եթե մարդու օրգանիզմում կա ցիստեինի փոխանակման բնածին անբավարարություն, ապա գրեթե չկա մոլիբդեն:
06.11.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ