Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիտամիններ և միներալներ

Հիմալայան աղի օգտակարությունը բոլոր օրգանների աշխատանքի համար. tert.am

Հիմալայան աղի օգտակարությունը բոլոր օրգանների աշխատանքի համար. tert.am

Ամենաարժեքավոր սննդային հավելումը` հիմալայան աղը ամենաառողջարարն ու մաքուրն է ամբողջ աշխարհում: Այն հազվագյուտ թանկարժեք իր է համարվել դեռևս հնագույն ժամանակներից, երբ հիմալայան աղով առևտուր են արել հին հռոմեացիները:

Հիմալայան աղն արյան բարձր ճնշում չի ստեղծում` ի տարբերություն սովորական աղերի, այն չի մեծացնում կալիումի և նատրիումի կոնցենտրացիան արյան մե, հարուստ է 84 բաղադրիչով, որոնք առկա են մարդու օրգանիզմում, այդ իսկ պատճառով օրգանիզմն ապահովում է կենսական անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով:

Հիմալայան լեռներում ավելի քան 250 մլն տարի առաջ ի հայտ եկած աղի օգտակար հատկությունները ներկայացնում է Healthy Food Team-ը:

  1. Կարգավորում է էլեկտրոլիտների և ջրի  մակարդակն օրգանիզմում:
  2. Կարգավորում է արյան շաքարի մակարդակն ու կանխում շաքարախտը:
  3. Օգնում է կարգավորել մարսողությունն ու նյութափոխանակությունը:
  4. Ամրացնում է ոսկրերը՝ հատկապես երեխաների մոտ:
  5. Կանխում է վաղաժամ ծերացումը:
  6. Կարելի օգտագործել ինհալացիայի համար կոկորդի բորբոքման, բրոնխիալ ասթմայի ժամանակ:
  7. Նպաստում է շնչառական ուղիների առողջությանը:
  8. Բարելավում է արյան շրջանառությունը:
  9. Նպաստում է արյան մաքրմանը:
  10. Կարգավորում է լյարդի և երիկամների աշխատանքը:
  11. Կարգավորում է օրգանիզմի էներգետիկ պաշարը` նպաստելով դրական տրամադրության ստեղծմանը:
  12. Կանխում է մկանային ցավերը:

 

Հիմալայան աղը կողմնակի, բացասական ազդեցություն չունի և չի վնասում ստամոքսի կամ երիկամների գործառույթներին:
 

Հիմալայան աղով լոգանքը հատկապես օգտակար է հետևյալ խնդիրների պարագայում.

  1. ռևմատիզմ և հոդերի հիվանդություններ,
  2. միջատի խայթոց, վերքեր և բշտիկներ,
  3. գինեկոլոգիական խնդիրներ,
  4. մաշկի գրգռվածություն,
  5. հետվիրահատական վերականգնում,
  6. մաշկային հիվանդություններ:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. market.sakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ