Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիտամիններ և միներալներ

​«Արևի» վիտամինը. ankakh.com

​«Արևի» վիտամինը. ankakh.com

Հայտնի է, որ մեր օրգանիզմն ինքնուրույն չի կարող վիտամիններ արտադրել: Վիտամինները ստանում է միայն սննդի հետ: Սակայն մի բացառություն կա` «արևի» կամ D վիտամինը, որը ճարպալույծ է, չի քայքայվում բարձր ջերմության ազդեցությամբ ու չի լուծվում ջրում: Որոշ գիտնականներ ու կենսաքիմիկոսներ այս վիտամինը հորմոն են համարում, քանի որ շատ տարբերություններ ունի մյուս վիտամիններից:

 

Ինչո՞ւ «արևի»

 

Այս վիտամինի հայտնաբերումն անմիջականորեն կապված է ռախիտ հիվանդության ուսումնասիրության հետ:

 

Ռախիտը կրծքի ու վաղ մանկական տարիքի երեխաների հիվանդություն է համարվում, որն առաջանում է ձմռան «արևազուրկ» սեզոնին: Հիվանդանում են հիմնականում թույլ ու արհեստական սնունդով սնվող երեխաները: Ռախիտը նյութափոխանակության, ավելի ստույգ` հանքափոխանակության (մասնավորապես` կալցիումի) խանգարում է, ինչի հետևանքով կմախքի ոսկրերի ձևախախտում է առաջանում:

 

Հիվանդի կմախքը փոփոխության է ենթարկվում, խանգարվում է ոսկրակառուցվածքը: Ծծկեր տարիքի երեխաների դեպքում առաջին դեղն այդ անբավարարության պարագայում մայրական կաթն է, իսկ ավելի մեծ տարիքում` ձկան յուղը (օրինակ` ձողաձկան լյարդից ստացվածը): Այդ արտադրանքը հարուստ է կալցիֆերոլով, որը երեխայի թուլացած օրգանիզմին խիստ օգտակար է: Այդ վիտամինը կարգավորում է օրգանիզմում կալցիումի ու ֆոսֆորի յուրացման գործընթացը:

 

D վիտամինը հայտնաբերվել է 1922-ին ու քանի որ այն թվով 4-րդն էր, դրա համար էլ կոչեցին լատինական այբուբենի 4-րդ տառով: Հետո` ավելի ուշ հայտնաբերեցին, որ մարդը կարող է D վիտամին սինթեզել արևի լույսից, ավելի ճիշտ` ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Մարդուն անհրաժեշտ D վիտամինի չափաբաժինը 2,5-5 մգ է: Օրինակ` օրական չափաբաժինը ստանալու համար կարելի է ուտել 10 գ սաղմոն: D վիտամինի պակասը լրացնելուն օգնում են արևային լոգանքները. պետք է հիշել, որ դրանցից անմիջապես հետո չարժե ցնցուղի տակ մտնել, որովհետև այդ դեպքում վիտամինը չի հասցնի ներծծվել մաշկի մեջ: Արևային լոգանքները արևապաշտպան քսուքներով արդյունավետ չեն D վիտամինի յուրացման իմաստով: Քսուկները, ինչպես նաև հագուստն ու ապակին խոչընդոտում են վիտամինի ստացումը: Մի բան էլ պետք է հիշել, որ այդ նպատակով արեգակի ճառագայթներն արգասաբեր են առավոտյան ու ժամը 16-ից հետո, այն էլ` ընդամենը 30 րոպե:

 

Գիտական փաստ կա, որի համաձայն` արևային լոգանքները նաև խոլեստերինի մակարդակն են նվազեցնում 1/3-ով (համեմատվել է մինչ արևային լոգանք ընդունելն ու հետո), ու ավելացնում D վիտամինի մակարդակը` 2/3-ով:

 

Ինչպե՞ս կարելի է որոշել, որ օրգանիզմը D վիտամինային անբավարարություն ունի:

 

Առաջին հերթին դրա մասին են հուշում ոսկրերի փխրունությունը, հոդացավը, օստեոպորոզի զարգացումը, ինքնազգացողության ընդհանուր վատացումը, քնատությունն ու ապատիան, տրամադրության անկումը: Որոշ դեպքերում այդ դեֆիցիտը կարելի է դեղամիջոցներով լրացնել:

 

Բայց այս վիտամինի միայն անբավարարությունը չէ, որ վտանգավոր է: Ավելցուկը ևս բացասական դեր է կատարում: Դա արյան մեջ կալցիումի պարունակության ավելացման ու կալցիֆիկացիայի է հանգեցնում, խանգարում օրգանիզմի կանոնավոր գործունեությանը: Երբ անոթներում, սրտում, լյարդում ու թոքերում կալցիումի նստվածք է գոյանում, օրգանների հյուսվածքների ոսկրացում է առաջանում: Դրա սկզբնական ախտանշաններն են` սրտխառնոցը, ախորժակի կորուստը, մարմնի զանգվածի անկումը, բարձր ճնշումը, քորը:

 

Ի դեպ, արևային լոգանքերի ու D վիտամինի ընդունումը չի կարելի համատեղել, դա խիստ վտանգավոր համադրություն է: Նույնը վերաբերում է նաև մեծ քանակությամբ ձկան յուղ ընդունելուն. հետևանքը լինում է թունավորումը:

 

Մի քանի հետաքրքիր փաստ

 

D վիտամինը պարզապես վիտամին չէ. որոշ մասնագետներ հակված են այն հորմոնների շարքը դասելուն, քանի որ դրա սինթեզը շատ նման է ստերոիդային հորմոնների սինթեզին: Այն նորմալ նյութափոխանակության համար շատ կարևոր է: D վիտամինի անբավարարության հեևանքով խաթարվում է վահանաձև գեղձի աշխատանքն ու միայն արեգակի լույսն այդ վիտամինի մշակման համար անբավարար է: D վիտամինի գլխավոր աղբյուր է համարվում կենդանական ծագման սնունդը:

 

Աֆրիկացիների մաշկում նվազ քանակությամբ D վիտամին է մշակվում, քան սպիտակամաշկների մոտ: Սևամորթների մաշկում մելանին է պարունակվում (մուգ պիգմենտ), որն արեգակի ճառագայթների դեմ ասես պատնեշ լինի:

 

Էկոլոգիական վատ պայմանները, թունամշուշը խոչընդոտում են արևի ճառագայթների ներթափանցումը, հետևաբար և աննշան քանակությամբ է D վիտամին մշակվում օրգանիզմում: Ի դեպ, օրգանիզմը D վիտամին է պաշարում լյարդում, ինչը բավականացնում է 6 ամիս: Սակայն երբեմն D վիտամինի անբավարարություն է առաջանում նույնիսկ բավարար պայմանների պարագայում, ասենք` լեղու անբավարարության պատճառով, քանի որ դրա հետևանքով աղիքներում կալցիֆերոլի ներծծում չի կատարվում:

 

Ողջ օրը գրասենյակում անցկացնող աշխատողների մոտ կարող է D վիտամինի անբավարարություն առաջանալ, ինչը կարելի է լրացնել մթերքների գործածմամբ, ասենք` օրական 1 լ կաթը կարող է այդ վիտամինի օրական նորմը համալրել: D վիտամինը որոշակի դեր է կատարում ուռուցքային հիվանդությունների կանխարգելման գործում: Ու դա առաջին անգամ հայտնաբերվեց այն ժամանակ, երբ ամերիկացի համաճարակաբանները տարբեր հիվանդությունների աշխարհագրական առանձնահատկությունների ուսումնասիրության ժամանակ հայտնաբերեցին աշխարհագրական որոշ լայնություններում արևի լույսի ու քաղցկեղային հիվանդությունների տարածման հարաբերակցության որոշակի օրինաչափություն. պարզեցին, որ հյուսիսաբնակներն ավելի խոցելի են հիշյալ հիվանդությունների տեսանկյունից, քան հարավաբնակները: Հետագայում այդ տեսությունը լաբորատորիա փոխադրվեց, ու սկսվեցին կլինիկական փորձերը: Պարզեցին, որ D վիտամինի ազդեցությունը դանդաղեցնում է ուռուցքային հիվանդության ընթացքը, իսկ որոշ դեպքերում նաև քայքայում քաղցկեղային բջիջները: Ներկայում գիտնականները փորձում են D վիտամինի տվյալ հատկությունը կիրառել քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման ու բուժման նպատակով: Սակայն մի բան մնում է անհասկանալի, թե այդ դեպքում ինչո՞ւ է արևի ճառագայթների ազդեցությամբ առաջանում մեկ ուրիշ, կրկին ծանր համարվող հիվանդություն` մաշկի քաղցկեղ: D վիտամինի օգուտը դժվար է գերագնահատել, սակայն ինքնուրույն դրա անբավարարությունն ախոտորոշելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ:

 

Ո՞ր մթերքներն են D վիտամինի աղբյուր

 

Կաթնաշոռը, պանիրը, ձեթն ու կարագը, հում դեղնուցը, ծովամթերքը, ձկան լյարդը, վարսակը, կարտոֆիլն ու մաղադանոսը, խատուտիկն ու եղինջը D վիտամինի աղբյուր են: Բուսակերները պետք է նկատի ունենան, որ բուսական ծագման սնունդն անքան էլ հարուստ չէ այս վիտամինով, ուստի, պակասը հարկ կլինի լրացնել կենդանական ծագման համապատասխան մթերքով:

 

Ի դեպ, հատկապես կանայք պետք է հետևեն օրգանիզմում այս վիտամինի բավարար քանակությանը, քանի որ ավելի շատ կալցիում են կորցնում հղիության ընթացքում: Այդ անբավարարությունը տարիքի հետ հանգեցնում է օսթեոպորոզի զարգացման: Դա վտանգավոր հիվանդություն է, քանի որ ոսկրերը բարակում են ու դառնում փխրուն: Դրանից է, որ մեծահասակները հաճախ են կոտրվածքներ ստանում: Հիվանդությունն աստիճանաբար է զարգանում: Մեծահասակ կանանց շրջանում շատերը գիտեն, թե որքան հաճախ է կոնքազդրային հոդի կոտրվածք լինում, ինչն էլ գամում է անկողնուն:

 

Ի դեպ, մասնագետների գնահատմամբ, ողջ աշխարհում կոտրվածքների գրեթե 60%-ն օստեոպորոզի պատճառով է լինում: Դա խնդիր է ամենուր:

 

D վիտամինն անհրաժեշտ է մկաններին, որ կարողանանք ծանրություն բարձրացնել: Անհրաժեշտ քանակությամբ հանքային տարրերի գործածման արդյունքում ատամներում ու ոսկրակառուցվածքում փոփոխությունը զգալի կլինի: Ասենք, եթե հիվանդ ոսկրերի դեպքում օրական 200 գ կաթնաշոռ ուտեք ու թարմ կիտրոնահյութ խմեք, ապա ոսկրազանգվածը կամրանա ու հնարավոր կլինի խուսափել կոտրվածքներից:

 

Բանն այն է, որ սխալ սնման պատճառով ոսկրազանգվածը դառնում է ծակոտկեն, եթե պարբերաբար ուտենք ռաֆինացված, ապխտած մթերք, ֆրի, պահածոներ ու կարկանդակներ, ապա արյան մեջ կալցիումի քանակն արագ նվազում է. հետևանքը լինում է այն, որ չնչին քանակությամբ D վիտամինն ի վիճակի չի լինում ապահովելու օրգանիզմում հայտնված կալցիումի յուրացումը: Այդ ժամանակ օրգանիզմն իր ինքնակարգավորման ուժերն է միացնում ու արյուն է ուղարկում այն կալցիումը, որը կորզում է ոսկրերից: Կալցիումն անհրաժեշտ է նյարդային բջիջներին, դրա համար էլ օրգանիզմը փորձում է այդ պահանջմունքը լրացնել ցանկացած միջոցով:

 

Կալցիումի մակարդակի նվազումը հանգեցնում է մկանային կծկումների խանգարման, այդ թվում և ամենակարևոր` սրտի մկանի: Եթե սննդի հետ բավարար քանակությամբ կալցիում եք ստանում, ապա դա կուտակվում է աղիների պատերին, իսկ D վիտամինն օգնում է, որ այդ կալցիումը հասնի ոսկրահյուսվածք, որտեղից ավելի վաղ վերցրել էր «պարտքով»:

 

D վիտամինը պատասխանատու է ոչ միայն ոսկրերի ու ատամների առողջության համար, այլև ուժգնացնում է օրգանիզմի դիմադրողականությունը մաշկային հիվանդությունների հանդեպ, օրինակ` փսորիազի, կանխում է սիրտանոթային հիվանդությունների ու ուռուցքային հիվանությունների զարգացումը: Վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի, արյան մակարդելիության ու նյարդային բջիջների թաղանթի վիճակը նույնպես կախված է այդ վիտամինի բավարար մակարդակից:

 

Ուրեմն, գիտելիքներով զինված, փորձենք խելացի ապրել:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. azbukadiet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցինկի օգտակար և վնասակար կողմերը
Ցինկի օգտակար և վնասակար կողմերը

Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...

Վիտամին D-ն և արևայրուքը
Վիտամին D-ն և արևայրուքը

Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...

Սալուտեմ 3.2021
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1

Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...

Սալուտեմ 1.2021
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com

Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...

Ներզատաբանություն Թերապիա
Գունավոր վիտամինները. ankakh.com
Գունավոր վիտամինները. ankakh.com

Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...

Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am
Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am

Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...

Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am
Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am

Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...

Թերապիա
B խմբի վիտամիններ. nairimed.com
B խմբի վիտամիններ. nairimed.com

B  խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...

Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am
Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am

Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...

Սնունդը և առողջությունը
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...

Մարմնի խնամք
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am

Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...

Սնունդը և առողջությունը
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am

Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...

Սնունդը և առողջությունը
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am

Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...

Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի
Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի

Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...

Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am
Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...

Ներզատաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ