Վիտամիններ և միներալներ
Ին՞չ վիտամիններ են անհրաժեշտ օրգանիզմին` հուշում է մաշկը
Ձմեռ-գարուն ժամանակաշրջանը մաշկի համար դժվարին փորձություն է: Ցրտերի սեզոնին մաշկը թոշնած ու անփայլ տեսք է ստանում: Ջերմաստիճանի տատանումը, արևային լույսի անբավարարությունն ու վիտամինների պակասն արտահայտվում են արտաքինի վրա:
Ու ոչ մի կոսմետիկ միջոց չի կարող քողարկել այս կամ այն վիտամինի պակասը: Մաշկի կարգին տեսքի համար օրվա սննդաբաժնում պետք է լինեն և՛ վիտամիններ, և՛ միկրոտարրեր: Իսկ թե ինչ կոնկրետ վիտամիններ են հարկավոր ձեր օրգանիզմին, կհուշի մաշկը: Այսպես:
Եթե մաշկն անհարթ է ու թեփոտում է, ապա դա խոսում է օրգանիզմում նիկոտինաթթվի պակասի մասին (վիտամին РР): Նշանակում է, որ օրվա սննդաբաժնում պետք է կոշտ աղացած ալյուրից պատրաստված հաց, ձավարեղեն ու լոբի օգտագործեք:
Չոր, անհարթ ու մուգ բծերով, տեղ-տեղ թարախակույտով մաշկը A վիտամինի (ռետինոլ) և A պրովիտամինի (կարոտին) կարիք է զգում: Այս վիտամինն անհրաժեշտ է մաշկի և լորձաթաղանթի վիճակը նորմալ պահելու համար: Այն բավարար քանակությամբ կա լյարդի, գազարի, լոլիկի, ծիրանաչրի մեջ: Այդ վիտամինը շատ է նաև հում ձվի դեղնուցում: Կարոտին պարունակում են գրեթե բոլոր մրգերն ու հատապտուղները, որոնք ունեն վառ դեղին կամ կարմիր երանգավորում, ինչպիսիք են լոլիկը, չիչխանը, մասուրը, դդումը, բազուկը, ծիրանը ևն: Եթե մաշկն ասես կորցրել է առաձգականությունը ու թոշնած տեսք ունի, ապա դա խոսում է E վիտամինի պակասի մասին, որն այլ կերպ անվանում են «երիտասարդության վիտամին»: Դրանից մեծ քանակությամբ պարունակում են ձեթը, կանաչ բանջարեղենն ու գազարը: Ձեթի ամենօրյա կիրառման դեպքում օրգանիզմն այդ պակասը կլրացնի:
Որպեսզի ատամներն ու ոսկրերը նորմալ վիճակում լինեն, օրգանիզմին անհրաժեշտ է D վիտամին (կալցիֆերոլ): Դրանից կա կարագի մեջ: Իսկ օրգանիզմում այդ վիտամինն առաջանում է արեգակի ճառագայթների ազդեցությամբ: Իսկ C վիտամինի (ասկորբինաթթվի) գլխավոր աղբյուրը սև հաղարջն է, կարմիր քաղցր տաքդեղը, կաղամբը, նեխուրը, սպանախը: Սակայն պետք է հիշել, որ սխալ պահպանման դեպքում այդ բանջարեղենում C վիտամինն աստիճանաբար քայքայվում է:
B (1, 2, 6, 12) խմբի վիտամիների անբավարարության մասին խոսում են մկանային հաճախակի կծկումները, քայլելիս շուտ հոգնելը, բերանի անկյուններում հաճախակի առաջացող ճաքերը: Այդ վիտամինների մեծ քանակ կա ձավարեղենի, ընկույզների, ցիտրուսազգիների ու կարտոֆիլի մեջ: Մսի, ձկան, կաթի, կաթնաշոռի, պանրի ու լյարդի մեջ նույնպես այդ խմբի վիտամիններ կան: Լնդերի արյունահոսությունը հուշում է P և PP վիտամինների անբավարարության մասին, ընդ որում, այդ ժամանակ մաշկի վրա առաջանում է ցան, մշտական հոգնածության ու թուլության զգացում: Այդ դեպքում ճիշտ կլինի սննդաբաժնի մեջ հնդկահավի միս, հունական ընկույզ ու ընդեղեն ընդգրկել:
Ձմեռն ու գարունը մաշկի համար ամենախնդրահարույց ժամանակն են համարվում: Մաշկը անկենդան է դառնում: Խոնավացնող լոգանքները պետք է ամենօրյա պարտադիր գործողության վերածվեն: Տաք ջրի մեջ կարելի է ավելացնել կաթի մեջ լուծված թուրինջի կամ նարնջի յուղ: Ավելի արագ արդյունքի հասնելու համար պետք է մեկ լոգանքի համար օգտագործել 1 լ անյուղ կաթ` մեկ ճաշի գդալ մեղրով: Մի քանի պրոցեդուրայից հետո մաշկը ձեր աչքի առջև կվերափոխվի:
Ճարպոտ մաշկը ճարպի ավելցուկից հաճախ է բորբոքվում. առաջանում է անցանկալի փայլ, որն ուղեկցվում է տարաբնույթ ցանով: Նման մաշկը պարբերաբար պետք է մաքրել, կարելի է տարբեր դիմակներ պատրաստել. օրինակ` 2 ճաշի գդալ կեֆիրը, մեկ գդալ ալյուրն ու մեկ կիտրոնի հյութը խառնել, ստացված զանգվածը քսել դեմքին ու թողնել 15 րոպե: Ե՛վ դեմքի մաշկի գույնը կթարմանա, և՛ փայլը կնվազի:
06.02.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ