Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Տղամարդու առողջություն` տեսականից դեպի գործնական բժշկություն

Տղամարդու առողջություն` տեսականից դեպի գործնական բժշկություն

Այսօր մեկնարկեց «Տղամարդու առողջություն-տեսականից դեպի գործնական բժշկություն» թեմայով երկօրյա սեմինարը: Միջոցառմանը մասնակցում են այն բժիշկները, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում զբաղված են տղամարդուն բնորոշ հիվանդությունների ախտորոշմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ: Դրանց թվում են ուրոլոգները, անդրոլոգները, սեքսոպաթոլոգները, էնդոկրինոլոգները, ինչպես նաև լաբորատոր-ախտորոշիչ բաժինների բժիշկներն ու ընտանեկան բժիշկները:

 

Սեմինարը կազմակերպել են «Գերմանախոս երկրների նախկին կրթաթոշակակիրների Հայաստանյան Միությունը» և «Առողջապահության Ազգային Ինստիտուտը» ԱԱԻ արտերկրյա փորձագետների մասնակցությամբ:

 

«Գերմանախոս երկրների նախկին կրթաթոշակակիրների Հայաստանյան Միության» Հայաստանյան միության նախագահ Ռաֆայել Բադալյանը նշեց, որ տղամարդու առողջության պահպանումը 21-րդ դարի բժշկագիտության գերխնդիրներից մեկն է, քանզի մի շարք երկրներում կատարված լայնածավալ հարցումների և հետազոտությունների արդյունքները փաստում են, որ տղամարդկանց մոտ հիվանդացության աստիճանը ավելի բարձր է, քան կանաց մոտ: Նրա խոսքով, տղամարդիկ ավելի հազվադեպ են դիմում բուժօգնության: Որպես հետևանք տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 5 տարով պակաս է կանանց կյանքի միջին տևողությունից: Հաշվարկված է նաև, որ իրենց ողջ կյանքի ավելի քան 15 տարիների ընթացքում տղամարդիկ տառապում են այս կամ այն հիվանդությամբ: Ռաֆայել Բադալյանը նշեց, որ տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով`որոնց հետևանքով մահացության ցուցանիշը աշխարհում ամենաբարձրն է:

 

Տղամարդիկ ավելի հակված են վնասակար սովորույթների ձեռք բերմանը: Հաճախ իրենց գործունեության և ապրելակերպի հետևանքով նրանց կյանքը ավելի վտանգված է` ինչպես ֆիզիկական վնասվածքներով, այնպես էլ հոգեկան սթրեսային իրավիճակներով: Ի վերջո, բացառապես տղամարդուն բնորոշ և կարևորվող հիվանդություները, որոնք կապված են սեռական համակարգի հետ, հաճախ կարելի է կանխել կամ ժամանակին լիակատար բուժել, վերջինիս համար բավական է տղամարդկանց ժամանակին տեղեկացված լինելը և բժիշկ-մասնագետի հմտությունը:

 

Ռ.Բադալյանի խոքով, տղամարդու առողջության պահպանումը, իր մեջ ներառում է բազմաթիվ և' բժշկական, և' սոցիալ-հոգեբանական հարցերի լուծումներ, որոնք բոլորը, անխոս, հնարավոր չէ ամփոփել մեկ միջոցառման մեջ: «Մեր նպատակն է առաջնահերթությունը տալ բժիշկ-մասնագետների շարունակական կրթությանը: Հենց այդ նպատակով հրավիրվել են այս ոլորտում աշխարհում ճանաչված փորձագետներ, որոնք սիրով կկիսեն իրենց գիտելիքներն և փորձը հայ գործընկերների հետ»,- հավելեց նա:

 

Նրանք ներկայացնելու են տղամարդու սեռական հիվանդությունների ժամանակակից ախտորոշման և բուժման ուղեցույցները` մասնավորապես էրեկտիլ դիսֆունկցիայի, հորմոնալ անբավարարության, անպտղության և այլ հարակից հիվանդությունների ժամանակ:

Այսօր հատուկ ուշադրության է արժանանալու տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի հիմնախնդիրը, որն այսօր, ցավոք, «թույլ օղակ է» բժիշկների համար, քանի որ ոչ բոլոր լաբորատոր ախտորոշիչ կենտրոններն են օգտվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված` նույնականացված և ճշգրտված մեթոդներից: Այս հիմնախնդիրները կարելի է անվերջ թվել, սակայն անհրաժեշտ է անհապաղ գործել` դրանք հնարավորին չափ պակասեցնելու և տղամարդկանց կյանքի որակը բարձրացնելու նպատակով,-կարծում են մասնագետները:

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. mhealth.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ