ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Գիտելիքի և նվիրումի միավորող նախաձեռնություն՝ ի նպաստ Հայաստանի բժշկության զարգացման
Հայաստանի գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ մասնագիտական գրականության նվիրատվության և բժշկական գիտելիքի հասանելիության ընդլայնմանն ուղղված նոր նախաձեռնությունների ներկայացման հանդիպում։
Հայաստանի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական հանրության ներկայացուցիչների և բարեկամների, որոնց միավորել էր կարևոր առաքելություն՝ նպաստել Հայաստանում բժշկական կրթության, գիտության և մասնագիտական զարգացմանը։
ՀՕՖ-ի շրջանավարտների միությունը՝ Գևորգ Յաղջյանի, Համբարձում Սիմոնյանի և Արմինե Հակոբյանի համատեղ ջանքերի շնորհիվ Մոսկվայից Հայաստան են բերվել «ԳԷՈՏԱՐ-Մեդիա» հրատարակչության նորագույն բժշկական դասագրքերն ու մասնագիտական աշխատությունները։
Գրքերը գրադարան էին հասել հանդիպումից ընդամենը երկու օր առաջ՝ դառնալով մասնագիտական գրականության ֆոնդի համալրման հերթական արժեքավոր ներդրումը։
Միջոցառման երկրորդ կարևոր առիթը Հայաստանի բժիշկների համար միջազգային ClinicalKey AI գիտաբժշկական հարթակից օգտվելու հնարավորության ստեղծումն էր։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է գիտաբժշկական գրադարանին տրամադրել հարթակի հասանելիություն, որի շնորհիվ Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում աշխատող մասնագետները կկարողանան օգտվել ժամանակակից գիտական տեղեկատվությունից՝ ինչպես իրենց աշխատավայրերից, այնպես էլ գրադարանից։
Այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է բժշկական տեղեկատվության արագ փոփոխվող աշխարհում, որտեղ գիտականորեն հիմնավորված գիտելիքի հասանելիությունը նպաստում է մասնագիտական որոշումների կայացմանը և շարունակական կրթությանը։
Հանդիպման ժամանակ նաև իրենց ընտանիքի անունից Գևորգ Յաղջյանը և Շարոն Չեքիջյանը Առողջապահության ազգային ինստիտուտին նվիրեցին նկարիչ Արարատ Սարգսյանի՝ «Հիպոկրատի երդումը» ստեղծագործությունը։ Նախաձեռնողների համոզմամբ՝ արվեստի այս գործը կարող է դառնալ ԱԱԻ-ում տարբեր միջոցառումների մի մասը՝ դառնալով բժշկի կոչման, մասնագիտական պատասխանատվության և մարդասիրական արժեքների խորհրդանիշ։
«Այսօր փոքր հավաք է, բայց այստեղ են մեր ընկերները, ովքեր ճանաչում են մեզ և ցանկացել են մասնակցել այս առիթին»,– նշեց նախաձեռնության ներկայացուցիչը՝ ընդգծելով հանդիպման բարեկամական և անմիջական բնույթը։
Միջոցառումն ավարտվեց ջերմ մթնոլորտում՝ համախոհների շփումներով և նախաձեռնությունների հետագա զարգացման շուրջ մտքերի փոխանակմամբ։
Այս հանդիպումը ևս մեկ վկայություն էր, որ բժշկության զարգացումը սկսվում է գիտելիքի արժևորումից, այն հասանելի դարձնելու պատրաստակամությունից և մարդկանցից, որոնք իրենց անձնական նախաձեռնությամբ նպաստում են հանրային կարևոր նպատակների իրականացմանը։
16.10.2026
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







