ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոր ճանապարհի սկիզբ. կայացավ Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի առաջին միջոցառումը
Օրերս կայացավ Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի առաջին միջոցառումը, որը ոչ միայն մեկնարկ էր, այլև նոր մասնագիտական համայնքի ձևավորման սկիզբ։
Միջոցառման շրջանակում ներկայացվեցին Ասոցիացիայի առաքելությունը, նպատակները, հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը, խոսեցին, թե ինչ դեր կարող է ունենալ ապրելակերպի բժշկությունը հիվանդությունների կանխարգելման, ռիսկերի նվազեցման, առողջության պահպանման և բուժման արդյունավետության բարձրացման գործում։
Միջոցառմանը հանդես եկան մի շարք մասնագիտական դասախոսություններով, որոնք նվիրված էին ապրելակերպի բժշկության տարբեր ուղղություններին և ժամանակակից մոտեցումներին։
Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի առաջին միջոցառումը նոր մասնագիտական համայնքի ձևավորման սկիզբ էր։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ասոցիացիայի առաքելությունը, հիմնական ուղղություններն ու ծրագրերը, առողջ ապրելակերպի կարևոր դերը հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում։
Միջոցառման շրջանակում զրուցեցինք միջոցառման կազմակերպիչներից մաշկաբան, ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև:
- Ինչպե՞ս հիմնադրվեց Ապրելակերպի բժշկության ասոցիացիան:
- Այս գաղափարի շուրջ միավորվեցինք մի խումբ ընկերներով, միջոցառմանը ևս հիմնականում հրավիրված են մեզ լավ ծանոթ բժիշկներ, հին ընկերներ, ովքեր հասկանում և կարևորում են առողջ ապրելակերպի դերը։
Երբ առաջարկվում է ինչ-որ հետաքրքիր գաղափար, սովորաբար, այն կասկածի տակ են դնում, բայց միշտ պետք է, նախ, փորձել հասկանալ այն, վերլուծել, և հետո միայն որոշում կայացնել։ Առողջ ապրելակերպի գաղափարը, որը բնավ նոր չէ, բոլորիս է ծանոթ, սակայն, հիմնականում՝ բժշկության սահմաններից դուրս։ Եվ ահա, մենք փորձում ենք բժշկության մեջ լուրջ տեղ հատկացնել այդ կարևոր ոլորտին, զարգացնել և տարածել այն։ Անկեղծ ասած, դեռևս չգիտեմ, թե ինչ ընթացք կունենա մեր մեկնարկը՝ կա ժամանակի, ֆինանսների խնդիր, բայց բոլորս ոգևորված ենք, գիտենք, որ կարևոր գործի համար ենք միավորվել, և եթե կարողանանք այդ ամենը զարգացնել, կարծում եմ, կկարողանանք նաև հետագա ընթացքն ապահովել։
Այս միջոցառման կայացմամբ, ընդամենը, ներկայացրեցինք ինքներս`մեզ, սա առաջին քայլն է։ Ցանկացած մարդ կարող է միանալ մեզ, մեր կողքին լինել։
- Ինչո՞ւ է կարևոր առողջ ապրելակերպը:
- Մեզ համար շատ սովորական է առողջ ապրելակերպ արտահայտությունը, բայց հիմնականում այն ընկալվում և օգտագործվում է առողջության պահպանման առումով։ Մինչդեռ այդ հասկացության մեջ նույնքան մեծ է հիվանդ մարդուն բուժելու գաղափարը՝ դեղերից զատ, նաև` լրացուցիչ միջոցներով․ ճիշտ քուն, ճիշտ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, ծխախոտից հրաժարում և այլն։
Այդ ամենի մասին գրականությունը և փորձը բավականին շատ է, սակայն բժիշկներիս ունեցած գիտելիքները շատ քիչ են։ Բժշկական դաշտում բացատրության կարիք կա՝ մարդկանց տեղեկատվությունն ընկալելի դարձնելու, ճիշտ ընտրություն կատարելու համար։ Պետք է փորձենք, նախ, բժիշկների շրջանում զարգացնել ապրելակերպի բժշկության գիտելիքները, մոտեցումները, որ բժիշկը, բացի խորհուրդ տալը՝ ծխելը թողնել և այլն, նաև կարողանա բացատրել․ թե դա ինչպես պետք է անել։
Երկրորդ քայլը՝ բժիշկների մոտ հետաքրքրություն առաջացնելն է, գաղափարի կարևորության գիտակցումը փոխանցելը, բացատրելը, որ առողջ ապրելակերպը պարզապես ընտրություն չէ, այն բժշկության կարևորագույն գործիքներից է։ Հաջորդ քայլն արդեն կլինի, թե ինչպես դա իրականացնել բուժառուների շրջանում։
Մարդկանց մեջ առողջ ապրելակերպի գաղափարը սերմանված չէ, որովհետև բժիշկները կանգնած չեն դրա կողքին։ Այդ պատճառով որոշել ենք այս սերմը գցել բժշկական դաշտում և հուսալ, որ այն կծլարձակի։
- Իսկ ինչպիսի՞ն է պատկերն ամբողջ աշխարհում:
- Աշխարհում առողջ ապրելակերպի կարևորումը տասնյակ տարիների պատմություն ունի: Շատ գիտնականներ ուսումնասիրել և պարզել են տարբեր հիվանդությունների դեպքում առողջ ապրելակերպի այս կամ այն միջոցի կիրառման բավարար ազդեցությունը․ օրինակ, սիրտ-անոթային խնդիրների դեպքում քայլքի կարևորությունը, անհրաժեշտ չափը, շատ տեղեկություններ կան սուրճի, աղի վնասակարության վերաբերյալ և այլն։ Եթե այդ գիտելիքների հիմքը դնենք, բժիշկներն արդեն իրենք կսկսեն փորձել ավելին ձեռք բերել ու զարգացնել եղածը։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աշխարհի որոշ երկրներում առողջ ապրելակերպը վաղուց արդեն լուրջ հիմքերի վրա է դրված։ Մեզ համար զարմանալի էր, որ այն բավականին զարգացած է միջինասիական երկրներում։ Ղազախստանում կազմակերպություն կա, որը կայացած է այս ոլորտում, տարիների փորձ ունի, անգամ արդեն օրենսդրական նախաձեռնություններ կան` սննդի հետ կապված։
Մենք համացանցով կապվել ենք արտերկրի մի քանի նման կազմակերպությունների, դրանց ղեկավարների հետ։ Վստահ եմ, կհամագործակցենք։
- Ինչպիսի՞ ծրագրեր կան մոտ ապագայում:
- Նախատեսված են նաև մի շարք մասնագիտական դասախոսություններ՝ նվիրված ապրելակերպի բժշկության տարբեր ուղղություններին և ժամանակակից մոտեցումներին։ Սեպտեմբերին պլանավորված է ևս մեկ միջոցառում։
31.08.2026
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







