ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդդհարտա Սանկար Դատտան, EFMA գլխավոր քարտուղար Լեա Վապները, ՀԲԱ հիմնադիր նախագահ Պարունակ Զելվեյանը, Հայաստանի բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Ելույթներում ուշադրության կենտրոնում էին խիստ կարևոր, սակայն անտեսված խնդիրներ` հատկապես մարտահրավերներով լի ներկա ժամանակներում։
Մասնակիցները կարևորեցին Հայաստանում նման բարձր մակարդակի մասնագիտական հարթակի ձևավորումը՝ որպես երկխոսության, փորձի փոխանակման և առողջապահական համակարգերի վերաիմաստավորման կարևոր քայլ։
Վերոնշյալ թեմաների շուրջ զրուցեցինք Հայաստանի բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
- Տարիներ առաջ Ձեր տեսլականում կա՞ր նման միջոցառման կազմակերպումը` Հայաստանում:
- Այո՛, կար: Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը բաց կազմակերպություն է, և ձգտում է համագործակցել բոլորի հետ՝ բացարձակապես ուշադրություն չդարձնելով որևէ իրավիճակի՝ լինի դա քաղաքական, թե` այլ: Կարևորը համագործակցությունն է: Անկախ այն բանից՝ դահլիճում հինգ հոգի է ներկա, թե` ավելին, կամ` թե ինչ է կատարվում աշխարհում, աշխատանքն ընթանում է: Եվ դա հրաշալի է:
Արդեն երկար ժամանակ՝ Ասոցիացիայի հիմնադրման օրվանից, երևի թե՝ 2001-2002-ից, աշխատում ենք Ֆորումի հետ: Եվ դա արդեն ո՛չ միայն համագործակցություն է, այլ նաև` ընկերություն առանձին մարդկանց և կազմակերպությունների միջև: 2005-2006-ին Հայաստանում ևս իրականացվել է Ֆորում. բավականին մեծ միջոցառում էր: ֆորումը տարեկան մեկ անգամ է կազմակերպվում. ղեկավար մարմինը նախապես որոշում է հաջորդի անցկացման վայրը:
Այս կազմակերպության առանձնահատկությունն այն է, որ հնարավորին միավորում է տարբեր երևույթներ, մարդկանց, կազմակերպություններ: Այս անգամ ներկայացվել են «Արտակարգ իրավիճակների բժշկություն», «Ինքնակառավարում», «Արհեստական բանականություն», «Բժշկական թիմերի սպառման համախտանիշ» թեմաները, որոնք միմյանց հետ որևէ կապ չունեն:















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ