Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը, որը համատեղ կազմակերպել են ԱՄՆ «Northwell Health» բժշկական ցանցի Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ «Ակադ. Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը»։

 

Կոնֆերանսը միավորել է ոլորտի առաջատար հայաստանյան և միջազգային մասնագետների՝ քննարկելու բուժաշխատողների աշխատանքային առողջությանն ու անվտանգությանն առնչվող արդիական հարցեր։ Երեք օրվա ընթացքում նախատեսված են փորձագետների ելույթներ ԱՄՆ-ից, Հունաստանից և Բելգիայից։ Նրանք կանդրադառնան առողջապահական հաստատություններում առկա մարտահրավերներին, ինչպես նաև աշխատանքային առողջության պահպանման և կանխարգելման արդյունավետ մեթոդներին։

 

 

«Northwell Health»-ի ներկայացուցիչ Ջորջ Փիլիգյանը իր ողջույնի խոսքում կարևորեց նման նախաձեռնությունների դերը, ներկայացրեց իր գործընկերներին և միջոցառմանն ցանկացավ հաջող ընթացք։

 

Իր հերթին, Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական գծով տեղակալ Սամսոն Խաչատրյանն իր ելույթում նշեց․

 

 

«Սա կարևոր միջոցառում է, որովհետև առաջին անգամ է նման տեսանկյունից կազմակերպվում։ Հույս ունենք՝ այն կդառնա շարունակական։ Բուժաշխատողի աշխատանքային պայմաններն ու առողջությանը սպառնացող վտանգները անմիջականորեն ազդում են նաև պացիենտների առողջության վրա։ Ուրախ եմ տեսնել, որ օրակարգում առաջին թեման վերաբերում է քնի խանգարումների հետ կապված ռիսկերին, ինչը ևս մի ազդակ է, որ ծրագիրը խորքային և արդիական մոտեցմամբ է կազմված»։

 

Կոնֆերանսի նպատակն է նպաստել ոլորտային լավագույն փորձի փոխանակմանը և խորացնել աշխատանքային միջավայրի անվտանգության մշակույթը։

 

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ