Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ  միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն տեխնոլոգիաներ, ներդրվել են էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ սարքեր, ինչպիսիք են Storz Medical-ը, Olympus-ը և Quanta Systems-ը:


Սարքավորումների  նորացման հիմնական բաղադրիչը MODULITH® SLX-F2 արտամարմնային հարվածալիքային լիտոտրիպսիայի (ESWL) սարքն է, որը միզային քարերի ոչ ինվազիվ քարափշրման  այն  միակ  տեղնոլոգիան է, որի միջոցով հնարավոր է  հարվածային ալիքները կիզակետել մինչև 180 մմ ներթափանցման խորությամբ:   Համակարգը կառավարվում է կենտրոնացված StorM-Touch հարթակի միջոցով և ունի կիզակետի չափերի ընտրման և հեռակառավարման հնարավորություններ: LithoPos® ներկառուցված համակարգը ապահովում է միզային քարերի   ինքնուրույն նշանառում  և դրանց լավագույն քարափշրում:

 

 

Փոխգործողությունների ամբողջացումը  DICOM կապող օղակի հետ թույլ է տալիս առավել արդյունավետ աշխատել հիվանդների մեծ հոսքի դեպքերում: Այս տեխնոլոգիաները թույլ են տալիս ուրոլոգիական կլինիկային ապահովել բուժառուների   բարձրորակ, ոչ ինվազիվ բուժում, ինչը հատկապես կարևոր է միզաքարային հիվանդությունների էնդեմիկ գոտում ապրող Հայաստանի Հանրապետության բնակչության համար։

 


Վերջերս ներդրվել են  Օլիմպուս ընկերակցության էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ սարքավորումներ, որոնց  4K տեսապատկերն ապահովում են հետազոտվող տեսադաշտերի պատկերների բացառիկ որակ, որն անգամ բաց վիրահատության տեսանելիությանն է  գերազանցում: Այս նորամուծությունն ևս հնարավորություն է տալիս նվազագույն ինվազիվ մեթոդներով և արդյունավետ կերպով բուժել ոչ միայն   շագանակագեղձի բարարորակ հիպերպլազիան և միզաքարային հիվանդությունը, այլև միզային համակարգի ուռուցքային   հիվանդությունները՝  միջազգային չափանիշներին համապատասխան:

 


 Կլինիկայի բուժսարքավորումների զինանոցը համալրվել է  նաև Quanta System ընկերության նոր Litho 35W հոլմիումի լազերով։ Լազերային այս սարքավորման   հավաք կառուցվածքը ապահովում է ճկունություն և օգտագործման հարմարավետություն։ Ալս ամենը կլինիկան դարձնում են տարածաշրջանում այն եզակի կլինիկաներից մեկը, որը հագեցած է նմանօրինակ բարձր տեխնոլոգիական սարքավորումներով,  միզային քարերի և լազերային մեթոդով բուժում  պահանջող այլ  հիվանդությունների  բուժման համար:

 

 

Սարքերի ձեռքբերմանը նվիրված շնորհանդեսին զրուցեցինք Իզմիրլյան ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ Ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր. Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ Արթուր Գրաբսկու հետ:

 



«Վերջին ամիսների ձեռքբերումների շնորհիվ «Իզմիրլյան բժշկական կենտրոնում բացվել է տարածաշրջանում առաջին Միզաքարային հիվանդության բուժման գերազանցության կենտրոնը, և այդ քայլով ոլորտում գրանցել մեծ առաջադիմություն: Վերջին ամսվա 3 տեսակի սարքերի ներդրումով կտրուկ բարձրացել է միզաքարային հիվանդության բուժման որակը, իսկ բուժման չափորոշիչներն ապահովում են միջազգային մակարդակ:

 


Դա իրավունք է տալիս խոսելու գերազանցության կենտրոնի մասին, ինչին նպաստում է նաև այն, որ ս/թ դեկտեմբերի 19-ին լրանում է բաժանմունքի հիմնադրման 20 տարին: Երկարամյա գործունեության ընթացքում միզաքարային հիվանդություններից բուժվող հիվանդների ընդհանուր քանակն անցել է քսան հազարը, ինչը մեծ թիվ է փորձառության համար այն դեպքում, երբ վիրաբուժության փորձագետի փորձառության հիվանդների ընդունված թիվը համարվում է 500-1000-ը:


Միզաքարային խնդիրներով բուժառուների բուժման առաջարկը պետք է թերի չլինի, քանի որ միզաքարային հիվանդությունը տարբեր դրսևորումներ ունի, և նրա բուժման համար պետք է ունենալ համակարգային մոտեցում:

 


Օրինակ, ընդունված կարծիք կա, որ հզոր քարափշրման սարքով հնարավոր է առկա քարի փշրման խնդիրը լուծել, սակայն փոքր քարի դեպքում դա այնքան էլ հարմար չէ և այլ մոտեցում է պետք, որի պատճառով ձեռք է բերվել էլիտար տեսողականությամբ /վիզուալիզացիայով/ սարք: Հարկ է ավելացնել նաև, որ մեծ քարի դեպքում պետք է նաև ապահովված լինել լազերով` քարը փշրելու և անվնաս հեռացնելու համար:


Ուստի, անգամ ոչ թե գերազանցության, այլ ընդամենը միջազգային չափորոշիչներ ապահովելու համար պետք է ունենալ բուժման համար անհրաժեշտ բոլոր սարքերը:

 


Այսուհետ, Գերազանցության կենտրոնում` նորագույն սարքերի ներդրումով, բուժառուներին կարող ենք առաջարկել բոլոր այն մեթոդները, որոնք պետք է կիրառվեն միզաքարային հիվանդությունների բուժման համար՝ բուժումը դարձնելով ավելի արագ, ավելի հզոր, ավելի անվնաս և արդյունավետ:


Այդ առիթով շնորհավորել է պետք  Իզմիրլյան ԲԿ-ին, առանձնապես` ուրոլոգիական բաժանմունքին, և մեր ազգաբնակչությանը»:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ