Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Ադամյանը վերջերս դասախոսություն կարդաց «Մարգարյան ծննդատանը»։
 
Նրա ելույթի թեման աբդոմինոպլաստիկան էր՝ վիրաբուժական միջամտություն, որն ուղղված է որովայնի արտաքին տեսքի վերականգնմանն ու բարելավմանը։
 
Պրոֆեսոր Ադամյանի խոսքով՝ աբդոմինոպլաստիկան հաճախ օգտագործվում է ձգված հյուսվածքների և մաշկի ուղղման համար, հատկապես ծննդաբերությունից հետո: Նա նաև նշեց, որ իրենց թիմը ակտիվորեն համագործակցում է գինեկոլոգների և ընդհանուր վիրաբույժների հետ՝ պացիենտներին համալիր օգնություն ցուցաբերելու համար։
 
Դասախոսության ժամանակ խոսեցին նաև այն մասին, որ հետծննդյան շրջանում գտնվող կանանց համար նման վիրահատությունները կարող են զգալիորեն բարելավել կյանքի որակն ու ինքնազգացողությունը։
 
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳԲԿ-ի կլինիկայի ղեկավար, բ.գ. դ. Արմեն Բլբուլյանը կարևորել է Ռուբեն Ադամյանի հետ հանդիպումը՝ նշելով, որ փորձի փոխանակումը չափազանց օգտակար է ծննդատան բժիշկների համար։
 

 
Նա հայտնեց, որ «Մարգարյան ծննդատանը» առաջիկայում կստեղծվի պլաստիկ վիրաբուժության ծառայություն, ինչը նշանակալից քայլ կլինի բուժհաստատության զարգացման գործում։
 
Կլինիկայի ղեկավարը նաև նշեց, որ այնպիսի գիտական կենտրոնի համար, ինչպիսին «Մարգարյան ծննդատունն» է, անհրաժեշտ է նաև մշակել յուրաքանչյուր նոր ծառայության գործարկման գիտական հիմքը։

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ