ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սուիցիդները` օրախնդիր. Հոգեկան առողջության ազգային կոալիցիայի նիստը

Սույն թվի սեպտեմբերի 10-ին Երևանում` «Անի Գրանդ» հյուրանոցում, կայընթացավ Սուիցիդների կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված Հոգեկան առողջության ազգային կոալիցիայի նիստը, որը կազմակերպվել էր ՀՀ Առողջապահության նախարարության և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունքում:
Նիստի ընթացքում զեկույցներով հանդես եկան՝ ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Կամո Վարդանյանը` «Սուիցիդները Հայաստանում, սոցիալ-հոգեբանական վերլուծություն» թեմայով և, Արմինե Աղաջանյանը` «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարություն, գործողություններ՝ պլանի իրականացման վերաբերյալ գործողությունների պլանի իրականացման վերաբերյալ տեղեկատվություն» և այլնոք:
Նշվեց, որ վերջին տարիներին սուիցիդների աճ է գրանցվել, ինչի պատճառ են և՛ մոլորակի ազգաբնակչության աճը, և՛ աշխարհում գրեթե ամենուր տարբեր բարդ իրավիճակները:
Դա անհանգստության լուրջ պատճառ է, և հարկ է սուիցիդների կանխարգելման գործուն մեխանիզմներ մշակել:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ղեկավար Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հոգեկան առողջության ոլորտը հսկայածավալ է, այն շատ ավելի մեծ է, քան բուն հոգեբուժությունը և որևէ մեկ կազմակերպությունը, անգամ Հայկական հոգեբուժական ասոցիացիան, որը միավորում է ՀՀ գրեթե բոլոր հոգեբույժներին և շատ անվանի հոգեբանների, չի կարող ներկայացնել ամբողջը: Այդ պատճառով այս հարթակը, որը ձևավորվեց ՀՀ աԱռողջապահության նախարար տիկին Ավանեսյանիության նախաձեռնությամբ, ձևավորվեց Հոգեկան առողջության ազգային կոալիցիան, որի հիմքում Եվրոպական հոգեկան առողջության կոալինվենցիայի մոդելնն է, և այս հարթակը հոգեկան առողջության ոլորտում այսօր կարելի է համարել ամենահզոր միությունըամենաներկայացուցչական, որի հավաքական գաղափարներին, նախաձեռնություններին վստահաբարն պատրաստ կլինենեն աջակցել և իրականացնել ո՛չ միայնև՛ ՀՀ առողջապահության նախարարությունը, և՛այլև ՀՀ կառավարությունը, և՛՝ ԱՀԿ ռեգիոնալ և տարածաշրջանային կառույցները մասնակցությամբ:
Հոգեկան առողջության խնդիրները վաղուց դուրս են եկել միայն հոգեբուժության և առողջապահության շրջանակներից` ներառելով ամբողջ հանրությունը»:
Նախարարության խոսնակ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ – ողջունել է իսկ զեկույցը ներկայացրել է բժշկական օգնության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Աղաջանյանը:
«Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է հոգեկան առողջության վերականգնման պահպանման և բարելավմանև պահպանման միջոցառումների 2022-2026 ծրագիրը: Մի շարք միջոցառումներ արդեն իրականացվել են, և որոշներն իրականացման փուլում են:
Բաժիններից առաջինը հոգեկան առողջության ոլորտին վերաբերող օրենսդրության վերանայումն է, համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և ՀՀ ստանձնած պարտավորություններին:
Ներկայում միջազգային փորձագետների և տեղի մասնագետների աջակցությամբ իրականացվում է հոգեկան առողջության մասին օրենքի նախագծի մշակումը, որը նպատակ ունի ներկայում գործող օրենսդրությունը համապատասխանեցնել ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հաստատման դրույթներին, բարձրացնել հոգեկան խնդիր ունեցողների իրավունքները, հնարավորությունների հավասարեցումը, ինչպես նաև նվազեցնել խտրականությունը:
Առաջարկվում է ներկայում գործող Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքը վերանայել, խմբագրել և անվանափոխել Հոգեկան առողջության մասին օրենքի:
Առանձին հոդվածով սահմանվելու են բնակչության հոգեկան առողջության կանխարգելման հետ կապված խնդիրները և պետության հանձնառությունը տվյալ ոլորտում: Կիրառվելու է միջազգային պրակտիկայում շրջանառվող կարգադրագրի ինստիտուտը, որով կնվազեցվեն ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքերը:
Այս կարգադրագրով անձըy (նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող) հնարավորություն ունի նախքան սուր վիճակների ի հայտ գալը դիմել ԱԱՊ հաստատություն և գրավոր ներկայացնել կարգադրագիր՝ հետագայում իր մոտ հնարավոր հոգեկան խնդիրների առաջացման պարագայում դիմել նախընտրելի բուժօգնության տեսակների, միջամտությունների, դեղերի կարիքների դեպքում, նաև ներկայացնելու կոնտակտային անձի տվյալներ` իր փոխարեն որոշումներ կայացնելու անհրաժեշտության դեպքում:
Ներառելու է նաև հոգեկան առողջության մասին օրենքը, որով Ավելի են կանոնակարգվելուխստացվելու են ֆիզիկական զսպման և մեկուսացման միջոցառումները:
ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Կամո Վարդանյանը խոսեց սուիցիդների մասին:
Նիստի շրջանակում ճիշտ դիրքորոշում տրվեց, որ սուիցիդների լավագույն կանխարգելումը գիտական խորը հետազոտությունների իրականացումն է: Մյուս կարևոր առանձնահատկությունը սուիցիդների, սուիցիդալ գործընթացների նկատմամբ վերաբերմունքը փոխելն է:
Ուսումնասիրությունների համաձայն` վերջին 10 տարվա ընթացքում աշխարհում սուիցիդների և սուիցիդալ փորձերի թվաքանակն աճել է: Օրինաչափ է այքանով, որ երկրագնդի բնակչությունը բնական աճ է արձանագրում: Դրանից զատ, տարբեր երկրներում ընթացող պատերազմները, հետպատերազմյան ճգնաժամերը, սոցիալ-տնտեսական անբարենպաստ գործընթացները, մարդկանց մոտ տարաբնույթ հիվանդությունների ահագնացող չափերը, սուիցիդների կանխարգելման ոլորտում պետական հստակ քաղաքականության բացակայությունը, միայն մի քանի պատճառներն են մարդու վարքի ծայրահեղ դրսևորման, որին անվանում են սուիցիդ: