ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Գիտաժողով «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով
Ս/թ հուլիսի 12-ին «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի, «Ազգային բժշկական պալատի» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիայի» կողմից կազմակերպվել էր «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով ՀՀ ԱՆ կողմից ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում էին ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, դեղագետներ:
Բացման խոսքով հանդես եկան Վահե Մելիքսեթյան հիմնադրամի տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը և Հայ-ամերիկյան դեղագետների ասոցիացիայի անդամ, դ.գ.դ., հավաստագրված դեղաբուժման մասնագետ Անի Ռոստոմյանը (BCPS), Aph, ԱՄՆ:
Ներկայացվեցին հետաքրքիր և բովանդակալից զեկուցումներ՝ Հայաստանից և արտերկրից (ԱՄՆ, Շվեդիա, Ավստրալիա) ժամանած դեղագիտության և բժշկական ոլորտների փորձառու մասնագետների կողմից:
Սարգիս Մելիքսեթյան, «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի տնօրեն
- Շնորհակալությունն եմ հայտնում մեր գիտաժողովի կազմակերպմանը աջակցություն ցուցաբերած շահույթ չհետապնդող կազմակերպություններին, անհատներին և բոլոր մասնակիցներին:
Ուրախ եմ, որ գիտաժողովն այսպիսի մեծ հետաքրքրություն է առաջացրել առողջապահական ոլորտի մասնագետների շրջանակներում:
Գիտաժողովի թեման արդիական էր, վերաբերում էր դեղաբուժությանը: Ելույթ ունեցան փորձառու մասնագետ-բանախոսներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Շվեդիայից: Մեր գործընկերները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրեցին դեղաբուժության ժամանակակից մոտեցումները: