Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում  և գինեկոլոգիայում» թեմայով հանդես եկավ Ի․Մ․ Սեչենովի անվ․ Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Վիեննայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ալեքսանդր Մակացարիան։

ՄՄԱՊԳՀԿ կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանը ներկայացնելով բանախոսին՝ ասաց, որ իր համար առանձնահատուկ օր է, քանի որ հնարավորություն ընձեռվեց մտովի տեղափոխվել ուսանողական տարիներ։