Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորեց ստոմատոլոգներին մասնագիտական օրվա և գիտաժողովի մեկնարկի առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ։

«Մեզնից յուրաքանչյուրը կյանքի տևողության ընթացքում նվազագույնը մեկ անգամ կամ բազմիցս այցելում է ստոմատոլոգին, դուք այդ այցելության ընթացքում պարգևում եք առողջ և իրական ժպիտներ, որոնք այսօր, ինչպես երբեք, խիստ կարևորում ենք։ Այս ոլորտի հաջողությունները մեկնարկել են այն պահից, երբ 1961 թվականին այն ժամանակ Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվեց Ստոմատոլոգիայի ֆակուլտետը։ Սա ձեր մեծ ձեռքբերումն է, սա մեծ հնարավորություն է, մարտահրավեր է մեր երիտասարդ ապագա գործընկերներին, որոնք, տեսնելով ուսուցիչների հաջողությունները, տեսնելով նրանց նորարար մոտեցումները, սրընթաց զարգացող ոլորտը, անշուշտ, արժանի կլինեն այս փառահեղ տարիներին և իրենց մեկդարյա բուհին», – ընդգծեց Արմեն Մուրադյանը։

Նրա գնահատմամբ` միջազգայնորեն հավատարմագրված «Բուժական գործ» եռալեզու կրթական ծրագրերը բժշկական մայր բուհում մեծ ուրախություն են առաջացրել:

«Հաստատվեց մի ծրագիր, որը հիմք է դնելու նոր միջազգային գործընթացների, հիմք է դնելու լոգիստիկ ճանաչելիությանը, մի գործընթացի, որը մեկնարկել էր դեռևս 50-ականներից, երբ սփյուռքահայությունը խմբեր էր ուղարկում այստեղ սովորելու, իսկ 80-ականներից արդեն նաև մեր այլազգի գործընկերները ժամանեցին Հայաստան, այդ տասնյակ ուսանողներն այսօր հազարների վերածվեցին։ Այսօր արդեն գրեթե 2100 օտարերկրացի ուսանող այստեղ սովորում է, և օրեր առաջ բժշկական համալսարանը միջազգայնորեն ճանաչվեց՝ հավատարմագրվելով «Բուժական գործ» մասնագիտությամբ։ Հերթը ձերն է, և այսօր՝ փետրվարի 9-ին, ձեզ շնորհավորելով, նաև հայտարարում եմ, որ Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս հավատարմագրում անցնելու որոշում ունի։ Հույս ունեմ, որ մյուս տարի, երբ մենք այստեղ հանդիպենք, դեկանը կզեկուցի այդ ձեռքբերման վերաբերյալ։ Հստակ ժամկետներ հնչեցին, հստակ հավակնություն ձևավորված է, և այսօրվանից սկսած՝ գնդակը ձեր դաշտում է», – շեշտեց ռեկտորը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արգասաբեր աշխատանք։

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը ևս շնորհավորեց ներկաներին մասնագիտական օրվա առթիվ։

«Յուրաքանչյուր տարի այս օրը պարտավորեցնում է մեզ արժանի լինել այս մասնագիտությանը։ Ինչպես հայտարարեց ռեկտորը, այսօրվանից Ստոմատոլոգիական ֆակուլտետը նույնպես սկսում է բարեփոխումների շրջան և սկսում է քայլել դեպի միջազգայնացում, դեպի նորացում։ Ինձ համար ոգևորիչ է, որ այստեղ հավաքված են ոչ միայն Երևանի, այլև բոլոր մարզերի ստոմատոլոգները, այդ թվում՝ Արցախից», – նշեց նա:

Այնուհետև մեկնարկեց գիտական զեկույցների ներկայացումը։

Միջոցառման առաջին հատվածում Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Վահե Ազատյանը հանդես եկավ «ՄԻԱՎ վարակի դրսևորումները բերանի խոռոչում» թեմայով զեկույցով։ Մասնագետը ներկայացրեց ՄԻԱՎ վարակի հետ կապված բերանի խոռոչի ախտահարումները, որոնց թվում՝ կանդիդոզ (88%), մազավոր լեյկոպլակիա (83%), եզրային գինգիվիտ (80%), դեստրուկտիվ պարօդոնտիտ (60%), խոցանեկրոտիկ գինգիվիտ (20%), Կապոշիի սարկոմա (4-50%), Ոչ Հոջկինային լիմֆոմա (4-30%)։

Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանն անդրադարձավ թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառությանը ժամանակակից ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում։ Նա հատկապես կարևորեց ներբերանային տեսախցիկի և թվային ժպիտի ձևավորման առանձնահատկությունները, որոնք էսթետիկ վերականգնողական պլանավորման հնարավորություն են տալիս և բարելավում են բուժման արդյունքները։

Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Կարեն Մաշինյանը «Դիմածնոտային արատների վերականգնման արդի մոտեցումները» զեկույցի շրջանակում մանրամասնեց, թե ինչ է իրենից ներկայացնում դիմածնոտային օրթոպեդիան՝ գիտաժողովի ընթացքում ցուցադրելով և քննարկելով հստակ կլինիկական դեպքեր։

Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի դասախոս Մարգարիտա Գևորգյանը խոսեց «Մինիմալ ինվազիվ մանկական ստոմատոլոգիա» թեմայով, իսկ Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Ավետիսյանն անդրադարձավ տարբեր ազգերի ներկայացուցիչների շրջանում ատամների գունային առանձնահատկություններին։

Հիշեցնենք, որ միջոցառումը նախատեսված էր բժիշկ ստոմատոլոգների, դիմածնոտային վիրաբույժների, կլինիկական օրդինատորների և ուսանողների համար։ Հագեցած թեմաներով գիտաժողովն աշխատանքները կամփոփի այսօր:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հրավիրում ենք աշխատանքի անոթային վիրաբույժներին. ajapnyakmc.com
Հրավիրում ենք աշխատանքի անոթային վիրաբույժներին. ajapnyakmc.com

«Աջափնյակ» բժշկական կենտրոնը մրցույթային կարգով աշխատանքի է հրավիրում երիտասարդ և նպատակասլաց անոթային վիրաբուժություն մասնագիտացմամբ բժիշկներին...

«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com
«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը
Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը

2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...

Իրադարձություններ Հայաստանում
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ

Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝  Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին

Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...

Իրադարձություններ Հայաստանում
Հղիություն և տեսողություն. erebunimed.com
Հղիություն և տեսողություն. erebunimed.com

Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...

ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ
ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ