Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում

ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում։

2024 թվականի հունվարը ԱՀԿ կողմից հայտարարվել է արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկման մեկամսյակ, որի շրջանակում էլ անցկացվեց միջոցառումը:

Քննարկմանը մասնակցեցին մանկաբարձ-գինեկոլոգներ, ուռուցքաբաններ, իմունոլոգներ, ԵՊԲՀ ուսանողներ, կլինիկական օրդինատորներ: Այն վարեց ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը:

Ողջունելով մասնակիցներին՝ նա շեշտեց, որ նմանատիպ հանդիպումները լինելու են շարունակական։

«Խորհրդանշական է, որ հենց առաջին միջոցառումը «Հերացի» վերլուծականը՝ իմ ղեկավարությամբ, սկսում է արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկման միամսյակի շրջանակում։ Շատ ուրախ եմ, որ մեր լսարանն առավելապես հագեցած է երիտասարդ մասնագետներով, որովհետև իրազեկման բեռը հենց ձերն է լինելու», – նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։

Անդրադառնալով առկա համաճարակաբանական իրավիճակին՝ մասնագետն ընդգծեց․ «Արգանդի պարանոցի քաղցկեղի հիմնական պատճառը մարդու պապիլոմավիրուսային վարակն է, որը վերարտադրողական համակարգի ամենատարածված վարակն է այսօր։ Այսպես թե այնպես սեռական կյանքով ապրող մարդկանց 90%-ը վարակվում է մարդու պապիլոմավիրուսային վարակով, բայց մոտ 10%-ի մոտ է այն ունենում կլինիկական դրսևորում»։

Ամբողջ աշխարհում, ըստ պրոֆեսորի, արգանդի պարանոցի քաղցկեղը 4-րդն է կանանց քաղցկեղային պաթոլոգիայում, իսկ Հայաստանում այս խնդիրը 2-րդն է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։

«2020թ․ ամբողջ աշխարհում գրանցվել է 604 հազար նոր դեպք և 342 հազար մահացու դեպք, իհարկե, մեծ մասը՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ 2008 թվականին գերմանացի բժիշկ-գիտնական, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Հարալդ Ցուր Հաուզենը ստացավ Նոբելյան մրցանակ արգանդի պարանոցի քաղցկեղի և մարդու պապիլոմավիրուսի (HPV) կապը հայտնաբերելու համար։ Բժշկական համալսարանի ջանքերով մենք հանդիպեցինք նրան և հնարավորություն ունեցանք անձամբ ուղղելու մեզ հետաքրքրող հարցերը։ Գիտնականի հետ շփումը բեկումնային եղավ, և ինքս այդ շրջանում պատվաստվեցի Հայաստանում ներդրված պատվաստանյութով», – հայտնեց Մերի Տեր-Ստեփանյանը։

Մասնագետը ներկայացրեց պապիլոմավիրուսների դասակարգման հիմնական խմբերը և կանխարգելման մակարդակները, սկրինինգ հետազոտությունների առավել ընդունելի մեթոդները, աշխարհում ներդրված 3 հիմնական պատվաստանյութերը, պատվաստման գործընթացի մանրամասները, պատվաստումային ընդգրկվածությունը։

Անդրադառնալով հակացուցումներին՝ Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է՝ պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան:

Քննարկման ընթացքում վկայակոչվեց ԱՀԿ գլոբալ ռազմավարությունը արգանդի պարանոցի քաղցկեղի վերացման ուղղությամբ, որը սահմանում է տարեկան նոր դեպքերի կրճատում մինչև 4 կամ ավելի քիչ` 100.000 կանանց հաշվով, և երեք նպատակ, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը՝ բոլոր երկրներին առաջիկա տասնամյակների ընթացքում վերացման ուղու վրա դնելու համար․

  • 15 տարեկանում աղջիկների 90%-ը պետք է պատվաստված լինի,
  • Կանանց 70%-ը սկրինինգային հետազոտություն պետք է անցնի բարձրորակ թեստով՝ 35 և 45 տարեկանում,
  • Արգանդի պարանոցի հիվանդություն ունեցող կանանց 90%-ը պետք է բուժում ստանա:


«Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով այս պահի դրությամբ գրանցվում է 16 դեպք։ Հետևելով այս 3 կետին՝ մենք 4 անգամ պետք է նվազեցնենք հիվանդացության մակարդակը։ Այս պահին մեր երկրում 10%-ով է նվազեցվել այդ ցուցանիշը», – տեղեկացրեց բուհական տանիքի ներքո հրավիրված միջոցառման հիմնական բանախոսը:

Քննարկվող թեմայի շուրջ ելույթ ունեցավ ԵՊԲՀ մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:

«Արգանդի պարանոցի քաղցկեղն, իհարկե, շատ լուրջ խնդիր է, սակայն քաղցկեղների այն շարքում է, որը ճիշտ և ժամանակին բուժելուց հետո երբեք չի կրկնվում: Այս ախտորոշման հետևանքով կորուստ ունենալը մեծ թերություն է և՛ առողջապահական համակարգի համար, և՛ մասնագետների», – ընդգծեց այս ոլորտի անվանի ներկայացուցիչը` հիշելով այն տարիները, երբ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման ժամանակ բազմաթիվ անհիմն, ոչ գիտահեն կարծիքներ հնչեցին, մինչդեռ պրոֆեսորը մատնանշեց եվրոպական երկրների, մասնավորապես` Իսլանդիայի օրինակը, որտեղ այս ուղղությամբ լուրջ առաջընթաց է գրանցվել:

Թեման նա արդի համարեց` հույս հայտնելով, որ արգանդի պարանոցի քաղցկեղից մեր երկրում ևս մահացության ցուցանիշը կկազմի 0:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի Իմունականխարգելման պորտֆոլիոյի ղեկավար Լյուդմիլա Նիազյանը ևս հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի հասնել նախանշված արդյունքներին:

Աշխատանքները, նրա խոսքով, շարունակական կլինեն ինչպես բժիշկների, այնպես էլ ուսանողների, կլինիկական օրդինատորների հետ:

Լյուդմիլա Նիազյանի փոխանցմամբ` մինչև 2024 թվականը ԱՀԿ-ն ծրագրում է Հայաստանում հասնել ՄՊՎ-ի դեմ պատվաստումների մինչև 80 տոկոս ծածկույթի:

Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի գինեկոլոգիայի բաժնի վարիչ Շուշանիկ Գրիգորյանը ևս խոսեց ՄՊՎ-ի դեմ պատվաստումների մասին:

Բժշկի խոսքով` մասնագետների` ընտանեկան բժիշկների, թերապևտների, գինեկոլոգների թիմային աշխատանքի գլխավոր արդյունքը մարդու պապիլոմավիրուսային վարակի կանխարգելումն է և վաղ հայտնաբերումը:

Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների կազմակերպման, բնակչության իրազեկման բարձրացման գործում, ինչպես նաև տեղամասային պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում 30-60 տարեկան կանանց շրջանում ՊԱՊ թեստի միջոցով արգանդի վզիկի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով սկրինինգային հետազոտության հնարավորինս գրագետ, պատշաճ իրականացման գործում նա մեծապես կարևորեց առողջության առաջնային պահպանման օղակում աշխատող յուրաքանչյուր բժշկի բարեխիղճ և որակյալ աշխատանքը:

ԵՊԲՀ ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ուռուցքաբանական կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանը ևս փաստեց, որ մասնագիտական տեսակետից եզակի իրավիճակ է, երբ քաղցկեղը կարելի է կանխարգելել, և վաղ ախտորոշման դեպքում արգանդի վզիկի քաղցկեղը բարեհաջող բուժման ամենաբարձր ցուցանիշներ ունեցող քաղցկեղի տեսակներից է։

«Արգանդի վզիկի քաղցկեղն առաջին փուլում հայտնաբերվելու դեպքում կինը, իսկ սովորաբար պացիենտները երիտասարդ տարիքի կանայք են, ունի հնարավորություն ապաքինվելու, սակայն` բավականին ծանր, ռադիկալ մեծ վիրահատություն կատարելու գնով, երկրորդ փուլի դեպքում վիրահատությունը չի համարվում հիմնական բուժում, և հիմնական բուժումը քիմիաճառագայթային բուժումն է, ժամանակակից գործելակարգերով սահմանված` ավելացվել է նաև իմունաթերապիան», – մանրամասնեց նա:

Մերի Տեր-Ստեփանյանը հորդորեց ներկաներին ակտիվ հարցադրումներ ուղղել:

Հնչող հարցերից մեկը վերաբերում էր բուժաշխատողների շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի վերաբերյալ իրազեկմանը, թեմայի շուրջ լսված միֆերին` հենց տեղում` մասնագետների կողմից պարզաբանումներ ստանալու համար:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ