Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am

Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ

 

Երևանում անցկացվեց գիտաժողով՝ «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով։ Գիտաժողովին մասնակցում էին Ռուսաստանից և Վրաստանից ժամանած բանախոսներ։  

Կարինե Առուստամյան, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ․գ․դ․, պրոֆեսորԿարինե Առուստամյան, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ․գ․դ․, պրոֆեսոր

Գիտաժողովը նվիրված էր պրակտիկ և տեսական բժիշկների համար շատ կարևոր հարցին՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանշին (ՁՊՀ): ՁՊՀ-ը ամենատարածված էնդոկրին ախտաբանություններից է, ինչը հանդիսանում է կանանց դաշտանային ֆունկցիայի և էնդոկրին անպտղության կարևոր պատճառներից մեկը։ Այս համախտանշի տարածվածությունը ողջ աշխարհում տատանվում է 5-21%-ի սահմաններում։ Այն հաճախ ուղեկցվում է ինսուլինառեզիստենտականությամբ, ճարպակալմամբ, և հեռահար ազդեցություն ունի կնոջ առողջության վրա նույնիսկ դաշտանադադարի տարիքում՝ դառնալով  շաքարախտի, զարկերակային գերճնշման, էնդոմետրիումի քաղցկեղի, մենթալ առողջության ռիսկի գործոն։ Այս պատճառով էլ խնդիրը չափազանց կարևորվում է մանկաբարձ-գինեկոլոգների շրջանում։

Անգամ անպտղության արտամարմնային բեղմնավորման մեթոդով  բուժման ընթացքում ՁՊՀ-ով կանանց մոտ հնարավոր է այնպիսի բարդության առաջացում, ինչպիսին է ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշը, իսկ նման  կանանց մոտ հղիության ժամանակ  կարող են առաջ գալ գեստացիոն դիաբետ, հիպերտենզիա, պրեկլամսիա և այլն։


Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am 

 

Կանայք հիմնականում բժշկի դիմում են դաշտանային ցիկլի խանգարումների և անպտղության,  քաշը դժվարությամբ նվազեցնելու պատճառով,ինչպես նաև  երբ ունենում են լուրջ խնդիրներ՝ կապված ախտաբանական մազակալման, մաշկի փոփոխությունների հետ, որոնք բոլորը միասին բացասաբար են անդրադառնում կնոջ կյանքի որակի վրա։

Գիտաժողովի ընթացքում հնարավորինս փորձել ենք ներկայացնել այս խնդիրները, դրանց լուծման մոտեցումները՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա։ Չենք մոռացել էսթետիկ բժշկության մասին, որովհետև կանանց շատ են անհանգստացնում ախտաբանական մազակալումը, դեմքի ցանավորումը և ճարպակալումը: Կարծում եմ, որ գիտաժողովը գործնական և գիտական լուրջ օգնություն կլինի բժիշկների համար։  

Վիկտորիա Կասյան, բ․գ․թ․, դոցենտ, մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Ռուսաստանի բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոն  Վիկտորիա Կասյան, բ․գ․թ․, դոցենտ, մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Ռուսաստանի բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոն  

Գիտաժողովը նվիրված էր ձվարանների պոլիկիստոզ համախտանշին։ Մի կողմից սա շատ պարզ և բավականին տարածված հիվանդություն է, մյուս կողմից այս հիվանդությունը շարունակում է հանելուկ մնալ, քանի որ այս համախտանիշը  հանդես է գալիս տարբեր դիմակներով։ Եվ մենք չունենք երկու միանման համախտանիշով բուժառու, նաև պատկերը փոխվում է կյանքի ընթացքում։

Դեռահասները այլ խնդիրներով են դիմում, վերարտադրողական տարիքի կանայք՝ միանգամայն այլ, բարձր տարիքում՝ բոլորովին այլ։ Ուստի մանկաբարձ-գինեկոլոգը պետք ունենա գիտելիք ո՛չ միայն վերարտադրողական համակարգի կարգավորման վերաբերյալ, այլև այն մասին, թե ինչպես վարել կին բուժառուին, երբ նրա օրգանիզմում տղամարդու հորմոններն են գերակշռում։

Իննա Պերսոյան, բ․գ․թ․, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Բեգլարյան ԲԿ, Հակատարիքային գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, «Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի» նախագահԻննա Պերսոյան, բ․գ․թ․, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Բեգլարյան ԲԿ, Հակատարիքային գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, «Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի» նախագահ

ՁՊՀ թեման շատ ծավալուն է, որին ամբողջ գիտաժողովն էր նվիրված՝ տարբեր ասպեկտներից։ Ես  անդրադարձել եմ մետաբոլիկ համախտանշին: Գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ կանանց 20 տոկոսը կարող է ունենալ ՁՊՀ։ Նախկինում գինեկոլոգները ուշադրություն էին դարձնում անօվուլյացիային և անպտղությանը,  այդ կանայք այցելում էին նաև մաշկաբաններին ու կոսմետոլոգներին՝ հիպերանդրոգենիայի խնդիրներով (ակնե, դեմքի և մարմնի մազակալում, ավելի քիչ հանդիպող մազաթափություն և այլն)։  

Դեռևս 1987-ին գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ՁՊՀ-ի հիմքում ճարպային փոխանակության խանգարումներն են, ուստի վերանայվել են մոտեցումները։ Մետաբոլիկ համախտանշի հիմքում ՁՊՀ է։ Մետաբոլիկ համախտանիշն ունի իր ցուցանիշները։ Կանանց մի մասն ունի ճարպակալում, մյուս մասը՝ ոչ։ Եթե առկա է ճարպակալում կամ ճարպային փոխանակության խանգարում, ապա այն նաև տարիքային այլ հիվանդությունների հիմքն է։ Նման դեպքերում մենք պետք է բուժենք կանանց մետաբոլիկ խանգարումները։ Առաջինը՝ կինը պետք է նվազեցնի քաշը՝ փոխելով իր կենսակերպը։ Դրական արդյունք չունենալու դեպքում նշանակվում է դեղորայքային բուժում, որը ներկայում բավականին արդյունավետ է։

Խոսել եմ նաև կանանց մասին, որոնք արդեն մոտ են մենոպաուզալ տարիքին։ Պետք է այդ շրջանում բարձրացնել նրա կյանքի որակը,պարզել հորմոնալ դեղեր նշանակելու անհրաժեշտությունը, և ընդհանրապես, հնարավորինս օգնել նրան։

Անի Մորչիլաձե, բ․գ․դ․, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Արտամարմնային բեղմնավորման բաժանմունքի վարիչ, «Gagua Clinic», ք. Թբիլիսի, ՎրաստանԱնի Մորչիլաձե, բ․գ․դ․, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Արտամարմնային բեղմնավորման բաժանմունքի վարիչ, «Gagua Clinic», ք. Թբիլիսի, Վրաստան

Երևան գալու մեր առաքելությունը մասնագիտական քննարկումն է և նոր տեղեկությունների փոխանակումը։ Ես խոսել եմ Ինոզիտոլի մասին, որը կիրառվում է ՁՊՀ-ով կանանց մոտ հղիության ընթացքում ՝ կանխելու գեստացիոն շաքարային դիաբետի զարգացումը:  

Գեստացիոն շաքարային դիաբետն աճող խնդիր է ամբողջ աշխարհում, հիվանդություն, որն առաջանում է հղիության ժամանակ և շատ բնորոշ է ՁՊՀ-ով կանանց: Պետք է հաշվի առնել, որ այն ուղեկցվում է մայրական պերինիտալ բարդություններով։ Դա խոշոր պտղի ծնունդն է, որպես բարդություն կարող է առաջանալ պրեկլամսիա, արյան զարկերակային գերճնշում հղիության ժամանակ, վաղաժամ ծննդաբերության ռիսկ և այլն։

Լյուդմիլա Բարբակաձե, բ․գ․թ․, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Ա․Խոմասուրիձեի ռեպրոդուկտոլոգիայի ինստիտուտ, Արտամարմնային բեղմնավորման և մարդու վերարտադրողական առողջության կլինիկա, ք․ Թբիլիսի, ՎրաստանԼյուդմիլա Բարբակաձե, բ․գ․թ․, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Ա․Խոմասուրիձեի ռեպրոդուկտոլոգիայի ինստիտուտ, Արտամարմնային բեղմնավորման և մարդու վերարտադրողական առողջության կլինիկա, ք․ Թբիլիսի, Վրաստան

Երևանում էլի եմ եղել։ Ինձ համար շատ հաճելի է  սեփական փորձս գործընկերներիս հետ փոխանակելը։ Իմ զեկույցի շրջանակում խոսել եմ անպտղություն ունեցող բուժառուների մասին, որոնց մոտ ախտորոշված է ՁՊՀ։

Այս համախտանիշը բավականին տարածված է և, ինչպես հայտնի է, առաջացնում է անպտղություն։ Խոսել եմ նաև նորարական մոտեցումների, բուժման ռազմավարության մասին։  

Կարինե Կիրակոսյան, բ․գ․դ., պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ, Աստղիկ ԲԿ, Երևանի պետական բժշկական համալսարանԿարինե Կիրակոսյան, բ․գ․դ., պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ, Աստղիկ ԲԿ, Երևանի պետական բժշկական համալսարան

Տասնամյակներ են անցել ՁՊՀ-ի ախտորոշումից ի վեր, սակայն մինչև օրս այն հանելուկ է մնում։ Եվ այսօր շատ ակտուալ են ո՛չ միայն ախտորոշման, այլև բուժման խնդիրները։ Իմ զեկուցման մեջ անդրադարձել եմ այն խնդրին, թե ինչպես կարելի է մասամբ զերծ մնալ ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանշի առաջացումից՝ արտամարմնային բեղմնավորման ժամանակ, երբ առկա է անպտղություն, ինչպես խուսափել մեծ բարդություններից ու սահմանափակվել, այսպես ասած, փոքր բարդություններով։

Գիտաժողովին ելույթներ ունեցան նաև բ.գ.թ. , պրոֆ. Կարինե Թոխունցը, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը, բժիշկ-մաշկաբան Լիլիթ Գևորգյանը:  

Գիտաժողովին մասնակցում էին բժիշկներ Երևան քաղաքի և հանրապետության մարզերի բուժհաստատություններից: Այն անցավ ակտիվ մասնագիտական քննարկումներով:

 

Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով

Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am

 

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտաժողով «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով
Գիտաժողով «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով

Ս/թ հուլիսի 12-ին «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի, «Ազգային բժշկական պալատի» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիայի» կողմից կազմակերպվել էր...

Իրադարձություններ Հայաստանում
«Տրավմա և վերականգնում» թեմայով գիտաժողով Երևանում
«Տրավմա և վերականգնում» թեմայով գիտաժողով Երևանում

Հուլիսի 2-ին Երևանում կայացավ հայ-ֆրանսիական 3-րդ գիտաժողովը` «Տրավմա և վերականգնում» թեմայով: Այն կազմակերպվել էր Ֆրանսիայի Լիոնի Լե Վինաթիե հոգեբուժական...

«Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով գիտաժողով
«Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով գիտաժողով

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը, «Ազգային բժշկական պալատը» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիան» ներկայացնում են...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս
ԵՊԲՀ. «Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս

«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով»  միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի  համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «Կեսարյան հատման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը. morevmankan.am
Կայացավ «Կեսարյան հատման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը. morevmankan.am

Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...

Իրադարձություններ Հայաստանում
Հրավիրում ենք աշխատանքի անոթային վիրաբույժներին. ajapnyakmc.com
Հրավիրում ենք աշխատանքի անոթային վիրաբույժներին. ajapnyakmc.com

«Աջափնյակ» բժշկական կենտրոնը մրցույթային կարգով աշխատանքի է հրավիրում երիտասարդ և նպատակասլաց անոթային վիրաբուժություն մասնագիտացմամբ բժիշկներին...

«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com
«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը
Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը

2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...

Իրադարձություններ Հայաստանում
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ

Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝  Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին

Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...

Իրադարձություններ Հայաստանում
Հղիություն և տեսողություն. erebunimed.com
Հղիություն և տեսողություն. erebunimed.com

Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...

ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ
ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ