Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստի հագեցած ընթացքը

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստի հագեցած ընթացքը

2023 թ. փետրվարի 9-ին Երևանում կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը:


Նիստի ընթացքում քննարկվեցին մի քանի կարևոր հարցեր, որոնցից էին՝ Հայաստանի բժիշկների 6-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքները, ասոցիացիայի կողմից Արցախում կազմակերպվող բժշկական գործունեությունը, Լաչինի միջանցքի փակման արդյունքում այս պահին դարձել է անհնարին, կրթական և այլ ընթացիկ հարցեր:


Նիստին մասնակցում էին ՀԲԱ Խորհրդի անդամներ՝ Հայաստանի մասնագիտական բժշկական ասոցիացիաների նախագահներ, Գործադիր վարչության անդամներ և հյուրեր:

 

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստի հագեցած ընթացքը


Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ:


«Նիստի օրակարգում ընդգրկված էին  ամռանը նախատեսվող Հայաստանի բժիշկների 6-րդ համագումարի հետ կապված հարցեր, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում մեր՝ բժիշկներիս անելիքները: Որպես Հայաստանի բժշկական հանրույթը ներկայացնող ասոցիացիա մենք արդեն դիմել ենք և՛ Համաշխարհային բժշկական ասոցիացիային, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, նրանցից ստացել ենք համապատասխան արձագանքներ, այդ թվում դատապարտող, որոնք տեղադրված են ՀԲԱ կայքում և ֆեյսբուքյան էջում:  Մենք պետք է պատրաստ լինենք, որ Լաչինի միջանցքը բացվելուն պես տարբեր մասնագիտական խմբերով Արցախ մեկնենք, տեղում ծանոթանանք խնդիրներին, կազմակերպել դրանց լուծումները, որպեսզի ոչ թե հիվանդները գան այստեղ բուժվելու, այլ  հնարավորն իրականացվի տեղում: Դրա համար անհրաժեշտ է նախապատրաստվել, պլանավորել և արդեն ցուցակագրել մասնակիցներին:»
Նիստի ժամանակ առցանց ելույթ ունեցավ նաև Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, ով ներկայացրեց իրավիճակը, լուծման ենթակա և հնարավոր լուծելի խնդիրները: Կարևորվեց նաև Արցախի բնակչության հոգեկան վիճակը, առկա սթրեսածին իրավիճակում:


Ներկայացված խնդիրներից, որը հնարավոր էր կարգավորել, նիստից անմիջապես հետո աշխատանքային կարգով լուծվեց:

 

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստի հագեցած ընթացքը Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստի հագեցած ընթացքը


Նիստում քննարկվեցին նաև


- Արցախում ՀԲԱ ներկայացուց ունենալու հարցը, որը պետք է լինի  ոչ թե Արցախում ապրող, այլ այստեղից գնացած մարդկանցից: Նախատեսվեց միջանցքի բացվելուց անմիջապես հետո Ստեփանակերտում անհրաժեշտ է կազմակերպել ՀԲԱ մասնաճյուղ, որը Արցախի առողջապահության նախարարության հետ կհամակարգի մասնագիտական ասոցիացիաների գործունեությունը տեղում:


- Առողջապահության համընդհանուր ծածկույթի և բժշկական ապահովագրության ներդրման գործընթացում ՀԲԱ ներգրավվածությունը՝ ուղեցույցների և գործելակարգերի մշակման, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման և հետդիպլոմային կրթության ոլորտում որակի բարելավման գործում:

 

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստի հագեցած ընթացքը Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստի հագեցած ընթացքը


- ՀԲԱ առաջիկա համագումարի նախապատրաստումը:


Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի համանախագահ Համբարձում Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը թևակոխում է եզրափակիչ փուլ: Այն տեղի է ունենալու երևանում 2023 թվականի հուլիսի 5-8-ը: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն սփյուռքից, Արցախից: Սկսել ենք ակտիվ կազմակերպչական գործունեություն. կոմիտեի անդամները՝ յուրաքնչյուրն իր ուղղությամբ աշխատանքներ է տանում, սփյուռքում իրազեկում ենք աշխատանքների մասին, որպեսզի սատելիտային սիմպոզիումներում հնարավորին ապահովենք մասնագետների ակտիվ մասնակցությունը (թեզերի մուտքագրումը, ելույթները և այլն):

 

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստի հագեցած ընթացքը


Հայաստանի բժշկական մասնագիտական ասոցիացիաների ղեկավարների  հետ, այս հանդիպման նպատակն է ներկայացնել համագումարի՝ գրանցումների, թեզերի մուտքագրման հետ կապված հարցերը, օգնել, ուղղորդել նրանց, որպեսզի յուրաքանչյուր ասոցիացիա իր կողմից ներկայացնի մասնակիցներին, ապահովի ակտիվ մասնակցությունը միջոցառմանը:  


Համագումարն անցկացվում է  2 տարին մեկ` ընդհանրապես, որի շրջանակում 4 տարին մեկ` Հայաստանում: Դա յուրահատուկ հնարավորություն է` մասնագիտական գիտելիքների, փորձի փոխանակման առումով:


Հոդվածների գրանցման վերջնաժամկետն այս պահին մարտի 31-ն է, բայց, որպես կանոն, այն ճկուն է և կարող է փոխվել` հանգամանքներից կախված:

 

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստի հագեցած ընթացքը Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստի հագեցած ընթացքը


Սատելիտային սիմպոզիումների հարցը կարող ենք փակված համարել, քանի որ մասնակցության մեծ ակտիվություն ունենք 20-ից ավելի կազմակերպությունների, ասոցիացիաների կողմից:


Ակնկալում եմ արդյունավետ համագումար` մեր բոլորի մասնակցությամբ, որովհետև այս համագումարի բովանդակությունն, իրականում, գործընկերությունն է, համագործակցությունը, Հայաստանի և Արցախի առողջապահության զարգացմանը նպաստող նոր ծրագրերի ձեռնարկումը: Հետևաբար, յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը շատ կարևոր է:


Արցախի մասնակցությունն ապահովելու ենք հնարավոր բոլոր եղանակներով: Այս պահին դա կարող է բարդ թվալ, բայց, հույս ունենք, որ մինչև այդ ճանապարհային հաղորդակցությունը կվերականգնվի: Կկիրառենք նաև նախատեսված պլենար դասախոսությունների հեռարձակումը: 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ