Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գիտաժողով՝ նվիրված երկու «հսկաներին»՝ մանկաբուժությանը և ծերաբուժությանը

Գիտաժողով՝ նվիրված երկու «հսկաներին»՝ մանկաբուժությանը և ծերաբուժությանը

Ս/թ նոյեմբերի 18-19-ը ԵՊԲՀ նիստերի դահլիճում կայացավ «Մանկաբուժություն և ծերաբուժություն. բժշկագիտության երկու «հսկաներ», արդի խնդիրները և լուծումները» թեմայով գիտաժողով, որը կազմակերպել էին Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան և ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնը:


Գիտաժողովում ընդգրկված երկու ոլորտները չափազանց կարևոր են, և այսօր առանձնակի ուշադրության կարիք ունեն: Մանկաբուժության մեջ առկա են բազում խնդիրներ, իսկ ծերաբուժությունը դեռ նոր պետք է ձևավորվի որպես ծառայություն: Այդ խնդիրների մասին բարձրաձայնելով՝ գիտաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն հասնել նրան, որ Հայաստանում լուծվեն մանկաբուժության առաջ ծառացած խնդիրները, վերջապես ստեղծվի ծերաբուժության ծառայությունը, գործի որպես բժշկության առանձին և միաժամանակ բազմաբասնագիտական ոլորտ:

 

Արմեն Մուրադյան Արա Բաբլոյան


Երկօրյա գիտաժողովն ընթացավ հագեցած ծրագրով, հնչեցին գիտական բարձր արժեք ունեցող զեկույցներ, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրեցին և թեժ քննարկումների առիթ դարձան: Հրավիրված էին ՀՀ ԱՆ, ԵՊԲՀ, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ ու փորձագետներ։

 

Բացման խոսքով հանդես եկան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բգդ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:

Բանախոսությամբ հանդես եկան Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետները: Բոլոր զեկույցները հետաքրքիր էին, կարևոր, նոր սկզբի հիմք և շեշտադրում, հենված ապացուցողական բժշկության ուղեցույցների վրա:

 

Գիտաժողով՝ նվիրված երկու «հսկաներին»՝ մանկաբուժությանը և ծերաբուժությանը


Գիտաժողովի կազմակերպիչ ՆՀԲՀԱ նախագահ, Թերապևտ, սրտաբան, ծերաբույժ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Թերապևտների եվրասիական ասոցիացիայի պատվավոր անդամ և տարածաշրջանային միության համակարգող, Ծերաբանության և ծերաբուժության հայկական ասոցիացիայի պատվավոր անդամ Լամարա Մանուկյանն  իր խոսքում չափազանց կարևորեց Հայաստանում ծերաբուժությոան ուսումնասիրումը. որպես գիտություն և ծառայության հիմնումը. «Մենք պետք է գիտակցենք, որ ոչ-ոք չի չեղարկել ծերությունը և բոլորս լինելու ենք այդ տարիքում ու կանգնելու ենք այդ բազում խնդիրների առջև, որոնց գրագետ և մասնագիտական լուծումը կարող է տալ ծերաբանը և/կամ ծերաբույժը միջմասնագիտական քննարկման արդյունքում: Այո՛, պետք է հոգ տանել տարեցների մասին, բայց դա պետք է լինի մասնագիտացված»:

 

Լամարա ՄանուկյանՄի քանի հարցով դիմեցինք Լամարա Մանուկյանին:


Ի՞նչով էր հրատապ այսօրվա միջոցառման թեմայի ընտրությունը:


- Վաղուց փայփայում էի Հայաստանում ծերաբուժության ծառայություն հիմնելու միտքը, որը խիստ կարևորում եմ: Ցանկանում ենք ցույց տալ, թե որքան կարևոր է տարեց մարդուն դիտարկելը առանձին տեսանկյունից, հաշվի առնելով ծերացող օրգանիզմի առանձնահատկությունները: Կարծում եմ ընտանեկան բժշկին և տեղամասային թերապևտին դիմելիության 70-80% կազմում են քրոնիկ հիվանդություններով տարեց մարդիկ, որոնց պետք է վարել և հետևել երկարատև: Ցանկանում էի, որ վերջապես ծերաբուժությունը բարձրաձայնվի Հայաստանում, ստեղծվեն անհրաժեշտ ուսումնական և բուժական կենտրոններ, ամբիոններ, ծառայություններ, որոնք կուսումնասիրեն և կշտկեն տարեցների առողջական խնդիրները: Տարեցաբուժությունը կամ ծերաբուժությունը ընդգրկում է բժշկության բոլոր ոլորտները՝ սրտանոթային, թոքային, նյարդահոգեբուժական, միզասեռական, հենաշարժողական, ատամնաբուժական և այլն, քանի որ տարեցտարի բոլոր օրգանները ծերանում են  և անհրաժեշտ է կատարել տարեցների առողջության  համալիր բազմամասնագիտական գնահատում, որից հետո ձևավորվում է անհատական բուժման, երկարաժամկետ հսկողության և վարմաման ծրագիրը, և որը ուղված է կանխարգելելու վաղաժամ ծերությունը և ապահովելու ակտիվ, առողջ երկարակեցություն:

 

Գիտաժողով՝ նվիրված երկու «հսկաներին»՝ մանկաբուժությանը և ծերաբուժությանը


Իմ աշխատանքային 30 տարիների ընթացքում միշտ հետևում եմ, թե ինչպես են մեծահասակները իրենց կյանքի «աշնանամուտին» միայնությունից, սոցիալական մեկուսացումից ընկճախտ ապրում, դառնում ինքնամփոփ, որի հետևանքով  զարգանում է դեպրեսիա և որը նպաստում է նաև սոմատիկ հիվանդությունների սրացմանը կամ զարգացմանը: Եվ այս ամենը հանգեցնում է վաղաժամ ծերացմանը և կայանքի որակի անկմանը: Եվ խոսքս ոչ միայն միայնակ ծերերի մասին է, այլ նաև ընտանիքում ապրող բազմազբաղ հարազատների հետ, որոնք չեն հասցնում պատշաճ ուշադրությում դարձնել իրենց ծերերին: Եթե մենք կարողանում ենք բժշկագիտության նոր մոտեցումներով ավելացնել ապրած տարիները, ապա պետք է ապահովենք տարեցին որակյալ կյանք, որը նշանակում է անկախություն կողմնակի օգնությունից և ինքնասպասարկում, ֆիզիկական և հոգեկան առողջություն, սոցիալական ապահովածություն և ֆինանսական կայունություն, նոր որոշումների կայացում և նպատակների իրականացում, մոտիվացիա և ոգևորվածություն ապրելու և արարելու, պիտանելիության զգացում թե հարազատներին և ընտանիքին, թե պետությանը:  

 

Ի՞նչ է գերիատրիկ համախտանիշը և ինչո՞վ է կարևորված թեման:


Ծերունական համախտանիշների մասին վստահ եմ, որ շատերը չգիտեն: Տարեցների մոտ կան 65 և ավել գերիատրիկ համախտանիշներ, որոնք ձևավորվում են 65 տարեկանից բարձր տարիքում և կոչվում են տարիքով պայմանավոևված կամ տարիքից կախված համախտանիշներ՝ ծերունական ասթենիա, ընկնելու համախտանիշ, մկանային զանգվածի, ուժի և ֆունկցիայի նվազում, տեսողության և լսողության խանգարումներ, օստեոպորոզ, անմիզապահություն, կղանքի հետ կապված խնդիրներ, ճանաչողական ֆունկցիայի և քնի խանգարումներ, դեմենցիա, քրոնիկական ցավ և այլն: Կան հիվանդություններ, որոնք ծերունական հասակում այյլ կերպ են ընթանում, օրինակ, զարկերակային գերճնշումը, որը կարող է ձեռք բերվել երիտասարդ կամ միջին տարիքում, բայց 65 տարեկանից հետո փոխում է իր բնույթը՝ բարձրանում է միայն սիստոլիկ ճնշումը, իսկ դիաստոլիկը նվազում անոթների կարծրացման պատճարով, ինչն բժիշկները  անվանում են մեկուսացված սիստոլիկ զարկերակային գերճնշում:

 

Եվ դրանից անտեղյակ տարեցը վախենում է հակահիպերտենզիվ դեղորայք ընդունել, քանի որ դիաստոլիկ ճնշումը ցածր է: Եվ այս ամենը պետք ամփոփել, ստեզծել ուղեցույցներ և մատուցել առաջնային օղակի բժիշկներին, որպիսզի ճիշտ և գրագետ աշխատեն տարեցների հետ:

 

Գիտաժողով՝ նվիրված երկու «հսկաներին»՝ մանկաբուժությանը և ծերաբուժությանը Գիտաժողով՝ նվիրված երկու «հսկաներին»՝ մանկաբուժությանը և ծերաբուժությանը


Ինչո՞վ կկիսվեք ընթերցող բժիշկների հետ այսօրվա միջոցառման մասին:


Գիտաժողովի ուղղությունները ընտրեցի ծերաբուժությունը և մանկաբուժությունը, որովհետև միշտ համարել եմ, որ երկրի դեմքը երեխաներն են և մեծերը, իրենց սոցիալ-առողջական վիճակը, և կարևոր է, թե երկիրն ինչպես է վերաբերվում և հոգ տանում իր երեխաների և մեծերի մասին:


Ցանկացա միացնել կյանքի սկիզբը և ավարտը՝ որպես «հսկաներ», որովհետև այդ երկու ոլորտներում էլ խնդիրները չափազանց շատ են: Առաջինում խնդիրների սկսված, կիսով ընդհատված լուծումներ են, երկրորդում՝ չավարտված, չսկսված լուծումներ, որովհետև դեռևս չենք սկսել զբաղվել դրանցով: Հուսով գիտաժողովի ընոացքում շատ հարցերի պատասխաններ տրվեցին երեխաների և մեծահասակների հետ աշխատող բժիշկներին:


Կարինե ՍիմոնյանԶրուցեցինք նաև գիտաժողովի համակազմակերպիչ Մ. Հերացու անվան ԵԲՊՀ մանկաբուժութան թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկաբուժական թիվ 1 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Սիմոնյանի հետ:


Ինչո՞վ էր հրատապ այսօրվա միջոցառման թեմայի ընտրությունը` կապված մանկաբուժության հետ:


Գիտաժողովն ընթանում է մեր հարազատ համալսարանի պատերի ներսում: Մեր համալսարանն արդեն 100 տարեկան է և միշտ եղել է ու կլինի ԵրևանիՄխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ ժամանակակի՛ց, ուսուցման կարևոր օջախ:


Գիտաժողովում ներկայացնելու համար վերցվել էին բնակչության 2 ամենախոցելի խմբերը՝ երեխաները և տարեցները: Բարձրացրել ենք մանկաբուժության ամենաարդիական հարցեր՝ նորածինների հիվանդություններ, ինչպիսիք են՝ նորածնի հեմոռագիկ հիվանդությունը, աչքի, քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունները, արյան հիվանդությունները, մետաբոլիկ խանգարումները:


Ինչպիսի՞ն կգնահատեք մանկաբուժության ոլորտն այսօր, ի՞նչ զարգացումներ և նորարարություններ կան մեզ մոտ` Հայաստանում:


Իմ ելույթում ներգրավել եմ հեմոռագիկ խնդիրը. նորածնային շրջանում՝ ամենաբարդ ադապտացիոն շրջանն է: Երեխան ներարգանդային կյանքում ամեն ինչ ստացել է պատրաստի, իսկ ծննդից հետո՝ շրջապատված տարբեր միկրոօրգանիզմներով, այդ ինքնուրույն պետք է ձեռք բերի: Այդ շրջանում նորածնի օրգան-համակարգերի ֆիզիոլոգիական հեմոստազի պատճառով հաճախ առկա է վիտամին K-ի անբավարարություն և արյան մակարդելիության գործոնի պակաս: Նրանք հակված են արյունահոսության, և կարող է զարգանալ նորածնի հեմոռագիկ հիվանդություն կամ վիտամին K-ի դեֆիցիտային կոագուլոպաթիա: Այդ պատճառով շեշտադրվում է վիտամին K-ի կանխարգելիչ նշանակումը:


Գիտաժողովի ընթացքում զրուցեցինք բանախոսների հետ, որոնք իրենց զեկույցներում բարձրաձայնեցին արդի բժշկության հրատապ խնդիրներ:


Յուլիա Կոտովսկայա,Յուլիա Կոտովսկայա, գերիատր, բարձրագույն որակավորման սրտաբան, բ.գ.դ., պրոֆեսոր, Ռուսաստանի Գերոնտոլոգիայի գիտահետազոտական և կլինիկական կենտրոնի փոխտնօրեն, Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան


Զարկերակային գերճնշումը բարձր տարիքային խմբերում. ի՞նչ հարցերի պատասխաններ տրվեցին Ձեր ելույթում:


-Իմ ելույթում աշխատել եմ կարևորել մեծ տարիքի բուժառուների զարկերակային ճնշման վերահսկումը և ճիշտ մոտեցումն այդ խնդրին, քանի որ հիպերտոնիան հանդիսանում է որպես սիրտ-անոթային պատահարնների բարձր ռիսկի գործոն: Բայց ունենք նաև տվյալներ, որ տարեց բուժառուների մոտ զարկերակային բարձր ճնշումը կարող է ունենալ պաշտպանական նշանակություն: Այդ պատճառով անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել, չխախտել հիվանդի կյանքի որակը, բայց և առավելագույն պաշտպանել նրան տարբեր բարդություններից:


Աշխատեցի լսարանին փոխանցել այն միտքը, որ ոչ թե տարիքն է որոշում զարկերակային գերճնշման բուժման մեր մոտեցումը, այլ ծերունական ասթենիայի ախտանիշի առկայությունը, հիվանդի պահպանվածությունը, նրա կոմորբիդությունը, ինքն իրեն սպասարկելու կարողությունը: Եթե դեռևս լուրջ խնդիրներ չունեցող բուժառուի մոտ խիստ կարևոր է հասնել անհրաժեշտ զարկերակային ճնշման թիրախային թվերին, ապա հնարավոր է, որ այն բուժառուներին, որոնք արդեն իրենց կյանքի ավարտին են մոտենում, մենք պետք է այդքան խստապահանջ չլինենք:

 

Յուլիա Կոտովսկայա,


Ի՞նչ ասել է տարեցների կոմորբիտ հիվանդություն ու բուժման ինչ հիմնական առանձնահատկություններ կնշեք:


Տարեց հասակում միշտ առկա է միաժամանակ մի քանի հիվանդություն: Եվ մենք չենք կարող կուրորեն հետևել այսօրվա նույնիսկ ամենալավ կլինիկական ուղեցույցներին: Հակառակ դեպքում ծեր բուժառուն ստիպված կլինի օգտագործել  մոտ 20 դեղամիջոց: Եթե բոլոր ուղեցույցային հրահանգները ծեր հիվանդի մոտ օգտագործենք՝ դա մեծ ծանրաբեռնվածություն կլինի նրա համար և շատ վտանգավոր:


Այդ պատճառով պետք է հասկանալ, թե առաջին հերթին ո՞ր հիվանդությունը կամ վիճակն է ավելի ուշադրության արժանի, հաշվի առնել բուժառուի կյանքի որակը, ինքնուրույն ապրելու հնարավորությունը: Կյանքին վտանգ են ներկայացնում շատ հիվանդություններ, և պետք է կշռադատված կերպով հսկենք հիպերտոնիան, բուժենք սրտի իշեմիկ հիվանդությունը, ընտրենք կարևոր դեղորայքը՝ ամենանվազագույնի հասցնելով ընդունվող դեղերի քանակը:


Կախա ՎաճարաձեԿախա Վաճարաձե, թոքաբան, բ.գ.դ., պրոֆեսոր, ԹՊԲՀ թոքաբանության բաժանմունքի ղեկավար, Վրաստանի տուբերկուլոզի և թոքերի հիվանդությունների կենտրոնի բաժնի վարիչ, Վրաստանի Ռեսպիրատոր ասոցիացիայի նախագահ, Ռեսպիռատոր բժիշկների անդրկովկասյան լիգայի նախագահ, Վրաստանի Բրոնխոլոգների և թոքաբանների ասոցիացիայի հիմնադիր, Վրաստանի Ֆթիզիատրների և թոքաբանների ասոցիացիայի խորհրդի անդամ, Վրաստանի Կրծքային վիրաբույժների ասոցիացիայի համահիմնադիր, բժշկության ոլորտում ազգային մրցանակի դափնեկիր


Ինչպիսի՞ն են ընթացիկ վտանգները՝ կապված սեզոնային վարակների հետ, ի՞նչ վարակներ են ներկայում գերիշխում և ի՞նչ բարդություններով են հղի:


- Ռեսպիրատոր հիվանդությունները կազմում են բոլոր վարակիչ հիվանդությունների 80-90 տոկոսը: Մի քանի տարի առաջ դրանք չէին համարվում ծանր հիվանդություններ և 7-14 օրվա ընթացքում բուժվում էին: Այժմ շատ բան է փոխվել, նոր շտամներ են ի հայտ եկել, այդ թվում` քովիդ-19-ը, և դրա հետ կապված փոխվել է նաև վիրուսային վարակների նկատմամբ վերաբերմունքը:


Վիրուսային վարակներն այսօր անհաղթահարելի խնդիր է համարվում, մահացությունը շատ բարձր է, և այս գիտաժողովը փորձում է ևս մեկ քայլ անել խնդրի լուծման համար:


Բուժման նոր մեթոդներ են անհրաժեշտ, որովհետև հակավիրուսային դեղերը նախկինում այդքան էլ ընդունված չէին, և այս 30 տարիներին նորերը գրեթե չեն ավելացել: Հիմնական դերը թողնված է իմունիտետին: Մինչդեռ իմունիտետի բարձրացման համար անհրաժեշտ են հակավիրուսային և իմունոխթանիչ դեղեր, որպեսզի վիրուսի ներթափանցումը չուղեկցվի բարդություններով և բակտերիալ վարակի միացումով՝ բրոնխիտի, թոքաբորբի տեսքով:


Աշխարհում ամեն բան փոխվում է, և այժմ գլոբալ խնդիր է դարձել դեղակայունությունը ո՛չ միայն հակաբիոտիկների, այլ նաև տարբեր օբստրուկտիվ և ոչ օբստրուկտիվ ռեսպիրատոր հիվանդությունների նկատմամբ, այդ թվում նաև՝ վիրուսի:


Վիրուսները երբեմն փոխվում են, ինչպես, օրինակ` կորոնավիրուսի դեպքում , որը դարերով կար մեր կողքին, ամբողջ վիրուսային հիվանդություների 10 -15 տոկոսն էր կազմում, սակայն վերջին 2 տարում հայտնվեց նոր տեսակով, փոխված, 7 միլիոն կյանք խլեց աշխարհում:

 

Գիտաժողով՝ նվիրված երկու «հսկաներին»՝ մանկաբուժությանը և ծերաբուժությանը


Կա՞ն տուբերկուլոզի բուժման նորագույն մոտեցումներ, ինչո՞վ է ներկայում վարակն առանձնահատուկ:


Տուբերկուլոզը մահացության առումով վարակների մեջ գտնվում է առաջին տեղում: Ամեն տարի աշխարհում տուբերկուլոզից մահանում է 1,5-2 միլիոն մարդ, վարակվում` 10 միլիոն մարդ, սակայն մարդկանց 1/3-ը տեղյակ չէ, որ վարակված է:


Իմ զեկույցներից մեկը նվիրված էր այդ խնդրին, որտեղ կիսվել եմ իմ ձեռքբերումերով, մոտեցումներով:


Տուբերկուլոզի հարցում նույնպես կարևոր խնդիր է դեղակայունությունը: Այս հիվանդության դեմ վերջին դեղերը ներդրվել են 60 տարի առաջ: Վերջերս ընդունվել են նոր դեղեր, որոնք մեծ դեր խաղացին կայուն տուբերկուլոզի բուժման գործընթացում: Եթե սովորական տուբերկուլոզի բուժման համար միջինը 6 ամիս է պահանջվում և բուժվում են հիվանդների 80-82 տոկոսը, ապա կայուն դեպքերում 1,5-2 տարի է, բուժվում են 50-60 տոկոսը:


Դմիտրի ԲուտկոԴմիտրի Բուտկո, նյարդաբան, վերականգնողաբան, բ.գ.դ., պրոֆեսոր, Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական համալսարանի բժշկական վերականգնողական և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ, Սանկտ-Պետերբուրգի «Մարիինսկու ամբուլատորիայի» գլխավոր բժիշկ, Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի խորհրդական


Ցավի կառավարման ոլորտում ի՞նչ նվաճումների մասին եք կիսվել գիտաժողովին:


Ներկայում քրոնիկ ցավը կարելի է առանձնացնել ոչ թե որպես ախտանիշ, այլ որպես առանձին հիվանդություն, և դրան վերաբերվել նոր մոտեցումներով: Կան լուրջ նվաճումներ, բժշկական նոր տեխնոլոգիաներ, որոնք ի հայտ են եկել ցավի բուժման ոլորտում:

 

Դրանցից է էքստրակորպորալ հարվածային թերապիան, որը բարձր հաճախականության լազերային ճառագայթում է:

 

Օգտագործվում է նաև մագնիսաթերապիան, և, իհարկե, ոչստերոիդ հկաբորբոքային դեղամիջոցները,  խոնդրոպրոտեկտորները:

 

Դրանց կարելի է ավելացնել նաև հակադեպրեսանտները և հակակոնվուլսանտները:


Այս գիտաժողովի նպատակն ր, որ կարողանանք օգնել, պացիենտի աչքերում հույսի շող վառել: Դա առավել կարևոր է, երբ խնդիրը վերաբերվում է երեխաներին և տարեցներին:


Եվգենի ԱվերինԵվգենի Ավերին, թերապևտ, սրտաբան, բ.գ.դ., պրոֆեսոր, Ռուսական բնագիտության ակադեմիայի թղթակից անդամ, Գերմանիայում “Paulmik GmbH” ուսումնական կենտրոնի տնօրեն, Բժիշկների թվային ուսուցման միջազգային փորձագետների խորհրդի անդամ, Ռուսական գիտությունների ակադեմիայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի տեղային էթիկայի կոմիտեի անդամ, «Որակյալ բժշկական տեխնոլոգիաներ» ասոցիացիայի նախագահ


Որո՞նք են հիպոկալեմիայի բուժման վերջին տարիների դասերը, և ի՞նչ փոխանցեցիք լսարանին:


Վերջին տասը տարում էլեկտրոլիտային խանգարումների խնդրի մեծ վերանայում է կատարվել: Եթե մեր գործընկերները՝ անեսթեզիոլոգները և ռեանիմատոլոգներն այդ խնդրին առնչվում են մշտապես, ապա ամբուլատոր աշխատանքում թերապևտի համար դա նորություն է: Նրանք, եթե անգամ վերցնում են նման հետազոտություններ, չգիտեն իրենց հետագա քայլերը:

 

Այդ պատճառով, երբ քովիդ համավարակի ժամանակ խնդիր կար դիսկալեմիայի, որը մահացության մեծ վտանգ էր ներկայացնում, տարբեր ուղեցույցներում որպես առաջնային խնդիր բարձրացվեց:


Կալիումի ստորին սահմանը 3,5 մմոլ/լ է, բայց մահացությունն սկսում է աճել արդեն 4,0-ից ցածր դեպքում: Այդ պատճառով, համաձայն բոլոր ժամանակակից ուղեցույցների, երբ կալիումը ցածր է 4,0 մմոլ/լ, արդեն պետք է կարգավորել այն, կանխելու կյանքին սպառնացող բարդությունները:


Քանի որ ամբուլատոր պայմաններում հնարավոր չէ կալիումի մակարդակը բարձրացնել ն/ե ներարկումներով, պետք է մտածել, թե ինչպես դա իրականացնել: Հարկ է հաշվի առնել նաև, որ բուժառուի մոտ կարող են լինել շաքարախտ, մետաբոլիկ համախտանիշ, զարկերակային գերճնշում, ով ընդունում է դիուրետիկներ, հորմոնալ դեղեր, հակաբիոտիկներ, և այդ դեպքում հիպոկալեմիայի վտանգն աճում է մի քանի անգամ: Այն կանխարգելելու համար պետք է նշանակվի կալի պահպանող թերապիա 3-12 ամիս:

 

Եվգենի Ավերին


Ինչո՞վ են վտանգավոր զարկերակային գերՃնշումը տարեց կոմորբիտ հիվանդի մոտ, ի՞նչ առանձնահատուկ մոտեցում կա:


Տարեց հիվանդների ճնշման վերահսկումը բավականին բարդ է, քանի որ սիստոլիկ ճնշումը շատ բարձր է, իսկ դիաստոլիկը` ցածր: Հաջորդ բարդությունը՝ կյանքի ընթացքում նրա ձեռք բերած ուղեկցող հիվանդություններն են, ինչը կոչվում է կոմորբիդ վիճակ: Այստեղ պետք է հավասարակշռություն գտնել ընդունվող դեղերի քանակի և թերապիայի արդյունավետության ու անվտանգության միջև:


Օրգանիզմը երկար տարիների ընթացքում հարմարվում է զարկերակային բարձր ճնշմանը, և այն միանգամից իջեցնել հնարավոր չէ: Անհրաժեշտ է աստիճանաբար իջեցում՝ նախ սիստոլիկը մինչև 150, եթե սկսում է գլխապտույտ, թուլություն, պետք է կանգ առնել 1-2 ամիս, մինչև բուժառուն հարմարվի այդ ճնշմանը, նոր միայն շարունակել ճնշումն իջեցնել:


 Սամվել Հովհաննիսյան,Սամվել Հովհաննիսյան, ԱԱԻ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ


Որպես ընտանեկան բժիշկ ինչպե՞ս եք գնահատում մանկաբուժության և ծերաբուժության կարևոր խնդիրներն ամբուլատոր օղակում:


Խնդրահարույց վիճակում կարևոր է նախ` երեխաների և տարեցների բուժումը, որովհետև նրանք չեն կարող իրենք իրենց խնամել, ապահովել անհրաժեշտով…
Սակայն, եթե երեխաների խնդիրները մեր երկրում միշտ ուշադրության կենտրոնում է եղել, նույնը չի կարելի ասել տարեցների մասին, որոնք ինչ-որ տեղ անտեսվել են:


Դա սխալ է, որովհետև երկրագնդի բնակչությունը ծերանում է, ինչի հետ մեկտեղ խնդիրներ են առաջանում նաև հիվանդացության հետ կապված: Եթե երիտասարդը մեկ հիվանդություն ունի, տարեցն ունի մի քանիսը: Ընդ որում, տարիքի հետ բարդանում է նաև դրանց բուժման խնդիրը, որովհետև դանդաղում է նյութափոխանակությունը: Այդ պատճառով կիսով չափ հարկ է պակասեցնել մեծահասակների դեղաչափերը: Այս բոլոր պատճառներով տարեցներին անհրաժեշտ է ուշադության արժանացնել:


Մեր ամբիոնում վերապատրաստման մեկ շաբաթյա ցիկլ է անցկացվում` նվիրված տարեցների բժշկությանը: Կլինիկական օրդիանատուրայի մեջ ևս այդ ցիկլը կա: Օրդինատորները, վերապատրաստվողները, ընտանեկան բժիշկները բավականին հետաքրքրված են այդ թեմայով, քանի որ իրենց դիմում են մեծ թվով տարեցներ: Հատկապես ընտանեկան բժշկության համար դա խիստ կարևոր է, որովհետև, եթե երիտասարդ հասակում կանխարգելվեն այդ հիվանդությունները՝ տարեցն ավելի առողջ կլինի:


Էդուարդ ՆազարեթյանԷդուարդ Նազարեթյան, բ.գ.դ., ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր


Բժշկությունն աքսիոմա չէ, այն զարգանում է: Դեռ դարեր առաջ է ասվել. «Դեպի աստղեր տանող ճանապարհը խորդուբորդ է». դա նաև բժշկությանն է վերաբերվում: Մենք մինչև այսօր դեռ որոնումների մեջ ենք: Հիվանդությունների 20 տարի առաջվա և այսօրվա բուժումը խիստ տարբերվում են միմյանցից:


Եթե չլինեն գիտաժողովները, միջազգային շփումները, բուժման հարցերը կմնան անցյալի մակարդակին: Բուժման միջազգային սխեմաները ևս փոփոխվում են ամեն տարի, քանի որ մարդն անճանաչելի է, Աստված մարդուն ստեղծել է կատարյալ, և քանի որ կատարյալ է՝ նրա պաշտպանական մեխանիզմներն անհասկանալի են:


Եթե մինչև այժմ փորձում էինք հիվանդին միայն ֆիզիկական մեթոդներով բուժել, այսօր արդեն հոգևոր ոլորտն է հաշվի առնվում, և շատ հիվանդություններ բուժում են հոգեթերապևտները:


Մանկաբույժի և գերիատրի ծառայությունները սերտ կապակցված են միմյանց հետ: Երեխայի դաստիարակությունը, հիվանդությունների կանխարգելումը ճիշտ կազմակերպելու պայմաններում միայն կունենանք առողջ սերունդ, առողջ ծերություն:
Բժիշկն իր պարտականությունը պետք է կատարի ինչպես զինվորը`ռազմադաշտում:


Ալեքսանդր Հարությունով,Ալեքսանդր Հարությունով, թերապևտ, սրտաբան, բ.գ.դ., Եվրասիական թերապևտների ասոցիացիայի փոխնախագահ, Ղազախստանի ազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ ԱԱԻ սրտաբանության ամբիոնի հրավիրված պրոֆեսոր


Ինչպե՞ս կառավարել բակտերիալ վարակները տարբեր տարիքային խմբերում:


Աշխարհը գնում է ոչ միայն նոր հակբիոտիկների, այլ նաև նոր սպիտակուցների մշակման, ստեղծման ճանապարհով: Օրինակ, PIyC սպիտակուցն ընդունակ է պայքարել բակտրերիալ վարակի դեմ: Բայց այդ նոր պատրաստուկների ստեղծման գործընթացը դանդաղ է: Այդ պատճառով ամենակարևորն է՝ սովորել առանձնացնել բուժառուների հատուկ խումբ և մասնագիտորեն ճիշտ օգտագործել կոնկրետ հակաբիոտիկներն այդ կոնկրետ խմբում:

 

Ալեքսանդր_Հարությունով


Հակաբիոտիկը չի նշանակվում բոլորին, կա հատուկ խումբ, որը տարբերվում է այլ բուժառուներից, և այդ խումբը պետք է ստանա այդ հատուկ հակաբիոտիկը: Դա ոչ այնքան առկա բակտերիայի տեսակից է կախված, որքան` ուղեկցող հիվանդություններից:


Եվ բուժառուի այդ ֆենոտիպացումն այսօր համարվում է գլխավորը` հակաբիոտիկների կայունության վտանգը նվազեցնելու գլոբալ խնդրում:


Իգոր ԲակուլինԻգոր Բակուլին, թերապևտ, գաստրոէնտերոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր, Ի.Ի. Մեչնիկովի անվան ԲԿԴՊԲ ՈՒՀ «Հյուսիս-արևմտյան պետական բժշկական համալսարանի» բուժական ֆակուլտետի դեկան, Ս.Մ. Ռիսսայի անվան ներքին հիվանդությունների, գաստրոէնտերոլոգիայի և դիետոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԴ Հյուսիս-արևմտյան դաշնային շրջանի (NWFD) գլխավոր թերապևտ, ՌԴ վաստակավոր բժիշկ, «Հյուսիս-Արևմուտք» գաստրոէնտերոլոգների և լյարդաբանների միության միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ


Ի՞նչ է կլոստրիդիալ վարակը, և ի՞նչ կարևոր տեղեկատվությամբ եք կիսվել մասնագետների հետ:


Այսօր հնչած տեղեկատվությունը հիմնականում մի քանի մասերից է կազմված. առաջինը խնդրի արդիականությունն է. խոսվում էր կլոստրիդիալ վարակի ռիսկի գործոնի մասին և, ինչը շատ կարևոր է, առաձնացվեց  65 տարեկանն անց բուժառուների խումբը:

 

Հաջորդը, գուցե ամենակարևորը, հակաբակտերիալ թերապիա ստացողներն են: Երրորդ խումբը այն մարդիկ են, որոնք ուղեկցող հիվանդությունների համար կարող են ստանալ դեղեր և դրանք կարող են լինել ռիսկային բարձր տարիքային խմբերի համար, ինչպիսին են, օրինակ՝ պրոտոնային պոմպի պաշարիչները, գլյուկոկորտիկոիդներ, ոչ ստերոիդային հակաբորբոքիչներ, որոնք լայնորեն օգտագործվում են տարեցների խմբում: Եվ, ի վերջո, բուժառուներ, որոնք կարող են ունենալ այս կամ այն հիվանդության նախատրամադրվածություն կամ վտանգ՝ աղիների և այլն:


Հաջորդը, որը շեշտվեց, դա հասցեական ախտորոշիչ թեստերն էին: Մեր մոտեցումն այն է, որ պետք է կատարել կղանքի հետազոտություն ո՛չ միայն հայտնի կլոստրիդիալ վարակի Ա և Բ տոքսինների, նաև այլ հարուցչների հակագենների հայտնաբերման կապակցությամբ: Քննարկեցինք աղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ կոլոնոսկոպիայի դերը, կլինիկական պատկերը, բուժման և կանխարգելման հարցեր:


Կարծում ենք, որ կարևոր է հետագայում ներդնել կանխարգելիչ միջոցառումներ հակաբակտերիալ դեղերի ժամանակ և հետո: Այստեղ առանձնակի տեղ ենք հատկացնում պրոբիոտիկներին, պրեբիոտիկներին կամ կոմբինացված դեղերին՝ սիմբիոտիկներին: Ապացուցողական բժշկության տեսակետից, բուժման նոր մոտեցումները և վերը նշված դեղմիջոցների օգտագործումը կարող են նվազեցնել կլոստրիդիալ վարակի վտանգները:

 

Գիտաժողով՝ նվիրված երկու «հսկաներին»՝ մանկաբուժությանը և ծերաբուժությանը Գիտաժողով՝ նվիրված երկու «հսկաներին»՝ մանկաբուժությանը և ծերաբուժությանը


Իգոր Իգնատուշչենկո, Post Modern Technology-ի գործադիր տնօրեն, «MEDIALOG» բժշկական տեղեկատվական համակարգերի արտադրող և ռուսական շուկայի առաջատար    


Ի՞նր տեղ ունեն բժշկական տեղեկատվական համակարգերն արդի բժշկության մեջ:


Բուժման բարձր որակը և բուժհաստատության արդյունավետ կառավարումն անհնար է առանց միասնական տեղեկատվական համակարգի կիրառման և բիզնես գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացների առանցքային մասնակիցների համար մենք պատրաստել ենք համապարփակ և հասկանալի լուծումներ։ MEDIALOG-ը թույլ է տալիս ցանկացած մակարդակի և մասշտաբի բժշկական հաստատության համալիր ավտոմատացում: Մեր լուծումների հիմքը MEDIALOG բժշկական տեղեկատվական համակարգն է, որը մշակվել է ժամանակակից կլինիկայի և հիվանդանոցի առջև ծառացած բժշկական և կառավարման խնդիրների համալիր լուծման համար: Այսօր, համակարգի շահագործման և զարգացման երկարամյա փորձի շնորհիվ, մենք կարող ենք առաջարկել լայնածավալ և բաց արտադրանքների ամբողջական փաթեթ: Ճկունություն, ֆունկցիոնալ ամբողջականություն և մասշտաբայնություն. ահա թե ինչով է տարբերվում MEDIALOG-ը այլ տեղեկատվական համակարգերից:

 

Համակարգի ճշգրտվածության և մոդուլյարության շնորհիվ հաճախորդը հնարավորություն ունի ավտոմատացնել բժշկական հաստատության բոլոր բաժանմունքներում տեղի ունեցող բոլոր գործընթացները: Տեղեկատվական համակարգի բոլոր մոդուլները աշխատում են մեկ տվյալների միջավայրում, մինչդեռ յուրաքանչյուր մոդուլ պատասխանատու է որոշակի ֆունկցիոնալության համար և կարելի է գնել առանձին, ուստի համակարգը կմեծանա կլինիկայի աճով կամ դրա ավտոմատացման առաջադրանքների ընդլայնմամբ:


Պետք է նշեմ, որ վերջերս Հայաստանում բացվել է MEDIALOG տեղեկատվական համակարգերի ներկայացուցչությունը, որի ղեկավարն է Կարեն Խաչատուրյանը, և մենք սիրով պատրաստ ենք աշխատել և համագործակցել մեր հայ գործընկերների, բուժհիմնարկների և բժիշկների հետ:

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիություն և տեսողություն. erebunimed.com
Հղիություն և տեսողություն. erebunimed.com

Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...

ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ
ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում...

Իրադարձություններ Հայաստանում
Հոգեկան առողջության կոալիցիան ամփոփում է 2023թ․
Հոգեկան առողջության կոալիցիան ամփոփում է 2023թ․

Օրերս Երևանում կայացել է հոգեկան առողջության կոալիցիայի ամփոփիչ հանդիպումը։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ասել է, որ կոալիցիան ստեղծվել է...

Իրադարձություններ Հայաստանում
«Դիագնոստիկա» ԲԿ-ում տեղի ունեցավ պոզիտրոն էմիսիոն ԿՏ բաժանմունքի հանդիսավոր բացումը. med-practic.com
«Դիագնոստիկա» ԲԿ-ում տեղի ունեցավ պոզիտրոն էմիսիոն ԿՏ բաժանմունքի հանդիսավոր բացումը. med-practic.com

Ս/թ դեկտեմբերի 15-ին վերանորոգված և սարքերով վերահագեցած «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ թվային պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի հանդիսավոր բացումը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Անցկացվել է «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» գիտաժողովը
ԵՊԲՀ. Անցկացվել է «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» գիտաժողովը

Անցած շաբաթ ևս մեկ միջոցառում տեղի ունեցավ: Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան ԵՊԲՀ-ի հետ համատեղ անցկացրեց «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել
ԵՊԲՀ. Դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել

Երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին: Ստոմատոլոգիական ֆակուլտետի կլինիկական օրդինատորների համար...

Իրադարձություններ Հայաստանում
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը նոր տնօրեն ունի. morevmankan.am
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը նոր տնօրեն ունի. morevmankan.am

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի որոշմամբ ս․թ․ դեկտեմբերի 11-ին կենտրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել Դավիթ Մելիք-Նուբարյանը...

Իրադարձություններ Հայաստանում
Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am
Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը
Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը

Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը։ Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` նվիրված գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին
ՀՀ ԱՆ. Համաժողով` նվիրված գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին

Մաշկի բնածին գենետիկ հիվանդությունների խմբի` Գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին նվիրված «Բուժմիություն» առաջին հայ-ռուսական համաժողովը մեկնարկել է...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ