Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Հակամանրէային դեղերի հանդեպ կայունությունը 2050-ին կարող է 10 մլն մահվան պատճառ դառնալ. Հայաստանում մեկնարկել է իրազեկման շաբաթը

Հակամանրէային դեղերի հանդեպ կայունությունը 2050-ին կարող է 10 մլն մահվան պատճառ դառնալ. Հայաստանում մեկնարկել է իրազեկման շաբաթը

Հակաբիոտիկների անտեղի, սխալ, առանց բժշկի թույլտվության կիրառման բացասական հետևանքների մասին բարձրաձայնելու, հանրության լայն շրջանակի տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով նոյեմբերի 18-ին Հայաստանում մեկնարկում է հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի իրազեկման շաբաթը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսին ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանն ասաց՝ ներկայումս համաշխարհային առողջապահության լրջագույն խնդիրներից մեկը հակամանրէային դեղերի հանդեպ կայունության զարգացումն է, ինչի  կանխարգելման հարցը պահանջում է պետական մարմինների և հանրության ակտիվ մասնակցությունը: 

 

Հենց դրան  է ուղղված լինելու իրազեկման շաբաթը:

«Ամբողջ տարվա ընթացքում պետք է հիշել, որ հակամանրէային դեղերը՝ մասնավորապես հակաբիոտիկները, չեն հանդիսանում կանխարգելիչ, վիրուսների դեմ պայքարող դեղեր: Հակաբիոտիկները կիրառվում են միայն ապացուցված և  փաստացի հիմք ունենալով: Հակաբակտերիալ բուժումը նշանակում են միայն  այն դեպքում, եթե առկա է բակտերիա, ծագման  ինֆեկցիա»,-շեշտեց նա:

Խաչատրյանի խոսքով՝ իրազեկման շաբաթի նպատակը մարդկանց զգոնությունը բարձրացնելն է: «Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ հակամանրէային դեղերի հանդեպ կայունությունը միայն սպառնալիք չէ ապագա սերնդի համար: Այն  սպառնալիք է բոլոր երկրների համար նաև ներկայում: Ըստ կանխատեսումների՝ 2050 թվականին կհաստատվի 10 մլն մահ՝ պայմանավորված հակամանրէային դեղերի հանդեպ կայունությամբ: Ե՛վ բուժաշխատողների, և՛ առողջապահության կազմակերպիչների, և՛ քաղաքացիների համար շատ կարևոր է  լինել պատասխանատու իրենց կյանքի, առողջության նկատմամբ. լսել բժշկի հրահանգները, չընդհատել, չփոփոխել դրանք:  Բոլոր վիրուսային հիվանդությունների դեպքում, երբ կա ջերմության բարձրացում, պետք է հիշել, որ հակաբիոտիկը չի  հանդիսանում ջերմիջեցնող»,-ընդգծեց մասնագետը:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանի խոսքով՝ եթե 20-րդ դարի սկզբին հակաբիոտիկների ստեղծումը նպաստեց բակտերիալ վարակների բուժման արդյունավետության բարձրացմանը, ինչը բերեց կյանքի տևողության երկարացման, ապա այժմ այդ ձեռքբերումը կորցնելու խնդրի կա: «Հիվանդությունները տարբեր են և կարող են պայմանավորված լինել վիրուսներով, բակտերիաներով, սնկերով, և դրանցից յուրաքանչյուրն ունի բուժման իր մոտեցումը: Վիրուսով պայմանավորված հիվանդություններն անհրաժեշտության դեպքում բուժվում են հակավիրուսային դեղամիջոցներով կամ ամոքիչ միջոցներով, սնկային հիվանդությունները՝ հակասնկային միջոցներով, իսկ բակտերիալ վարակների հաստատման պարագայում բուժվում են հակաբակտերիալ միջոցներով: Հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացումը մեծ ռիսկ է և բարդացնում է հիվանդությունների ընթացքը, երկարացնում է բուժման տևողությունը, ներհիվանդանոցային վարակների ռիսկեր են առաջացնում, որոնք դժվարությամբ են վերահսկվում»,-շեշտեց նա:

Ստեփանյանը հավելեց՝ հակաբիոտիկներ այլևս չեն սինթեզվում, նոր  հակաբիոտիկների արտադրություն, փնտրտուք այլևս չկա, և ամբողջ աշխարհը կանգնած է անգամ պահուստային հակաբիոտիկները կորցնելու խնդրի առաջ:

 

«Խնդիրներից մեկն ինքնաբուժությամբ զբաղվելն է: Երբեմն սուր շնչառական վարակի դեպքում մարդիկ դիմում են դեղատնային օղակ, ձեռք են բերում հակաբակտերիալ դեղամիջոց, խմում են ոչ ճիշտ դեղաչափով և կլինիկական ախտանիշներն անցնելուց հետո դադարեցնում են խմելը: Այն հարուցիչը, որը քաղաքացին ունի, շատ արագ կայունություն է ձեռք բերում տվյալ հակաբիոտիկի նկատմամբ: Դրա հետևանքով վարակելիության տևողությունն է երկարում, և այդ քաղաքացին իր ընտանիքի անդամներին, շրջապատին վարակում է տվյալ հակաբիոտիկի նկատմամբ կայուն հարուցիչով»,-տեղեկացրեց նա:

Դեղագետ, «MedProgress» առողջապահական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տաթևիկ Խաչատրյանն էլ հայտնեց, որ շաբաթվա ընթացքում մեծ համաժողով է սպասվում, որին մասնակցելու են առողջապահության ոլորտի առաջատար ընկերություններն ու մասնագետները:

«Խոսելու ենք հակաբակտերիալ կայունության բոլոր խնդիրների մասին, որոնք կան Հայաստանում և ամբողջ աշխարհում: Ներգրավված են ՀՀ առողջապահության նախարարությունը,  Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի սննդի և պարենի  անվտանգության բաժինը»,-տեղեկացրեց Խաչատրյանը:

Սկզբնաղբյուր. armenpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ