ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Երևանում կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հերթական 13-րդ տարեկան վեհաժողովը
Հուլիսի 8-10-ը Երևանում անցկացվեց Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպվող հերթական 13-րդ վեհաժողովը: Այդ մասին մեզ հետ զրույցում ասել է ԵՊԲՀ N1 համալսարանական կլինիկայի ընդհանուր ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը։ Նրա խոսքով՝ սրտաբանների տարեկան վեհաժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ։ Դա այն ժամանակահատվածն է, երբ կարիք կա ներկայացնելու ո՛չ միայն կատարած աշխատանքները, հետազոտությունները, այլ նաև իրազեկելու սրտաբան-գործընկերներին ոլորտի նորություններին։
«Սրտաբանությունն արագ զարգացող բժշկական ոլորտներից է, և պետք է հասցնել հետևել աշխարհում տեղի ունեցող նորություններին։ Ձեռքը մշտապես պետք է լինի զարկերակին։ Մեր ասոցիացիան համագործակցում է Եվրոպայի սրտաբանների հետ, և կա հնարավորություն` անցնել երկարատև մասնագիտական վերապատրաստում, ինչպես նաև համատեղ իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ, ինչը շատ կարևոր է», - ընդգծել է Հ. Սիսակյանը։
Խոսելով վեհաժողովի մասին՝ Հ. Սիսակյանը նշել է, որ եռօրյա հանդիպման ժամանակ ամփոփել են վերջին երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքները։
«Մենք մի շարք կրթական ծրագրեր ենք իրականացրել՝ դասախոսությունների տեսքով և ո՛չ միայն, ինչի արդյունքում սկսել են կիրառվել նոր մեթոդներ, բուժական նոր մոտեցումներ՝ միջամտական սրտաբանության ոլորտում։ Սա դեռ սերմերն են, որոնք պետք է ծիլ տան ու զարգանան գալիք երկու տարվա ընթացքում։ 2019 թվականին ակտիվ քարոզարշավ ենք տարել առողջ ապրելակերպի, ծխախոտի պայքարի, զարկերակային հիպերտենզիայի գործոնների նվազման դեմ ՝ Սրտի համաշխարհային օրվա շրջանակում, և կան լավ արդյունքներ։ Մեր ասոցիացիայի առաքելությունն է՝ կանխարգելել սրտանոթային հիվանդությունները, կրճատել մահվան դեպքերը»։
«Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու, բ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը կարևորել է միջոցառումը, նշելով, որ սրտաբանների հերթական վեհաժողովն այս տարի մի փոքր ուշացումով է կայացել՝ համավարակի պատճառով, և որ այն այս տարի առանձնահատուկ էր. ներկայացվել են հետաքրքիր զեկույցներ։
«Բոլորս իրականում կարոտել էինք միմյանց։ Վերջապես հաջողվեց վերականգնել գիտական պրակտիկան. ծարավ կար նոր խոսք լսելու։ Հատկապես շատ ուրախացա այն փաստից, որ վեհաժողովին մասնակցեցին սրտաբաններ` ՀՀ մարզերից։ Նրանք հնարավորություն ունեցան նոր գիտելիքներ ձեռք բերելու, և դա շատ կարևոր է. ծանրաբեռնված առօրյան միշտ չէ, որ նման հնարավորություն է ընձեռում»,- ասել է Համլետ Հայրապետյանը։
Հ. Հայրապետյանն արձանագրել է, որ, այս տարի, ցավոք, համավարակի պատճառով վեհաժողովին խոսնակներ ներգրավել Եվրոպայից չի հաջողվել։ «Նրանք հանդես են եկել ողջույնի խոսքով՝ հեռահար։ Մեկական զեկույցներ հնչել են Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած սրտաբան-գործընկերների կողմից»։
Նշենք, որ վեհաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, և մասնակիցներին շնորհվել է ՇՄԶ 14 տեսական կրեդիտ, տրվել են նաև վկայականներ:
14.07.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ









