Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ՈՒՁՀ՝ սմարթֆոնով.ամերիկահայ բարերարը Հայաստան է ուղարկել ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող նոր շարժական սարք

ՈՒՁՀ՝ սմարթֆոնով.ամերիկահայ բարերարը Հայաստան է ուղարկել ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող նոր շարժական սարք

Սեպտեմբերի 1 – ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում կայացավ նոր շարժական ուլտրաձայնային սարքավորման շնորհանդեսը, որին ներկա էին բժիշկներ և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։  


Մեզ հետ զրույցում Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանն ասաց, որ նոր շարժական ուլտրաձայնային սարքավորումը ԱՄՆ -ից է Հայաստան ժամանել։  


նոր շարժական ուլտրաձայնային սարքավորում«Բժիշկ Գևորգ Յաղջյանի նախաձեռնությունն էր, որ մենք ունեցանք երկու նոր շարժական ուլտրաձայնային սարքավորում, որոնք օրերս են ժամանել Հայաստան, և պետք է նշեմ, որ նրանք արդեն գտել են իրենց հասցեատերերին։ Խոսքը Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի և Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի մասին է։ Նոր շարժական ուլտրաձայնային սարքավորումները վստահելի ձեռքերում են, և նրանք հնարավորինս արդյունավետ կգործարկվեն առաջիկայում»։

 

Իր խոսքում պարոն Սիմոնյանը նշեց, որ նոր շարժական ուլտրաձայնային սարքավորումները ամերիկահայ բարերար Տրո Կալաջյանի կողմից է նվիրաբերվել Հայաստանին, ինչի համար հատուկ շնորհակալություն։

 

«Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև բարերարի հորը՝ պարոն Գևորգ Կալաջյանին, ով այս դժվարին իրավիճակում անձամբ է ժամանել Հայաստան ու ՀՕՖ-ին հանձնել սարքերը, և դա մեզ համար մեծ պատիվ է»,- ասաց Հ․ Սիմոնյանն ու շտապեց ներկայացնել այն։
Հ․ Սիմոնյանի խոսքով՝ այս սարքերը կամ գերձայնային ընդունչները սովորաբար օգտագործվում են նոութբուքերի կամ շարժական սարքերի հետ համատեղ, ինչպիսիք են պլանշետը կամ նույնիսկ սմարթֆոնը: Հարմար է դրանք ուղղակիորեն օգտագործել բժշկական խնամքի վայրերում`վերակենդանացման բաժանմունքներում, կլինիկայում, տնային այցերի ժամանակ և արտակարգ իրավիճակներում:

 

ՈՒՁՀ՝ սմարթֆոնով.ամերիկահայ բարերարը Հայաստան է ուղարկել ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող նոր շարժական սարք«Հույս ունենք, որ առաջիկայում կհաջողվի ավելացնել այս սարքերի քանակը Հայաստանում՝ նվիրատվությունների տեսքով։ Պարոն Յաղջյանի նախաձեռնությամբ, ով, ինչպես գիտեք, բնակվում է ԱՄՆ-ում նախատեսել ենք նաև սարքի աշխատանքի վերաբերյալ անցկացնել թրեյնինգներ բժիշկների համար»։

 

Միջոցառմանը ներկա պարոն Գևորգ Կալաջյանը սարքի արդյունավետությունն, ինչպես ասում են, իր սեփական մաշկի վրա է զգացել։


«Ինձ մոտ հանկարծակի շնչահեղձություն սկսվեց, ցավեր սրտի շրջանում։ Որդիս՝ Տրոն, ով ի դեպ, ընտանեկան բժիշկ է, այս սարքի օգնությամբ տեղում ուլտրաձայնային հետազոտություն անցկացրեց ու տվյալներն անմիջապես փոխանցեց բժիշկ-սրտաբանի։ Րոպեներ անց, որոշում կայացվեց տեղափոխել ինձ հիվանդանոց և արագ ստենատավորել սիրտս։ Այդպես, ինձ հաջողվեց ողջ մնալ։ Դեպքից հետո խնդրեցին տեսանյութ նկարել ու տարածել այն համացանցում, և ես համաձայնեցի։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ինձ հարցրեցին, թե, ո՞րն է Ձեր ամենամեծ ցանկությունը։ Ասացի՝գնալ Հայաստան, և ցանկությունս իկատար ածվեց»։

ԵՊԲՀ N1 համալսարանական կլինիկայի ընդհանուր ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար Հմայակ Սիսակյանը մեզ հետ զրույցում խոսեց սարքի առավելությունների մասին։


ՈՒՁՀ՝ սմարթֆոնով.ամերիկահայ բարերարը Հայաստան է ուղարկել ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող նոր շարժական սարք ՈՒՁՀ՝ սմարթֆոնով.ամերիկահայ բարերարը Հայաստան է ուղարկել ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող նոր շարժական սարք

 

«Պետք է ասեմ, որ շարժական ուլտրաձայնային սարքերը սովորական են դարձել զարգացած երկրների առողջապահական կազմակերպություններում։ Այն թույլ է տալիս ստանալ արագ ինֆորմացիա՝ առանց հիվանդին տեղաշարժելու, և դա այս սարքի առավելություններից է։ Անշուշտ, շարժական սարքերը փոքր-ինչ ցածր են ստացիոնար անալոգների որակից և ամբողջովին չեն կարող փոխարինել նրանց, սակայն սրտի անհետաձգելի բաժանմունքներում, էմերջենսիներում կարող են տալ բժշկին անհրաժեշտ տեղեկատվությունը», - նշեց Հ․Սիսակյանը։  

 

Պրոֆեսոր Սիսակյանն ընդգծեց, որ այս սարքը պետք է կիրառելի դառնա ոչ միայն նեղ պրոֆիլի մասնագետների՝ ռադիոլոգների, այլ նաև ինվազիվ սրտաբանների, անեսթեզիոլոգների, ռեանիմատոլոգների, թերապևտների շրջանում։


«Վստահ եմ, որ շարժական ուլտրաձայնային այս սարքերը հաջողություն կունենան։ Եվ, ինչպես ասում են, իրենց խոսքը կասեն ապագայում»։ 

 

ՈՒՁՀ՝ սմարթֆոնով.ամերիկահայ բարերարը Հայաստան է ուղարկել ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող նոր շարժական սարք

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ