Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Հուլիսի 25-ին տեղի ունեցավ «COVID համավարակ – քաղած դասեր» խորագրով առցանց գիտաժողովը

Հուլիսի 25-ին տեղի ունեցավ «COVID համավարակ – քաղած դասեր» խորագրով առցանց գիտաժողովը

Հուլիսի 25-ին, Երևանի ժամանակով 13:30-ին Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոն` ICPD-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «COVID համավարակ – քաղած դասեր» խորագրով առցանց գիտաժողովը:


Գիտաժողովը նախատեսված էր բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների համար` ստանալու այս համավարակի վերաբերյալ այդքան անհրաժեշտ տեղեկատվությունը:


Առցանց գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 1500 մասնակից աշխարհի ավելի քան 15 երկրներից՝  Հայաստանի և Արցախի ողջ տարածքից, ԱՄՆ տարբեր նահանգներից, Կանադայից, Եվրոպայի բազմաթիվ երկրներից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Սաուդյան Արաբիայից, Իրանից, Լիբանանից և այլ երկրներից:


Գիտաժողովը բաղկացած էր 4 հիմնական մասերից հետևյալ թեմաների վերաբերյալ՝

 

  1. COVID- ի էպիդեմիալոգիան
  2. Մանկաբուժության և հղիության կլինիկական խնդիրները
  3. Կլինիկական խնդիրներ մեծահասակ հիվանդների մոտ
  4. Ռեսուրսների բաշխում, վերաբացում և նորարարություն

 
Միջոցառմանը ելույթ ունեցան հայ առաջատար բժիշկներ ամբողջ աշխարհից, ովքեր կիսվեցին համավարակի դեմ պայքարում իրենց փորձով: Յուրաքանչյուր մասի ավարտին խոսնակները պատասխանում էին մասնակիցներին հուզող կարևոր հարցերին:
Գիտաժողովի մոդերատորներն էին բժշկական ոլորտում հայ առաջատար մասնագետներ ամբողջ աշխարհից:


Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) նախագահ Րաֆֆի Ավետիսյանը՝ ողջունելով և շնորհակալություն հայտնելով բոլորին, առանց ում հնարավոր չէր լինի կազմակերպել գիտաժողովը՝ առանձնահատուկ նշելով ՀՀ Առողջապահության նախարարությանը:

«Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) ստեղծվել է մի քանի բժիշկների համատեղ ջանքերով, որի նպատակն է առողջապահության ոլորտում բժիշկներին, բժշկագիտության և բժշկակենսագիտական տեխնոլոգիաների մասնագետներին շարունակական գիտելիքներ ու փորձ ապահովել։ Կենտրոնը հասանելի է դարձնում առողջապահության բնագավառում վերջին ձեռքբերումները ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի բժշկական մասնագետների համար՝ հիմքում ունենալով այն փաստը, որ գիտելիքը սահմաններ չունի»:


Գիտաժողովի մասնակիցներին ուղերձով դիմեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը.


«Կորոնավիրուսային համավարակը նոր մարտահրավերներ է նետել աշխարհին և ստեղծել է մի իրավիճակ, երբ այս հիվանդությամբ պայմանավորված՝ աշխարհը պատերազմի մեջ է: Վերջին ամիսներին օրակարգային հարց է դարձել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը, և ամիսներ շարունակ համակարգը լծված է համաճարակին դիմակայելու, ավելի ու ավելի արդյունավետ մեթոդներ կիրառելու, կյանքեր փրկելու և իրավիճակը կայունացնելու գերնպատակին»:


ՀՀ առողջապահության նախարարի հրամանով «Կորոնավիրուսային համավարակ - քաղած դասեր» թեմայով գիտաժողովի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ:


Սուրճի ընդմիջումներիի ընթացքում մասնակիցներն ունեցան բացառիկ  հնարավորություն «այցելելու» Covid 19-ի թեմայով արվեստի գործերի և բժշկական թեմայով պաստառների վիրտուալ ցուցահանդեսի:


Գիտաժողովի առցանց սուրճի հովանավորն էր «Gmoji Հայաստան» ընկերությունը, որը Հայաստանում գտնվող բոլոր մասնակիցներին և մոդերատորներին օնլայն տարբերակով նվիրեց 1 բաժակ սուրճ:


Գիտաժողովը եզրափակեց Հայաստանում Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) գործադիր խորհրդի անդամ Արա Բաբլոյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին, խոսնակներին, մոդերատորներին, գործընկերներին մասնակցության, անգնահատելի աշխատանքի, գիտելիքների և այս համավարակի դեմ պայքարում փորձով կիսվելու համար:


«COVID համավարակ – քաղած դասեր» առցանց գիտաժողովի հատուկ հովանավորներն են` Հայ Օգնության Ֆոնդը, Հայ-Ամերիկյան Առողջության կազմակերպությունը (AAHPO), A&A Medical Supply - ը։


Հովանավորները` ՖԱՐՄԵԴ, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ, «Դիավանտ» բժշկական սարքավորումներ և ծառայություններ։


Գործընկերները` ՀՀ առողջապահության նախարարություն, Հայկական բժշկական միջազգային կոմիտեն (AMIC), Med-Practic, Հայ-Ամերիկյան Բժշկական Միությունը (AAMS):


Առցանց գիտաժողովի կազմակերպիչ-գործընկերն է Skill-ը:  


Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) տեսլականն է դարձնել Հայաստանը առողջապահահական գիտության և տեխնոլոգիաների առաջատար տարածաշրջանում: Կենտրոնի նպատակն է տրամադրել ռեսուրսներ բուժաշխատողների, առողջապահության գիտության մասնագետների և կենսաբժշկական տեխնոլոգիաների մասնագետների առողջապահության ոլորտում գիտելիքների և փորձի շարունակական բարելավման համար:


Կենտրոնը ստեղծվել է Արա Բաբլոյանի, Րաֆֆի Ավետիսյանի և Գևորգ Յաղջյանի համատեղ ջանքերով:


«COVID համավարակ – քաղած դասեր» խորագրով առցանց գիտաժողովը մաս է կազմում այն կրթական միջոցառումների շարքի, որը նախաձեռնել է Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը (ICPD):


Կրթական միջոցառումների շարքը բժիշկների և առողջապահական ոլորտի այլ աշխատակիցների համար է, ովքեր ներկայումս COVID-19 համաճարակի պայմաններում բախվում են մի շարք կլինիկական, կազմակերպչական, ինչպես նաև վարչական խնդիրների:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիություն և տեսողություն. erebunimed.com
Հղիություն և տեսողություն. erebunimed.com

Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...

ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ
ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում...

Իրադարձություններ Հայաստանում
Հոգեկան առողջության կոալիցիան ամփոփում է 2023թ․
Հոգեկան առողջության կոալիցիան ամփոփում է 2023թ․

Օրերս Երևանում կայացել է հոգեկան առողջության կոալիցիայի ամփոփիչ հանդիպումը։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ասել է, որ կոալիցիան ստեղծվել է...

Իրադարձություններ Հայաստանում
«Դիագնոստիկա» ԲԿ-ում տեղի ունեցավ պոզիտրոն էմիսիոն ԿՏ բաժանմունքի հանդիսավոր բացումը. med-practic.com
«Դիագնոստիկա» ԲԿ-ում տեղի ունեցավ պոզիտրոն էմիսիոն ԿՏ բաժանմունքի հանդիսավոր բացումը. med-practic.com

Ս/թ դեկտեմբերի 15-ին վերանորոգված և սարքերով վերահագեցած «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ թվային պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի հանդիսավոր բացումը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Անցկացվել է «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» գիտաժողովը
ԵՊԲՀ. Անցկացվել է «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» գիտաժողովը

Անցած շաբաթ ևս մեկ միջոցառում տեղի ունեցավ: Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան ԵՊԲՀ-ի հետ համատեղ անցկացրեց «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել
ԵՊԲՀ. Դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել

Երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին: Ստոմատոլոգիական ֆակուլտետի կլինիկական օրդինատորների համար...

Իրադարձություններ Հայաստանում
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը նոր տնօրեն ունի. morevmankan.am
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը նոր տնօրեն ունի. morevmankan.am

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի որոշմամբ ս․թ․ դեկտեմբերի 11-ին կենտրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել Դավիթ Մելիք-Նուբարյանը...

Իրադարձություններ Հայաստանում
Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am
Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը
Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը

Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը։ Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` նվիրված գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին
ՀՀ ԱՆ. Համաժողով` նվիրված գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին

Մաշկի բնածին գենետիկ հիվանդությունների խմբի` Գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին նվիրված «Բուժմիություն» առաջին հայ-ռուսական համաժողովը մեկնարկել է...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ