ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Քաղցկեղը հաղթահարելի է. տարբեր բնագավառի մասնագետները կոչ են անում
«Ես ուռուցքաբան եմ և ես քարոզելու եմ, որ հավատը բժշկի և սեփական ուժերի նկատմամբ բուժման գրավականն է»…
«Ես իրավաբան եմ և ես քարոզելու եմ անծուխ Հայաստան կարգախոսը, որպես քաղցկեղի դեմ պայքարի միջոց»…
« Ես ուսուցչուհի եմ և ես ուսուցանելու եմ քաղցկեղի դեմ պայքարել վաղ հասակից»…
«Ես արվեստի գործիչ եմ և ես սատարելու եմ քաղցկեղի գլոբալ էպիդեմիայի դեմ պայքարին»…
Սրանք մեջբերումներ են Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում բացված ցուցահանդեսից, որը նպատակ ունի Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով մարդկանց հիշեցնելու քաղցկեղի վաղ ախտորոշման նշանակությունը. «Ամեն տարի փետրվարի 4-ին քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումներին սովորաբար մասնակցում են բժիշկներն ու բուժաշխատողները, սակայն այս տարի քաղցկեղի դեմ պայքարում որոշեցինք ընդգրել տարբեր բնագավառների մասնագետներին, որպեսզի միահամուռ ուժերով պայքարենք այս բարդ հիվանդության դեմ: Տարբեր մասնագիտութունների ներկայացուցիչների ներառելով՝ մենք բոլոր ուղերձներում կարմիր թելով տանում ենք այն գիծը, որ վաղ ախշտորոշումը մեծաթիվ կյանքեր է փրկում: Եթե հիվանդությունը ի հայտ է եկել՝ չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է: Շատ հիվանդներ բացարձակ առողջանում են և ապրում են սովորական կյանքով»,- ասում է միջոցառման նախաձեռնող ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը՝ նշելով, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Առողջապահության նախարարության ու Մետրոպոլիտենի համագործակցության արդյունքում:
Ըստ նրա՝ քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումներ ամեն տարի տեղի են ունենում, և չնայած այդ ամենին՝ ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների թիվը գնալով աճում է: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին ամբողջ աշխարհում 27 միլիոն նոր դեպք է հայտնաբերվելու: Հետևաբար պետք է գնալով էլ ավելի ինտենսիվացնել քայլերն այս ուղղությամբ. «Մենք կոչ ենք անում որպեսզի մարդիկ վաղ դիմեն, սկրինինգային ծրագրերին ժամանակին մասնակցեն, և այդ նպատակով նախարարությունը ընդլայնում է սկրինինգային ծրագրերը: Այս տարի հատկապես շեշտադրումը դրել ենք թոքի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումների վրա, քանի որ թոքի քաղցկեղ ունեող մարդկանց քանակն աճում է»,- շեշտեց Հայկուհի Գյոկչյանը՝ նշելով, որ այս տարվա միջոցառումների կարգախոսն է՝ “ԵՍ ԿԱՄ, ԵՍ ԳՈՐԾՈՒՄ ԵՄ”:
ԱՆ գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանն էլ շեշտեց, որ քաղցկեղի դեպքերի մոտ 40 տոկոսը կարելի է կանխարգելել, իսկ այդ հարցում առաջնահերթ քայլը վաղ ախտորոշման հնարավորություններ ստեղծելն է:

Երևանի մետրոպոլիտենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն էլ նշեց, որ իրենք սիրով են հարթակ տրամադրել ցուցահանդես համար, քանի որ մետրոյով ամեն օր շուրջ 75 հազար ուղևոր է երթևեկում, ու դա հրաշալի միջոց է, որ քաղցկեղի դեմ պայքարի ուղերձներին, որոնք փակցված են ոչ մետրոյի տարբեր կայարաններում, մեծաթիվ մարդիկ ծանոթանան:
Ի դեպ ցուցահանդեսից զատ արդեն Մետրոնոմում շատ գեղեցիկ ավազային ներկայացում տեղի ունեցավ: «Մի կյանքի պատմություն» խորագրով շոուն պատմում էր քաղցկեղը ապրած ու հաղթահարած մարդու ընտանիքի մասին. «Եղեք առողջ հանուն Ձեր ընտանիքի»,- այս ուղերձով եզրափակվեց միջոցառումը:
05.02.2020
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYwb27T3' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ









