Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Արարատի գագաթը հաղթահարած եռագույնը կծածանվի Հայրենքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

ԵՊԲՀ. Արարատի գագաթը հաղթահարած եռագույնը կծածանվի Հայրենքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

Հայրենքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավերևում այսուհետև կծածանվեն վիրավոր զինվորների ստորագրությամբ Արարատ լեռան բարձրունքը հաղթահարած եռագույնն ու ԵՊԲՀ դրոշը, որը Արարատի գագաթը կբարձրացվի 2020 թվականին: Եռագույնն այսօր հանդիսավորությամբ հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին, իսկ ԵՊԲՀ դրոշը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունուն:

Նվագախմբի ուղեկցությամբ դրանք տեղադրվեցին Երևանի 100-ամյա պատմություն ունեցող առաջին քաղաքային համալսարանական հիվանդանոցի շենքում:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինհաշմանդամներն օրինակ են ծառայում յուրաքանչյուրին: Անդրադառնալով կենտրոնի գործունեությանը՝ նախարարը նշեց, որ տարածաշրջանում այն միակն է, որն ապահովում է այս որակի վերականգնողական բուժում՝ ծառայելով հայրենիքը պաշտպանելու համար վիրավորում ստացած զինվորներին:

Հայրենիքի պաշտպանների ստորագրությամբ եռագույնը Մասիսի գագաթը բարձրացնելու նախաձեռնությունը ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանինն է, ով արդեն 12-րդ անգամ հաղթահարել է պատմական լեռան բարձրունքը: «Ամեն տարի օգոստոսի 10-ին՝ «Սևրի» դաշնագրի օրը, հայոց դրոշը ես ծածանում եմ Արարատի գագաթին՝ կատարելով Հովհաննես Շիրազին տված խոստումս»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իր հետ Արարատի գագաթ բարձրացրել է ոչ միայն քաջ մարտիկների ձեռագիրը, այլև՝ միտքն ու հոգին, ինչպես նաև խաչեր, որոնք այսօր օրհնվեցին ու սրբազանի կողմից հանձնվեցին այստեղ բուժվող հայրենիքի պաշտպաններին:

ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ՝ Սամվել Բարոյանը 2020 թվականին Արարատի գագաթին հայոց եռագույնի հետ մեկտեղ կծածանի նաև բժշկական համալսարանի դրոշը, որի վրա իրենց ստորագրությունը թողեցին բուհի ամենատարեց շրջանավարտը, պրոֆեսորադասախոսական կազմը, անվանի ու ապագա բժիշկներ: Դրոշների հանձման արարողությունը նշանավորվեց ԵՊԲՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկով:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ այս խորհրդանշական օրը մեկնարկում է համալսարանի, բժշկության ու արդի խնդիրների շուրջ համախմբման գործընթաց: «Մեր զինվորների, պրոֆեսորների ներկայությամբ այստեղ բարձրացվեց դրոշ, որը ծածանվել է Արարատի գագաթին, դրոշ, որը խորհրդանշում է բժշկական 100-ամյա կրթությունը»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ այսօրվա միջոցառման խորհուրդը պարտավորեցնող է յուրաքանչյուրի համար:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հուլիսի 25-ին տեղի ունեցավ «COVID համավարակ – քաղած դասեր» խորագրով առցանց գիտաժողովը
Հուլիսի 25-ին տեղի ունեցավ «COVID համավարակ – քաղած դասեր» խորագրով առցանց գիտաժողովը

Հուլիսի 25-ին, Երևանի ժամանակով 13:30-ին Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոն` ICPD-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «COVID համավարակ – քաղած դասեր» խորագրով առցանց գիտաժողովը...

Իրադարձություններ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Արարատ Օհանջանյանը նշանակվել է առողջապահության նախարար
ԼՂՀ ԱՆ. Արարատ Օհանջանյանը նշանակվել է առողջապահության նախարար

Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Բաղրյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ ռեկտորը վստահ է՝ տարիներ շարունակ Հիպոկրատի երդումները հասել են իրենց նպատակին. 889 շրջանավարտ երդվեց
ԵՊԲՀ ռեկտորը վստահ է՝ տարիներ շարունակ Հիպոկրատի երդումները հասել են իրենց նպատակին. 889 շրջանավարտ երդվեց

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին Հիպոկրատի երդում տվեց ԵՊԲՀ 889 շրջանավարտ...

Իրադարձություններ Հայաստանում
Մենք 50 տարեկան ենք: Շնորհավո՛ր հոբելյանդ, «Արմենիա». armeniamedicalcenter.am
Մենք 50 տարեկան ենք: Շնորհավո՛ր հոբելյանդ, «Արմենիա». armeniamedicalcenter.am

1970-ի ամռանը Աջափնյակի Մարգարյան 6 հասցեում նորակառույց համալիրում իր ծնունդն առավ Հայաստանի խոշորագույն բժշկական կենտրոնը` «Արմենիա»-ն, նախկինում` Վ.Ի. Լենինի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցը...

Իրադարձություններ Հայաստանում Լուրեր
ԵՊԲՀ-ն ընդգրկվել է EURAXESS ծրագրի տեղեկատվական կենտրոնների ցանցում
ԵՊԲՀ-ն ընդգրկվել է EURAXESS ծրագրի տեղեկատվական կենտրոնների ցանցում

Ուրախ ենք տեղեկացնել Euraxess - Research careers in Europe գիտնականների փոխանակման եվրոպական ծրագրի հայաստանյան պորտալի մեկնարկման մասին...

Իրադարձություններ Հայաստանում
Գիտաժողով՝ նվիրված ռադիոլոգիական առաջատար հետազոտություններին. erebunimed.com
Գիտաժողով՝ նվիրված ռադիոլոգիական առաջատար հետազոտություններին. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում տեղի է ունեցել հերթական գիտաժողովը՝ այս անգամ նվիրված ռադիոլոգիական առաջատար հետազոտություններին: ՄՌՏ բաժանմունքի ռադիոլոգ Մերի Դավթյանը ներկայացրել է...

Իրադարձություններ Հայաստանում Լուրեր
«Հայ մանուկ» ծրագրի կողմից կազմակերպված վիճակահանություն-դրամահավաք Երևանում. morevmankan.am
«Հայ մանուկ» ծրագրի կողմից կազմակերպված վիճակահանություն-դրամահավաք Երևանում. morevmankan.am

Փետրվարի 29-ին, ժամը 17-ին  Հայաստանի ազգային պատկերասրահում Հայ ասոցիացիայի «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի  շրջանակում մեկնարկեց վիճակահանություն-դրամահավաք, որին մասնակցում էին ամուսնական զույգեր, ովքեր տարբեր...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժքույրերը 2020-ը հռչակել են առողջ ապրելակերպի տարի
ԵՊԲՀ. Բուժքույրերը 2020-ը հռչակել են առողջ ապրելակերպի տարի

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում այսօր «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպությունն անցկացրեց 2020 թվականի առաջին հանդիպումը, որի ընթացքում անդամների կողմից հաստատվեց այս տարվա...

Իրադարձություններ Հայաստանում
Քաղցկեղը հաղթահարելի է. տարբեր բնագավառի մասնագետները կոչ են անում
Քաղցկեղը հաղթահարելի է. տարբեր բնագավառի մասնագետները կոչ են անում

«Ես ուռուցքաբան եմ և ես քարոզելու եմ, որ հավատը բժշկի և սեփական ուժերի  նկատմամբ բուժման գրավականն է»...

Իրադարձություններ Հայաստանում
Բաց դռների օր ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Բաց դռների օր ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Փետրվարի 4-ը հռչակված է «Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր» (World Cancer Day), որի խորհուրդն է ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին...

ԵՊԲՀ. Միջազգային գիտաժողով՝ աղեստամոքսային տրակտի նախաքաղցկեղային ախտահարումների թեմայով
ԵՊԲՀ. Միջազգային գիտաժողով՝ աղեստամոքսային տրակտի նախաքաղցկեղային ախտահարումների թեմայով

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը շարունակում է պահպանել միջազգային համագործակցության իր ձևավորած ավանդույթները: Բժշկական կենտրոնն անցկացնելով միջազգային տարբեր միջոցառումներ՝ նպատակ ունի ավելի զարգացնել...

Իրադարձություններ Հայաստանում
Գիտաժողով՝ «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Գիտաժողով՝ «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Առողջապահության նախարարությունը Ավդալբեկյանի  անվան առողջապահության ազգային ինստիտուտի,  «Էրեբունի» ԲԿ-ի  և «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի  հետ  կազմակերպել է  երկրօրյա  գիտաժողով, որին ներկա է եղել նաև աշխարահռչակ...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Երիկամային պաթոլոգիաները՝ CINCO-ի դիտակետում.
ԵՊԲՀ. Երիկամային պաթոլոգիաները՝ CINCO-ի դիտակետում.

4-րդ լսարանում կայացավ հերթական CINCO-ն (Clinical investigations, cases and other): Հանդիպման դիտակետում այս անգամ երիկամային պաթոլոգիաներն էին, մասնավորապես՝ գլոմերուլոնեֆրիտները: Դասախոսություններով հանդես...

Իրադարձություններ Հայաստանում
Ակնաբուժության արդի խնդիրները, մարտահրավերները. Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի գիտական կոնֆերանսը` Երևանում
Ակնաբուժության արդի խնդիրները, մարտահրավերները. Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի գիտական կոնֆերանսը` Երևանում

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի նիստերի գլխավոր դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի գիտական կոնֆերանսը՝ նվիրված Ակնաբույժի միջազգային օրվան...

Իրադարձություններ Հայաստանում
«Առողջության համապարփակ ծածկույթի ապահովում Հայաստանում, ներկա իրավիճակ» թեմայով խորհրդաժողով Երևանում
«Առողջության համապարփակ ծածկույթի ապահովում Հայաստանում, ներկա իրավիճակ» թեմայով խորհրդաժողով Երևանում

19.12.2019թ. կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպած «Առողջության համապարփակ ծածկույթի ապահովում Հայաստանում...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ