Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Համագործակցություն Մոսկվայում գործող «Հայկական բժշկական գիտական միության» հետ

ԼՂՀ ԱՆ. Համագործակցություն Մոսկվայում գործող «Հայկական բժշկական գիտական միության» հետ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 14-ին ընդունել է Մոսկվայում գործող «Հայկական բժշկական գիտական միություն» հասարակական կազմակերպության անդամներին և ղեկավար, մանկաբույժ Հասմիկ Ահարոնյանին:
  

«Հայկական բժշկական գիտական միությունը» հիմնադրվել է 2015 թվականին: Միությունը հանդիսանում է Մոսկվայի հայ ուսանողների, օրդինատորների, բժիշկների միավորման հարթակ:
  

Հանդիպման ժամանակ Հասմիկ Ահարոնյանը նշել է, որ ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Արցախում և նախարարին է ներկայացրել առաքելության նպատակը. Ռուսաստանի դաշնության առաջատար կլինիկաների մասնագետների կողմից օգոստոսի 15-ից 25-ը Ստեփանակերտի և շրջանների բուժհաստատություներում անցկացվելու է «Բաց դռների օր»:
 

Համագործակցություն Մոսկվայում գործող «Հայկական բժշկական գիտական միության» հետՄասնագետները հանդես կգան դասախաոսություններով, որոնք վերաբերվում են մանկաբուժության և վիրաբուժության արդի մոտեցումներին:
 

Կարինե Աթայանը ողջունել է «Հայկական բժշկական գիտական միության» նախաձեռնությունները, ծրագրված աշխատանքները, ընտրված ձևաչափերը: Նա հատկապես կարևորել է գիտելիքների և մասնագիտական փորձի փոխանակումը, բարեգործական ծրագրերը:
  

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին նախաձեռնած աշխտանքների համար և հույս հայտնել, որ այն արդյունավետ ու շարունակական է լինելու:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ